Ծնվել է 1799 թվականին՝ սերբական և սլովակյան ծագման ճորտերի ընտանիքում[5]։ Սատարել է ֆրանսիական հեղափոխությունը, յակոբինյաններին, Ռոբեսպիերին, ֆրանսիական ուտոպիստական սոցիալիզմին։ «Ժողովրդական գիրք» (1842), «Հայացքներ մամուլի ազատության վերաբերյալ» (1844), «Ձայն ժողովրդի, ձայն Աստծո» (1848) աշխատություններում փորձել է տալ հեղափոխական վերափոխումների իր ժամանակի համար առավել արմատական ծրագիր, ճորտ գյուղացիների ազատագրումն առանց փրկագնի, համընդհանուր ընտրական իրավունք և այլն։
Հեղափոխական ելույթների համար 1847 թվականին բանտարկվել է։ Ազատվել է հունգարական բուրժուական հեղափոխության ժամանակահատվածում՝ 1848-1849 թվականների սկզբին, Պետեֆիի, Վաշվարիի հետ գլխավորել է արմատական թևը։ 1848 թվականի հունիսին ընտրվել է հունգարական պետական ժողովի պատգամավոր։ Հեղափոխության պարտությունից հետո հեռակա դատապարտվել է մահվան, թաքնվել է մինչև 1857 թվականի համընդհանուր ներումը։ 1860 թվականին ցույց կազմակերպելու համար նորից բանտարկվել է։ Ազատվելուց (1867) հետո մերձեցել է կոմունիստական ալիքին։
↑Domokos G. Kosáry: The Press During the Hungarian Revolution of 1848–1849, Social Science Monographs, 1986 [1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 568)։