Յոն Պոտկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոն Պոտկովա
Դիմանկար
Ծնվել էանհայտ
Մահացել էհունիսի 16, 1578
Մահվան վայրԼվով, Լվովյան հող, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
ԳերեզմանԿանև (քաղաք, Ուկրաինա)
ՔաղաքացիությունFlag of Moldavia according to Gwagnin.svg Մոլդովական իշխանություն
Մասնագիտությունգահի հավակնորդ
Զբաղեցրած պաշտոններԶապորոժյան զորքերի հետման և ruler of Moldavia?
Commons-logo.svg Ioan Potcoavă Վիքիպահեստում

Յոն (Յոան) Պոտկովա (Крэцул, մոլդ.՝ Иоан Подковэ, Ioan Potcoavă, ուկրաիներեն՝ Іван Підкова) կամ Ioan Potcoavă, ռումինացիների շրջանում հայտնի է առավելապես Ioan Creţul և Nicoară Potcoavă անուններով, անհայտ - հունիսի 16, 1578, Լվով, Լվովյան հող, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Մոլդովայի հոսպոդար 1577-ից։ Մոլդովայում հաստատված լեհահայ Սերպեգա գերդաստանից։ Մոր կողմից Տոն քաշի եղբայրը։ Վերջինիս մահից (1574) թվականից հետո անցել է Զապորոժյան Սեչ, աչքի ընկել Ղրիմի թաթարների դեմ մարտերում։

1577 թվականին ընտրվելով հետման՝ նույն թվականի նոյեմբերի 3-ին հազար կազակներով մտել է Մոլդովա, Յասսիի մոտ ջախջախել Մոլդովայի իշխան Պետրու Կաղի թուրքական զորքը և տիրել գահը։ Սակայն թուրք մեծաքանակ ուժերի աջակցությամբ Պետրու Կաղը 1578-ի հունվարին ետ է գրավել գահը։ 1578-ի Փետրվարին Մոլդովա է արշավել Յոն Պոտկոավի եղբայրը՝ Ալեքսանդր Սերպեգան, սակայն կարճատև հաջողությունից հետո պարտություն է կրել և զոհվել։ Մուրադ III սուլթանի ճնշմամբ, Լեհաստանի թագավոր Ս․ Բատորին ձերբակալել և մահապատժի է ենթարկել Յոն Պոտկոավին։ Գդանսկում կանգնեցված է Յոն Պոտկոավի արձանը։ Յոն Պոտկոավինին է նվիրված Մ Սադովյանուի «ՆիկոարըՊուոկոավը (1955

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png