Յաննա Բաուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննա Բաուկ
Ծնվել էօգոստոսի 19, 1840(1840-08-19)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[2][4]
Վախճանվել էմայիսի 27, 1926(1926-05-27)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5][2][4]
Քաղաքացիություն Շվեդիա[6] և  Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի և ուսուցչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչAdolf Ehrhardt?[2], Albert Flamm?[2], Józef Brandt?[2] և Dietrich Langko?[2]
ԱնդամակցությունVerein der Berliner Künstlerinnen?[2]
ՀայրՎիլհելմ Բաուկ[2]
 Jeanna Bauck Վիքիպահեստում

Յաննա Մարիա Շառլոտա Բաուկ (շվեդերեն՝ Jeanna Maria Charlotta Bauck, օգոստոսի 19, 1840(1840-08-19)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[2][4] - մայիսի 27, 1926(1926-05-27)[1][2], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5][2][4]), ազգությամբ շվեդ նկարչուհի, որ իր գիտակցական կյանքի հիմնական մասն անց է կացրել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Համբավվել է հատկապես իր բնանկարներով, որոնց զգալի մասն ստեղծել է Եվրոպայում կատարած ճամփորդությունների ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաննան, որ կոմպոզիտոր Վիլհելմ Բաուկի դուստրն էր[7], նկարչության իր առաջին դասերն առել է Ստոկհոլմում՝ դանիացի երիտասարդ դիմանկարչուհի Բերտա Վեգմանից, որը ժամանակի ընթացքում դարձել է նրա մտերիմ ընկերուհին։ 1863 թվականին ճամփորդել է Գերմանիայում, հետագայում գրեթե յուրաքանչյուր տարի այցելել է շվեյցարական Տիրոլ երկրամաս և Իտալիայի Վենետիկ քաղաքն ու շրջական։ Նկարչության մեջ հմտացել է ճանաչված նկարիչներ՝ դրեզդենցի Ադոլֆ Էրհարդի, դյուսելդորֆցի Ալբերտ Ֆլամի և մյունխենցի Յոզեֆ Բրանդի օգնությամբ ու ղեկավարությամբ[7]։ 1880–81 թվականներին Բերտա Վեգմանի հետ բնակվել է Փարիզում, որտեղ նրանց հաջողվել է իրենց մի շարք աշխատանքներ ցուցադրման ներկայացնել փարիզյան սալոնում։ 1882 թվականին Բաուկը վերադարձել է Մյունխեն, նկարչական դպրոց բացել շնորհալի աղջիկների ու կանանց համար[8]։ Բաուկի լավագույն բնանկարները ցուցադրված են ճանաչված մի շարք պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ նաև Ստոկհոլմի ազգային թանգարանում (Stockholm Nationalmuseum)[9]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Jeanna Maria Charlotta Bauck 1840-08-19 — 1926-05-27 Konstnär
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 {|eurkonst|0031.html Bauck, Jeanna Maria Charlotta,}}
  8. http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=19883&viewType=detailView |titel=Nationalmuseum, föremål: Målarinnan Jeanna Bauck |hämtdatum=2015-03-21 |arkivurl=https://web.archive.org/web/20150402161230/http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=19883&viewType=detailView |arkivdatum=2015-04-02 }}
  9. http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=artist&objectId=7601&viewType=detailViewNationalmuseum |titel=Arkiverade kopian |hämtdatum=2017-03-17 |arkivurl=https://web.archive.org/web/20170318001413/http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=artist&objectId=7601&viewType=detailViewNationalmuseum |arkivdatum=2017-03-18 }}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Georg Nordensvan, Lemma=Bauck, Jeanna Maria Charlotta |Band=3 |Seite=53 |SeiteEnde=}}
  • Bettina Baumgärtel, Museum Kunstpalast (Hrsg.): Die Düsseldorfer Malerschule und ihre internationale Ausstrahlung 1819–1918. Band 2, Imhof, Petersberg 2011, ISBN 978-3-86568-702-9, S. 60; S. 126 f.
  • Carina Rech: Friendship in Representation. The Collaborative Portraits by Jeanna Bauck and Bertha Wegmann. RIHA Journal, 30. November 2018 (online)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննա Բաուկ» հոդվածին։