Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննա Մարիա Շառլոտա Բաուկ (շվեդերեն՝ Jeanna Maria Charlotta Bauck , օգոստոսի 19 , 1840 (1840-08-19 ) [1] [2] [3] , Ստոկհոլմ [2] [4] - մայիսի 27 , 1926 (1926-05-27 ) [1] [2] , Մյունխեն , Վայմարյան Հանրապետություն [5] [2] [4] ), ազգությամբ շվեդ նկարչուհի, որ իր գիտակցական կյանքի հիմնական մասն անց է կացրել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Համբավվել է հատկապես իր բնանկարներով , որոնց զգալի մասն ստեղծել է Եվրոպայում կատարած ճամփորդությունների ժամանակ։
Յաննան, որ կոմպոզիտոր Վիլհելմ Բաուկի դուստրն էր[7] , նկարչության իր առաջին դասերն առել է Ստոկհոլմում ՝ դանիացի երիտասարդ դիմանկարչուհի Բերտա Վեգմանից, որը ժամանակի ընթացքում դարձել է նրա մտերիմ ընկերուհին։ 1863 թվականին ճամփորդել է Գերմանիայում , հետագայում գրեթե յուրաքանչյուր տարի այցելել է շվեյցարական Տիրոլ երկրամաս և Իտալիայի Վենետիկ քաղաքն ու շրջական։ Նկարչության մեջ հմտացել է ճանաչված նկարիչներ՝ դրեզդենցի Ադոլֆ Էրհարդի , դյուսելդորֆցի Ալբերտ Ֆլամի և մյունխենցի Յոզեֆ Բրանդի օգնությամբ ու ղեկավարությամբ[7] ։ 1880–81 թվականներին Բերտա Վեգմանի հետ բնակվել է Փարիզում , որտեղ նրանց հաջողվել է իրենց մի շարք աշխատանքներ ցուցադրման ներկայացնել փարիզյան սալոնում ։ 1882 թվականին Բաուկը վերադարձել է Մյունխեն , նկարչական դպրոց բացել շնորհալի աղջիկների ու կանանց համար[8] ։ Բաուկի լավագույն բնանկարները ցուցադրված են ճանաչված մի շարք պատկերասրահներում ու թանգարաններում , այդ թվում՝ նաև Ստոկհոլմի ազգային թանգարանում (Stockholm Nationalmuseum )[9] :
Նկարչուհի Բերտա Վեգմանը արվեստանոցում
Նկարչուհու քրոջ դիմանկարը
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Jeanna Maria Charlotta Bauck 1840-08-19 — 1926-05-27 Konstnär
↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer , B. Savoy — B : K. G. Saur Verlag , Verlag Walter de Gruyter , 2009. — doi:10.1515/AKL
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
↑ 7,0 7,1 {|eurkonst|0031.html Bauck, Jeanna Maria Charlotta,}}
↑ http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=19883&viewType=detailView |titel=Nationalmuseum, föremål: Målarinnan Jeanna Bauck |hämtdatum=2015-03-21 |arkivurl=https://web.archive.org/web/20150402161230/http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=19883&viewType=detailView |arkivdatum=2015-04-02 }}
↑ http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=artist&objectId=7601&viewType=detailViewNationalmuseum |titel=Arkiverade kopian |hämtdatum=2017-03-17 |arkivurl=https://web.archive.org/web/20170318001413/http://emp-web-22.zetcom.ch/eMuseumPlus?service=ExternalInterface&module=artist&objectId=7601&viewType=detailViewNationalmuseum |arkivdatum=2017-03-18 }}
Georg Nordensvan, Lemma=Bauck, Jeanna Maria Charlotta |Band=3 |Seite=53 |SeiteEnde=}}
Bettina Baumgärtel, Museum Kunstpalast (Hrsg.): Die Düsseldorfer Malerschule und ihre internationale Ausstrahlung 1819–1918. Band 2, Imhof, Petersberg 2011, ISBN 978-3-86568-702-9 , S. 60; S. 126 f.
Carina Rech: Friendship in Representation. The Collaborative Portraits by Jeanna Bauck and Bertha Wegmann. RIHA Journal, 30. November 2018 (online)