Ժան Թենգլի
| Ժան Թենգլի ֆրանսերեն՝ Jean Tinguely | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 22, 1925[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ֆրիբուր, Շվեյցարիա[4][5] |
| Մահացել է | օգոստոսի 30, 1991[1][6][2][…] (66 տարեկան) |
| Վախճանի վայրը | Բեռն, Շվեյցարիա[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | կաթոլիկություն[7] |
| Կրթություն | Բազելի դիզայնի դպրոց |
| Ստեղծագործություն(ներ) | Le Cyclop, Քաոս I, Ստրավինսկու շատրվան, Բարեկենդանի շատրվան, Heureka?, She: A Cathedral? և Մետամատիկ |
| Ոճ | կինետիկ արվեստ, դադաիզմ և Նոր ռեալիզմ |
| Ժանր | աբստրակցիոնիզմ, քանդակագործություն և կինետիկ արվեստ |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, performance artist, ինստալյացիոն արտիստ, կինետիկ արվեստագետ, վիզուալ արտիստ, window dresser, դիզայներ, կոլաժիստ, գծանկարիչ, light artist և decorative painter of objects |
| Ամուսին | Եվա Աեփլի, Նիկի դե Սեն-Ֆալլ և Միլենա Պալակարկինա |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Զերո, Նոր ռեալիզմ և d’Kuttlebutzer |
| Երեխաներ | Միրիամ Թինգլի |
Ժան Թենգլի (ֆրանսերեն՝ Jean Tinguely, մայիսի 22, 1925[1][2][3][…], Ֆրիբուր, Շվեյցարիա[4][5] - օգոստոսի 30, 1991[1][6][2][…], Բեռն, Շվեյցարիա[5]), շվեյցարացի քանդակագործ, դադաիզմով ոգեշնչված կինետիկ արվեստի ներկայացուցիչ[8]։ Նրա ֆանտաստիկ մեքենաներն ու հսկա ինքնաոչնչացնող կոնստրուկցիաները երբեմն կոչվում են մետամեխանիկա։ Թենգլիի արվեստը երգիծանքի է ենթարկում ավտոմատացումը և նյութական բարիքների տեխնոլոգիական գերարտադրությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Թենգլիի հայրն աշխատել է Նեստլե ընկերությունում։ Ժանը ծնվել է Ֆրայբուրգում, մանկությունն անցել է Բազելում։ Ծնողների հետ անհաշտ է եղել։ 1939 թվականին փորձել է մեկնել Ալբանիա՝ պայքարելու երկիրը գրաված իտալացի ֆաշիստների դեմ, սահմանին ձերբակալվել է շվեյցարական ոստիկանության կողմից և վերադարձվել տուն։ 1940-ականների կեսերից նա մտերիմ է եղել կոմունիստների, ավելի շուտ՝ անարխիստների հետ։
1945-1946 թվականներին աշխատել է խանութում, որպես ցուցափեղկերի դեկորատոր Ցյուրիխում, 1949-1951 թվականներին՝ Բազելում։ 1941-1945 թվականներին սովորել է Արվեստների և արհեստների դպրոցում[9]։ 1952 թվականին կնոջ՝ շվեյցարացի արվեստագետ Եվա Աեփլիի հետ տեղափոխվել է Փարիզ[10], մտերմացել Կոնստանդին Բրանկուզիի, Իվ Քլեյնի հետ (նրա հետ մասնակցել է մի քանի համատեղ ցուցահանդեսների), ծանոթացել Նիկի դե Սեն Ֆալլի հետ։ 1960 թվականից ընդգրկվել է «Նոր ռեալիստներ» խմբում[8] (Իվ Քլեյն, Արման, Դանիել Շպյորրի և ուրիշներ)։ Համագործակցել է Ռոլան Փեթիի հետ (1966), աշխատել Նիկի դե Սեն-Ֆալլի հետ (1971 թվականին նրանք ամուսնացել են)։ 1971-1973 թվականներին Թենգլիի հետահայաց ցուցահանդեսներ են անցկացվել Փարիզում, Բազելում, Հանովերում, Ստոկհոլմում, Ամստերդամում, Լուիզիանայում, 1982-1983 թվականներին՝ Ցյուրիխում, Լոնդոնում, Բրյուսելում, Ժնևում։ 1983 թվականին Փարիզի Պոմպիդու կենտրոնի և IRCAM-ի շենքի մոտ բացվել է Ստրավինսկու շատրվանը (Թենգլի և Նիկի դե Սեն-Ֆալի համատեղ աշխատանքը)։ Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը անցկացվել է նրա ստեղծագործությունների մեծ հետահայաց ցուցահանդես (1990)։
Թենգլին ամուսնացել է շվեյցարացի նկարչուհի Եվա Աեփլիի հետ 1951 թվականին։ 1971 թվականին նա ամուսնացել է երկրորդ անգամ՝ Նիկի դե Սեն Ֆալլի հետ, որի հետ համագործակցել է մի շարք գեղարվեստական նախագծերի վրա, ինչպիսին է Hon – en katedral-ը[11] կամ Le Cyclop-ը[12]։
Ժան Թենգլին մահացել է սրտի անբավարարությունից, 1991 թվականին, 66 տարեկան հասակում, Բեռնի Ինսել հիվանդանոցում (Inselspital)։ Թենգլիի մահից մի քանի ամիս անց բուլղարացի նկարչուհի Միլենա Պալակարկինան ծննդաբերել է նրա երրորդ որդուն։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլհելմ Լեմբրուկի մրցանակ (1976),
- Բազելի (1980) և Ցյուրիխի (1983) մրցանակ,
- Բազելի Գյոթե հիմնադրամի մրցանակ, Բեռնի մրցանակ (1988),
- Բոլոնիայի համալսարանի մրցանակ (1988),
- Բազելի և Ֆրիբուրգի պատվավոր քաղաքացի (1985),
- Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր դոկտոր (1989)։
Հանրային աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաոս I» (1974), քանդակ «The Commons»-ում, Կոլումբուս, Ինդիանա, ԱՄՆ,
- Le Cyclop-ը Milly-la-Forêt-ից դուրս,
- «Ստրավինսկու շատրվան» (ֆրանսերեն՝ La Fontaine Stravinsky) Պոմպիդու կենտրոնի մոտ, Փարիզ (1983), համագործակցություն Նիկի դե Սենտ Ֆալլի հետ,
- «Բարեկենդանի շատրվան» (Fasnachtsbrunnen) (1977) Բազել,
- «Թենգլի շատրվան» (1977) Բազել,
- «Փրկարար շատրվան» Գերմանիայի Դույսբուրգ քաղաքի Քյոնիգսշտրասե փողոցում, համագործակցություն Niki de Saint Phalle-ի հետ,
- «Ջո Սիֆերտ շատրվան» (սովորաբար կոչվում է «Տինգելիի շատրվան»), Ֆրայբուրգ, Շվեյցարիա,
- «Կասկադ», քանդակ Carillon Building կառույցի նախասրահում, Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ,
- Մետամատիկ գեներատիվ քանդակներ (1950-ականներ),
- Լյումինատոր (1991), մինչև 2014 թվականը վարձավճարով Բազել-Մյուլհուս Եվրոօդանավակայանում
Ազդեցություն այլոց վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Փենի Mickey One (1965) ֆիլմում մնջախաղի կատարող արտիստը (Կամատարի Ֆուջիվարա) իր ինքնաոչնչացնող մեքենայով հիշեցնում է Թենգլիին[13],
- Գոյատևման հետազոտական լաբորատորիաներ, ռեժիսոր՝ Մարկ Փոլին (ԱՄՆ),
- Հայտնի կինետիկ քանդակագործ Արթուր Գանսոնը Թենգլիին նկարագրել է որպես իր «առաջնային հոգևոր գեղարվեստական դաստիարակ» և հարգանքի տուրք մատուցել նրան իր «Tingely in Moscow» աշխատանքով[14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեքենաներ-երթևեկություն», 1960-ականների սկիզբ, մետաղի ջարդոն
- «Ատամնավոր շարժանիվ», 1967, հին մետաղական ջարդոն («Le Paradis Fantastique»-ի մաս)
- «Քաոս I», 1971–72, մետաղի ջարդոնի մասեր
- «Մեծ պարույր», 1971–73, պողպատե թիթեղներ
- Heureka, 1972–73, մետաղի ջարդոն
- Heureka-ի դետալներ, 1972–73, հին բաղադրիչներ
- «Բարեկենդանի շատրվան»-ի մի մաս, 1977, գտնվում է Բազելի Թենգլիի թանգարանի դիմաց
- Անանաուն, 1970-ականների վերջ; մետաղի ջարդոն բաղադրիչներ
- «Ջո Սիֆերտ շատրվան», 1984, մետաղի ջարդոն
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chapter on Tinguely in Calvin Tomkins' The Bride and Her Bachelors.
- K.G. Pontus Hultén: Jean Tinguely 'Méta'. London: Thames & Hudson, 1975 (original German version Frankfurt/M.: Ullstein, 1972)
- G. Bischofsberger: Catalogue raisonné, 3 Vols. Basel, 1982.
- Margit Hahnloser-Ingold: Pandämonium – Jean Tinguely. Bern: Benteli, 1988 (rather hagiographic, but with interesting personal memories and background material)
- Heidi E. Violand: Jean Tinguely's Kinetic Art or A Myth of the Machine Age. Diss, New York University, 1990
- Museum Jean Tinguely (eds.): Die Sammlung. (The collection) Bern: Benteli, 1996 (incl. an interesting biographical report by Margit Hahnloser: "Jean Tinguely und die Schweiz")
- Museum Jean Tinguely (eds.): Jean le Jeune. Basel: Benteli, 2002 (incl. a biographical text by Jocelyn Daignes about Tinguely's early love of materials and machines, his pacifism, and his Catholicism, p. 23-65).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
- 1 2 3 4 SIKART — 2006.
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- 1 2 Ian Chilvers and John Glaves-Smith (eds), A Dictionary of Modern and Contemporary Art, Oxford University Press, p.709
- ↑ «Jean Tinguely». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Leu, Aia. The Art of the Leu Family, SeedPress, 2012, 978-0-9551109-2-4. (p. 13).
- ↑ «50 years since HON». 2016 թ․ հունիսի 3.
- ↑ «Le Cyclop».
- ↑ Crowther, Bosley (1965 թ․ սեպտեմբերի 9). «Film Festival: Heels, Old and New:1954 Movie Makes One Feel for Hero». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331.
- ↑ «Tinguely in Moscow - Arthur Ganson». Arthur Ganson (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tinguely-Museum in Basel
- Biography by the Tinguely Museum in Basel
- Art Cyclopaedia: Jean Tinguely
- https://web.archive.org/web/20060210001214/http://www.art-public.com/cyclop/cyclop_g.htm
- videos: Tinguely's kinetic fountains in Basel and Paris
- Métamatic Research Initiative
- Lecture by Kaira Cabañas (PhD, Princeton University) Homage to New York: Jean Tinguely's Destructive Art delivered November 20, 2008 in New York City at Museum of Modern Art
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Թենգլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||