Միկլոշ Իժո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկլոշ Իժո
հունգ.՝ Izsó Miklós
Ծնվել էսեպտեմբերի 9, 1831(1831-09-09)[1][2][3][…]
ԾննդավայրIzsófalva, Kazincbarcika District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
Մահացել էմայիսի 29, 1875(1875-05-29)[1][2][3][…] (43 տարեկան)
Վախճանի վայրըԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ժանրքանդակագործություն
Մասնագիտությունքանդակագործ
 Miklós Izsó Վիքիպահեստում

Միկլոշ Իժո (հունգ.՝ Izsó Miklós, սեպտեմբերի 9, 1831(1831-09-09)[1][2][3][…], Izsófalva, Kazincbarcika District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա - մայիսի 29, 1875(1875-05-29)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]), հունգար քանդակագործ, 19-րդ դարի հունգարական ազգային քանդակագործության ականավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1831 թվականին Բուդապեշտում։ 1848 թվականին 17-ամյա Միկլոշը դարձել է 1848-1849 թվականների Հունգարական հեղափոխության ակտիվ մասնակից, որի ժամանակ էլ վիրավորվել է։ Հետագայում հեղափոխության առաջներդների կերպարները (Լայոշ Կոշութ, Շանդոր Պետեֆի, Յուզեֆ Բեմ, Լայոշ Բատթյանյի, Միխայ Տանչիչ) մտել են քանդակագործի ստեղծած դիմանկարների պատկերասրահ։

Ապստամբության ճնշումից հետո Միկլոշ Իժոն ապրել է տարագրության մեջ։ 1851 թվականից քանդակագործ Իշտվան Ֆերենցի ղեկավարությամբ Ռիմավսկա Սոբոտայում (ներկայումս Սլովակիայի կազմում է) սովորել է քարի փորագրություն։

1856 թվականին տեղափոխվել է Պեշտ։ Երիտասարդ գրողների, նկարիչների ու երաժիշտների աջակցությամբ տեղափոխվել է Վիեննա, որտեղ աշխատել է Գասերի վարպետանոցում, այնուհետև մեկնել է Մյունխեն։

1859 թվականից սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում։ 1862 թվականին Հունգարիա վերադառնալուց հետո ստեղծել է իր ժամանակակիցների կիսանդրիների շարք։

Կլասիցիզմի ներկայացուցիչ է։

Քանդակագործն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք։ Նա հեղինակել է երեք մեծ հուշարձան, որոնցից է Շանդոր Պետեֆիի հուշարձանը Բուդապեշտում, Հունգարիայի ականավոր մարդկանց բազմաթիվ դիմանկարներ, մոտ 40 ժանրային քանդակների խմբեր և առանձին կերպարներ, և այս ամենն մոտ 15 տարում։

Թոքախտից վաղաժամ մահն ընդհատել է քանդակագործի հետաքրքիր ու բեղմնավոր գործունեությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]