Jump to content

Ալեքսանդր Սերպեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սերպեգա
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1578[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունազնվական

Ալեքսանդր Սերպեգա (ծննդյան թիվը անհայտ է - 1578), Հյուսիսային Ռումինիայի (Մոլդովա) իշխան, ծագումով հայ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնորդելով ուկրաինական կազակներին և մոլդովական գյուղացիությանը՝ Ալեքսանդր Սերպեգան 1578 թվականի փետրվարի 9-ին անցավ Դնեստր գետը և մտավ Մոլդովայի մայրաքաղաք Յաշ, արտաքսելով թուրքամոլ Պետրու Կաղ իշխանին։ Ալեքսանդր Սերպեգայի ավագ եղբայրը՝ Մոլդովայի իշխանական գահի թեկնածու Կոնստանտինը, նույնպես եռանդով պայքարում էր թուրքերի դեմ։

Մուրադ III սուլթանը, սպառնալով Լեհաստանի թագավոր Ստեփան Բատորիին, պահանջում էր լուրջ միջոցներ ձեռք առնել Սերպեգա եղբայրների դեմ։ Ալեքսանդր Սերպեգան դեռ չէր կազմակերպել իր զորքը, երբ նրա դեմ դուրս եկավ թուրքական մի մեծ բանակ։ Թուրքերին միացած տրանսիլվանցիները և վալաքները ներխուժեցին Յաշ։

Ալեքսանդր Սերպեգան ստիպված էր 2000-անոց զորքով ապաստանել քաղաքում։ Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայ ժամանակագիրը վկայում է, որ Ալեքսանդր Սերպեգայի զորքը համառորեն դիմադրել է երկու ամիս։ Բոլորովին զրկված լինելով զինապաշարից՝ Ալեքսանդր Սերպեգան 1578 թվականի մարտի 12-ի գիշերը փորձել է ճեղքել պաշարումը, բայց նենգությամբ ձերբակալվել է և յուրայինների հետ Կ. Պոլիս տարվելիս ճանապարհին ցցահան արվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալիշան Ղ., Կամենից. Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ, Վնտ., 1896, էջ 49։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 154