Յանինա Դլուսկայա
Յանինա Դլուսկայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1899[1] |
Ծննդավայր | Կուրսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 8, 1932 |
Մահվան վայր | Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարզիկ, նկարչուհի, օդաչու և ինտերիերի դիզայներ |
![]() |
Յանինա Դլուսկայա (լեհ.՝ Janina Dłuska), 1899[1], Կուրսկ, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1932, Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն) լեհ նկարչուհի, դիզայներ և բեմանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրակովի դպրոցն ավարտելուց հետո, որտեղ Յանինան միաժամանակ անցնում էր նկարչության դասընթացներ, ընդունվել և հաջողությամբ ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանը՝ ստանալով նկարչի կոչում։
1919 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Դլուսկայան վերադարձել է Լեհաստան։
Խորհրդա-լեհական պատերազմի մասնակից է։ Ռազմական գործեղությունների ընթացքում նա ծառայել է որպես բուժքույր կանանց լեգեոնում։
Պատերազմից հետո աշխատանքի է ընդունվել որպես արվեստի ուսուցչուհի Լյուբլինի կանանց ուսուցչական սեմինարիայում։
1922 թվականին տեղափոխվել է Մյունխեն, որտեղ երեք տարի շարունակել է գեղանկարչություն սովորել արվեստի ակադեմիայում, ապա սովորել է Փարիզում։ Նա մասնագիտացել է ջրաներկով դիմանկարների ստեղծման գործում։
Աշխատել է որպես նկարիչ-դիզայներ մի շարք ամսագրերում, մասնավորապես՝ «Vogue»-ում և «Die Dame»-ում[2]։
1931 թվականին վերադարձել է Լեհաստան և բնակություն հաստատել Վիլնյուսում։ Հետո նա սկսեց հետաքրքրվել օդագնացությամբ, սովորել աերակումբում։ Ավարտելով պիլոտաժի տեսական դասընթացը, նա սկսեց գործնական պարապմունքները սավառնարվեստի ոլորտում, սակայն 1932 թվականի հունիսի 8-ին մահացավ ավիավթարի հետևանքով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա քույրը Մարիա Դլուսկայան էր, ով լեզվաբան էր Կրակովի համալսարանում։ 1954 թվականին Մարիա Դլուսկայան իր քրոջ գեղարվեստական ժառանգության մի մասը նվիրաբերեց Կրակովի ազգային թանգարանին[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Marian Romeyko։ Ku Czci Poległych Lotników Księga Pamiątkowa. Warszawa։ Wydawnictwo Komitetu Budowy Pomnika Poległych Lotników, 1933, s. 375. (пол.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ «osoba: Janina Dłuska»։ osoba: Janina Dłuska - osoba: Janina Dłuska - Osoby - Wiedza - HISTORIA: POSZUKAJ (լեհերեն)։ Վերցված է 2021-10-29
- ↑ «The exhibition #Heritage at the National Museum in Krakow»։ English (անգլերեն)։ Վերցված է 2021-10-29