Յապ Ստամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յապ Ստամ
հոլ.՝ Jaap Stam
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յակոբ Ստամ
Ազգությունը Հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Մականուն «Կամպենի Ժայռը»
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1971 (52 տարեկան)
Ծննդավայր Կամպեն, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հասակ 191
Քաշ 92 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1991-1992 Նիդերլանդներ Կամպեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1993 Նիդերլանդներ Զվոլե 32 (1)
1993-1995 Նիդերլանդներ Կամբյուր 66 (4)
1995 Նիդերլանդներ Վիլհելմ II 19 (1)
1996-1998 Նիդերլանդներ ՊՍՎ 76 (12)
1998-2001 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 79 (1)
2001-2004 Իտալիա Լացիո 70 (3)
2004-2006 Իտալիա Միլան 42 (1)
2006-2007 Նիդերլանդներ Այաքս 31 (1)
Ազգային հավաքական
1996-2004 Նիդերլանդներ Նիդերլանդներ 67 (3)
Մարզչական կարիերա
2011-2013 Նիդերլանդներ Զվոլե ասիստենտ
2013 Նիդերլանդներ Այաքս մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յակոբ Ստամ (հոլ.՝ Jacob Stam, ծնվել է 1971 թվականի հուլիսի 17-ին Հոլանդիայի Կամպեն քաղաքում), առավել հայտնի է որպես Յապ Ստամ (հոլ.՝ Jaap Stam), հոլանդացի ֆուտբոլիստ, պաշտպան, 2011 թվականից մարզիչ։ 1996-2004 թվականներին խաղացել է Հոլանդիայի հավաքականում, որտեղ 67 խաղերում հեղինակել է 3 գնդակ։ 1999 և 2000 թվականներին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամը սկսել է խաղալ հարազատ քաղաքի «Կամպեն» սիրողական թիմում։ 1992 թվականին պռոֆեսիոնալ կարիերայի դեբյուտը տոնել է «Զվոլե» թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանում խաղացել է Թիլբուրխ քաղաքի Վիլհելմ II թիմում։ Այաքսի դեմ տարած հաղթանակից հետո նրանով սկսել է հետաքրքրվել ՊՍՎ Էյնդհովենը, որտեղ էլ նա տեղափոխվել է 1996 թվականին, որի հետ նվաճել է երկրի գավաթը, 2 չեմպիոնական տիտղոս և սուպերգավաթը։ Բացի դրանից ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։ 1998 թվականին Յապ Ստամը դարձավ ամենասիրված խաղացողներից մեկը, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար առաջարկեց 36 միլիոն գուլդեն, որը համարժեք է 16․7 միլիոն եվրոյի։ «Յունայթեդում» անցկացրած 3 տարիները եղան նրա համար լավագույնը կարիերայում։ Այնտեղ նա նվաճեց 3 չեմպիոնական տիտղոս, ինչպես նաև դարձավ Չեմպիոնների Լիգայի և Միջմայրցամաքային գավաթի հաղթող։

2001/02 թվականի մրցաշրջանում Ստամը տեղափոխվեց Հռոմի «Լացիո» ակումբ, բացի դրանից նրան իր ինքնակենսագրության և կոշտ դիմագծերի համար նրան անվանեցին «Լացիոյի դեմք», ինչը դուր չեկավ «Յունայթեդի» մարզիչ Սըր Ալեքսին։ Լացիոյում անցկացրած տարիներին նա ընդունել էր անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ, որի համար որակազրկվեց 5 ամսով։ Լացիոյից հետո նա տեղափոխվեց Միլան, որտեղ մեծ հաջողությունների չհասավ և նվաճեց միայն երկրի գավաթը 2004 թվականին։ 2006 թվականի հունվարի 30-ին նա որոշեց վերադառնալ հարազատ երկիր։ Ստամը 2 տարվա պայմանագիր կնքեց նախկին թիմի հիմնական մրցակից Այաքսի հետ։ Այնտեղ նա խաղաց ավագի թևկապով։

2007 թվականի հոկտեմբերի 29-ին Ստամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Հիմնական պատճառներից մեկը վնասվածքն էր։ Նրա վերջին ակումբը «Այաքսն» էր, որտեղ վերջին խաղն անցկացրեց հոկտեմբերի 20-ին «Նեյմեգենի» դեմ խաղում, որտեղ խաղաց վանսվածքով։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում դեբյուտը նշեց 1996 թվականի ապրիլի 24-ին Գերմանիայի հավաքականի դեմ, որտեղ Հոլանդիան պարտվեց 1-0 հաշվով։ Նա մասնակցեց 1996 թվականի ԵԱ-ին, որտեղ Հոլանդիան կիսեց 3-4 տեղերը։ ԵՎՐՈ 2004-ին և 1998 թվականի ԱԱ-ին թիմը գրավեց 4-րդ տեղը։ ԵՎՐՈ-2000-ին նա կիսաեզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում գրավեց Իտալիայի դարպասը, սակայն չնայած դրան՝ Հոլանդիան դուրս մնաց առաջնությունից և բավարարվեց 3-րդ տեղով։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ» և աշխատեց՝ որպես սկաուտ ՀԱՀ-ում։ 2009 թվականին նա աշխատեց մարչի օգնական «Զվոլե» թիմում, որտեղ սկսել էր կարիերան։ 2013 թվականին Ստամը աշխատեղ Այքասի ադմինիստրացիայում[1]։ 2014 թվականին մարզեց թիմի 2-րդ ակումբը[2]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

Նիդերլանդներ Այաքս

  • Հոլանդիայի Գավաթակիր 2007
  • Հոլանդիայի Սուպերգավաթակիր 2007

Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն

  • Հոլանդիայի Չեմպիոն 1997
  • Հոլանդիայի գավաթակիր 1996
  • Հոլանդիայի սուպերգավաթակիր 1996, 1997

Իտալիա Միլան

  • Իտալիայի Գավաթակիր 2004

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ Հոլանդիայի հավաքական

  • 1998 թվականի ԱԱ-ն մրցանակակիր (4-րդ տեղ)
  • 2000 թվականի ԵԱ-ն մրցանակակիր (3-4 տեղ)

Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոլանդիայի տարվա լավագույն խաղացող 1997 թ
  • Եվրոպայի լավագույն պաշտպան 1999, 2000

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ Այաքս

  • Հոլանդիայի Չեմպիոն 2013/14

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային Եվրագավաթային Այլ Արդյունքում
Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ
Զվոլե 1992-93 32 1 4 0 0 0 0 0 36 1
Արդյունքում 32 1 4 0 0 0 0 0 36 1
Կամբյուր 1993-94 33 0 1+ 0 0 0 0 0 34+ 0
1994-95 33 4 1+ 1 0 0 0 0 34+ 5
Արդյունքում 66 4 2+ 1 0 0 0 0 68+ 5
Վիլհելմ II 1995-96 19 1 ? 0 0 0 0 0 19+ 1
Արդյունքում 19 1 ? 0 0 0 0 0 19+ 1
ՊՍՎ Էյնդհովեն 1995-96 14 1 3 0 1 0 0 0 18 1
1996-97 33 7 2 0 4 0 1 0 40 7
1997-98 29 4 5 0 5 0 1 0 40 4
Արդյունքում 76 12 10 0 10 0 2 0 98 12
Մանչեսթեր Յունայթեդ 1998-99 30 1 7 0 13 0 1 0 51 1
1999-00 33 0 0 0 13 0 5 0 51 0
2000-01 15 0 1 0 6 0 1 0 23 0
2001-02 1 0 0 0 0 0 1 0 2 0
Արդյունքում 79 1 8 0 32 0 8 0 127 1
Լացիո ՖԱ 2001-02 13 1 0 0 5 0 0 0 18 1
2002-03 28 0 2 0 4 0 0 0 34 0
2003-04 29 2 6 0 7 1 0 0 42 3
Արդյունքում 70 3 8 0 16 1 0 0 94 4
Միլան ՖԱ 2004-05 17 0 2 0 8 1 1 0 28 1
2005-06 25 1 3 0 9 0 0 0 37 1
Արդյունքում 42 1 5 0 17 1 1 0 65 2
Այաքս 2006-07 25 1 4 1 9 0 3 0 41 2
2007-08 6 0 0 0 4 0 1 0 11 0
Արդյունքում 31 1 4 1 13 0 4 0 52 2
Ամբողջ կարիերայի ընթացքում 415 24 41+ 2 88 2 15 0 559+ 28

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]