Jump to content

Միմմո Ռոտելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմմո Ռոտելլա
Ի ծնեիտալ.՝ Domenico Rotella
Ծնվել էհոկտեմբերի 7, 1918(1918-10-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿատանձարո, Իտալիա[4]
Վախճանվել էհունվարի 8, 2006(2006-01-08)[5][1][2][…] (87 տարեկան) կամ հունիսի 8, 2006(2006-06-08)[6] (87 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, քանդակագործ, վիմագրող և լուսանկարիչ
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա
ԱնդամակցությունՆոր ռեալիզմ
 Mimmo Rotella Վիքիպահեստում

Միմմո Ռոտելլա (իտալ.՝ Mimmo Rotella, հոկտեմբերի 7, 1918(1918-10-07)[1][2][3][…], Կատանձարո, Իտալիա[4] - հունվարի 8, 2006(2006-01-08)[5][1][2][…] կամ հունիսի 8, 2006(2006-06-08)[6], Միլան, Իտալիա[4]), 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի սկզբի իտալացի նկարիչ և բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմմո Ռոտելլան եղել է դերձակուհու որդի, ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 7-ին, Իտալիայի հարավային Կալաբրիա մարզի Կատանձարո փոքրիկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Նեապոլ, որտեղ սովորել է տեղի Գեղարվեստի ակադեմիայում.[7]։

1941 թվականին մեկնել է Հռոմ և պաշտոն ստացել Փոստի և հեռահաղորդակցության նախարարությունում։ Այնուհետեւ, Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հետ մեկտեղ որպես ենթասպա ծառայել է հրետանու գնդում[8]։

Պատերազմից հետո ապրել է Հռոմում և իրեն նվիրել է նկարչությանը։ 1951 թվականին Հռոմի Չյուրացի պատկերասրահում տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ նա ցուցադրել է աբստրակտ նկարներ։ 1951-1952 թվականներին Ֆուլբրայթի ծրագիրով Ռոտելլան կարողացել է մեկնել Միացյալ Նահանգներ և պրակտիկա անցնել Կանզաս Սիթիում գտնվող Միսսուրիի համալսարանում, որտեղ էլ կազմակերպվել է նրա երկրորդ անհատական ցուցահանդեսը։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայից վերադառնալուց հետո նա (ինքնուրույն և միևնույն ժամանակ գերմանացի նկարիչ Վոլֆ Ֆոստելի, ֆրանսիացի Ռայմոն Այնսի և Ժակ Վիլեգլենի հետ), դարձել է դե-կոլաժի տեխնիկայի զարգացման ռահվիրա։ Դե-կոլաժի մեթոդը զարգացրել դադաիստների գտածոները և ենթադրում էր հատուկ տեսակի մանիպուլյացիա պատրաստի պատկերների հետ։ Նկարիչն այդ նպատակով օգտագործել է անձրևից և քամուց քայքայված պաստառներ, որոնք նա պոկել է հռոմեական տների պաստառների պատվանդաններից, ցանկապատերից և պատերից։

1960 թվականին ֆրանսիացի քննադատ Պիեռ Ռեստանին առաջարկել է Միմմո Ռոտելլային միանալ «Nouveaux Realiste»s խմբին։ Խմբում բացի Իվ Քլեյնից, Արմանից և Ժան Թենգլիից, ընդգրկված են եղել նաև նկարիչներ, որոնք աշխատլ են աֆիշային նյութի հետ։ Միմմո Ռոտելլան դարձել է «Նոր ռեալիզմ» ավանգարդ հոսանքի առանցքային դեմքերից մեկը, որը կապված էր ժամանակակից արվեստի այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են Ֆլուկսուսը և Աղքատ արվեստըref>«Mec art - Oxford Reference» (անգլերեն). www.oxfordreference.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.</ref>։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mimmo Rotella (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118992457 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2006/01/13/arts/design/13rotella.html
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. «См Статью «Domenico Rotella» из «Encyclopædia Britannica»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  8. В некрологе, посвящённом памяти художника, NYT поместила довольно подробный материал о жизни Миммо Ротеллы.Johnson, Ken (2006-01-13). «Mimmo Rotella, Collagist, Dies at 87» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմմո Ռոտելլա» հոդվածին։