Միկլոշ Իժո
Միկլոշ Իժո հունգ.՝ Izsó Miklós | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Izsófalva, Kazincbarcika District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա |
Մահացել է | մայիսի 29, 1875[1][2][3][…] (43 տարեկան) |
Վախճանի վայրը | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Ժանր | քանդակագործություն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Miklós Izsó Վիքիպահեստում |
Միկլոշ Իժո (հունգ.՝ Izsó Miklós, սեպտեմբերի 9, 1831[1][2][3][…], Izsófalva, Kazincbarcika District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա - մայիսի 29, 1875[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]), հունգար քանդակագործ, 19-րդ դարի հունգարական ազգային քանդակագործության ականավոր ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1831 թվականին Բուդապեշտում։ 1848 թվականին 17-ամյա Միկլոշը դարձել է 1848-1849 թվականների Հունգարական հեղափոխության ակտիվ մասնակից, որի ժամանակ էլ վիրավորվել է։ Հետագայում հեղափոխության առաջներդների կերպարները (Լայոշ Կոշութ, Շանդոր Պետեֆի, Յուզեֆ Բեմ, Լայոշ Բատթյանյի, Միխայ Տանչիչ) մտել են քանդակագործի ստեղծած դիմանկարների պատկերասրահ։
Ապստամբության ճնշումից հետո Միկլոշ Իժոն ապրել է տարագրության մեջ։ 1851 թվականից քանդակագործ Իշտվան Ֆերենցի ղեկավարությամբ Ռիմավսկա Սոբոտայում (ներկայումս Սլովակիայի կազմում է) սովորել է քարի փորագրություն։
1856 թվականին տեղափոխվել է Պեշտ։ Երիտասարդ գրողների, նկարիչների ու երաժիշտների աջակցությամբ տեղափոխվել է Վիեննա, որտեղ աշխատել է Գասերի վարպետանոցում, այնուհետև մեկնել է Մյունխեն։
1859 թվականից սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում։ 1862 թվականին Հունգարիա վերադառնալուց հետո ստեղծել է իր ժամանակակիցների կիսանդրիների շարք։
Կլասիցիզմի ներկայացուցիչ է։
Քանդակագործն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք։ Նա հեղինակել է երեք մեծ հուշարձան, որոնցից է Շանդոր Պետեֆիի հուշարձանը Բուդապեշտում, Հունգարիայի ականավոր մարդկանց բազմաթիվ դիմանկարներ, մոտ 40 ժանրային քանդակների խմբեր և առանձին կերպարներ, և այս ամենն մոտ 15 տարում։
Թոքախտից վաղաժամ մահն ընդհատել է քանդակագործի հետաքրքիր ու բեղմնավոր գործունեությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շանդոր Պետեֆիի արձանը Ռիմավսկա Սոբոտայում
-
Հուշարձան Միկլոշ Իժոյի գերեզմանին (Բուդապեշտ)
-
«Մտածկոտ հովիվը», 1862
-
Գրող Անդրաշ Դուգոնիչի արձանը Սեգեդում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Magyar életrajzi lexikon (հունգ.) / K. Ágnes — Budapest: Akadémiai Kiadó, 1967.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 PIM identifier
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միկլոշ Իժո(հունգարերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկլոշ Իժո» հոդվածին։ |
|