Միհայիլ Սոդովյանուն ծնվել է 1880 թվականին։ 1945 թվականին ընտրվել է պառլամենտի նախագահ, 1946 թվականին՝ Ազգային մեծ ժողովի նախագահի տեղակալ։ Եղել է ՌՍՀ գրողների միության նախագահ (1949), ռումինական ակադեմիայի փոխնախագահ, Խաղաղության կողմնակիցների ազգային կոմիտեի նախագահ, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Սադովյանուն իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև հայերի կյանքին։ 1902 թվականին «Պաջին ալեսե» հանդեսում հրատարակել է «Պոդկոավը եղբայրներ» վեպը (հետագայում լույս է տեսել «Բազեներ» խորագրով), որտեղ նկարագրվում է փառաբանված իշխան Յոն Քաջի կամ Հայի և նրա եղբայր Յոն Կարապետ Պոտկոավևի կյանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 110)։