Jump to content

Յոսթ Ամման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոսթ Ամման
Ծնվել է1539 կամ հունիսի 13, 1539(1539-06-13)[1]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[2]
Վախճանվել էմարտի 17, 1591(1591-03-17)[3][4][5][…]
Մահվան վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
ՔաղաքացիությունԳերմանիա և Շվեյցարիա
Դավանանքreformed?[6]
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ, գծանկարիչ, օֆորտանկարիչ, փորագրիչ, դիզայներ, ջրանկարիչ, stained-glass artist, գծանկարիչ, glass painter, փայտի փորագրող և մանրանկարիչ
ՈւսուցիչVirgil Solis?
 Jost Amman Վիքիպահեստում

Յոսթ Ամման (գերմ.՝ Jost Amman, 1539 կամ հունիսի 13, 1539(1539-06-13)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2] - մարտի 17, 1591(1591-03-17)[3][4][5][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), տասնվեցերորդ դարի շվեյցարացի նկարիչ և փորագրիչ, գրքի ճանաչված պատկերազարդող և փայտափորագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոսթ Ամմանը ծնվել է 1539 թվականի հունիսի 13-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Նրա առաջին աշխատանքները եղել են գրքավաճառ Ֆրոշաուերի պատվերով։ Նրա նկարները և կտավները որոշ չափով պահպանվել են, նրա փորագրությունների մեծ մասը, արված պղնձի և փայտի վրա, պատրաստվել են հիմնականում Զիգմունդ Ֆոյերաբենդի համար, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։

1560 թվականին Ամմանը տեղափոխվել է գերմանական Նյուրնբերգ քաղաք և համագործակցել է այնտեղ Վիրգիլիոս Սոլիսի և այլ նկարիչների հետ։ Պղնձի վրա նրա փորագրությունների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ավելի մեծ է փայտի վրա արված փորագրությունների թիվը, չնայած որ դրանց մեծ մասը նա կատարել է ոչ մենակ։ XVI-րդ դարի երկրորդ կեսին Յոսթ Ամմանի նկարներն ու գրքերը չափազանց տարածված են եղել և վերահրատարակվել են մի քանի անգամ։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում նրա աշխատանքներին տրված է հետևյալ գնահատականը. «Որքան նա հասարակ է աստվածաշնչյան իր պատկերազարդումներում, նույնքան էլ թարմ ու պարզ է, երբ պատկերում է իրեն շրջապատող կերպարները։ Նա գերմանացի ամենաարդյունավետ նկարազարդողներից մեկն է։ Նրա ստեղծագործություններն իրենց ճշմարտացիությամբ և պատկերների խորությամբ լավագույն նյութ են հնագույն գերմանական ազգի կենցաղն ուսումնասիրելու համար։ Նրա լավագույն ստեղծագործողություններից են Հանս Սաքսի, Ծովակալ Կոլինյիի, Յոհան Նոյդյորֆերի և ուրիշների դիմանկարները, փորագրությունները պղնձի և փայտի վրա հագուստի պատկերները, գրքերի պատկերազարդումներ»։ Յոսթ Ամմանը մահացել է Նյուրնբերգ քաղաքում, 1591 թվականի մարտի 17-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Յոսթ Ամման». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսթ Ամման» հոդվածին։