Յանինա Դլուսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանինա Դլուսկայա
Ծնվել է1899[1]
ԾննդավայրԿուրսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 8, 1932(1932-06-08)
Մահվան վայրՎիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մասնագիտությունմարզիկ, նկարչուհի, օդաչու և ինտերիերի դիզայներ
 Janina Dłuska Վիքիպահեստում
Յանինա Դլուսկայա: «Bluszcz» ամսագրի շապիկի նախագիծ, 20-ական թվականներ
Յանինա Դլուսկայա: «Die Dame» ամսագրի շապիկի նախագիծ, 20-ական թվականներ

Յանինա Դլուսկայա (լեհ.՝ Janina Dłuska), 1899[1], Կուրսկ, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1932(1932-06-08), Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն) լեհ նկարչուհի, դիզայներ և բեմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակովի դպրոցն ավարտելուց հետո, որտեղ Յանինան միաժամանակ անցնում էր նկարչության դասընթացներ, ընդունվել և հաջողությամբ ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանը՝ ստանալով նկարչի կոչում։

1919 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Դլուսկայան վերադարձել է Լեհաստան։

Խորհրդա-լեհական պատերազմի մասնակից է։ Ռազմական գործեղությունների ընթացքում նա ծառայել է որպես բուժքույր կանանց լեգեոնում։

Պատերազմից հետո աշխատանքի է ընդունվել որպես արվեստի ուսուցչուհի Լյուբլինի կանանց ուսուցչական սեմինարիայում։

1922 թվականին տեղափոխվել է Մյունխեն, որտեղ երեք տարի շարունակել է գեղանկարչություն սովորել արվեստի ակադեմիայում, ապա սովորել է Փարիզում։ Նա մասնագիտացել է ջրաներկով դիմանկարների ստեղծման գործում։

Աշխատել է որպես նկարիչ-դիզայներ մի շարք ամսագրերում, մասնավորապես՝ «Vogue»-ում և «Die Dame»-ում[2]։

1931 թվականին վերադարձել է Լեհաստան և բնակություն հաստատել Վիլնյուսում։ Հետո նա սկսեց հետաքրքրվել օդագնացությամբ, սովորել աերակումբում։ Ավարտելով պիլոտաժի տեսական դասընթացը, նա սկսեց գործնական պարապմունքները սավառնարվեստի ոլորտում, սակայն 1932 թվականի հունիսի 8-ին մահացավ ավիավթարի հետևանքով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա քույրը Մարիա Դլուսկայան էր, ով լեզվաբան էր Կրակովի համալսարանում։ 1954 թվականին Մարիա Դլուսկայան իր քրոջ գեղարվեստական ժառանգության մի մասը նվիրաբերեց Կրակովի ազգային թանգարանին[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Marian Romeyko։ Ku Czci Poległych Lotników Księga Pamiątkowa. Warszawa։ Wydawnictwo Komitetu Budowy Pomnika Poległych Lotników, 1933, s. 375. (пол.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «osoba: Janina Dłuska». osoba: Janina Dłuska - osoba: Janina Dłuska - Osoby - Wiedza - HISTORIA: POSZUKAJ (լեհերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «The exhibition #Heritage at the National Museum in Krakow». English (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.