Միխայիլ Դերժավին
Միխայիլ Դերժավին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12 (25), 1903 |
Ծննդավայր | Ակսինինո (գյուղ, Ստուպինսկի շրջան), Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ |
Մահացել է | հուլիսի 30, 1951 (48 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Աշխատավայր | Վախթանգովի թատրոն |
Երեխա(ներ) | Միխայիլ Դերժավին |
Պարգևներ և մրցանակներ | |
Միխայիլ Ստեպանովիչ Դերժավին (ռուս.՝ Михаи́л Степа́нович Держа́вин, ի ծնե ազգանունը՝ Զախարով, հուլիսի 12 (25), 1903, Ակսինինո (գյուղ, Ստուպինսկի շրջան), Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ - հուլիսի 30, 1951, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1946)[1]։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1946)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Դերժավինը ծնվել է 1903 թվականի հուլիսի 25-ին Ակսինինո գյուղում (ներկայումս՝ Մոսկվայի մարզի Ստուպինսկի շրջանում)[2]։
1918 թվականին սովորել է Մոսխորհի վարչական բաժնում՝ զինագործի մոտ։ 1920-1925 թվականներին եղել է Մոսկվայի «Մետալոլամպ» գործարանի հաշվառուն։
1924 թվականին ընդունվել է Ե. Վախթանգովի անվան ստուդիա։ 1928 թվականից՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան[1]։
Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1931 թվականին. ոչ մեծ դերով հանդես է եկել «Մեխանիկական դավաճան» ֆիլմում։ «Մեծ բեկում» ֆիլմում կատարել է գլխավոր՝ գեներալ Մուրավյովի դերը, որի համար նախատիպ է հանդիսացել Գեորգի Ժուկովը[3]։
Միխայիլ Դերժավինը մահացել է 1951 թվականի հուլիսի 30-ին[4]՝ 49 տարեկան հասակում՝ արձակուրդի ժամանակ, Շիշկին Լես գյուղից ոչ հեռու վարձակալած ամառանոցում[5]։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Իրաիդա Դերժավինան է (1916-2000)[7][8]։ Որդին՝ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Միխայիլ Դերժավինն է (1936-2018)։ Թոռը՝ Մարիա Բուդյոննայան է (ծնվ՝. 1963 թ.)[9]։
Դուստրը՝ Տատյանա Միխայլովնա (1941-2014)։ Թոռը՝ Միխայիլ Վլադիմիրով։
Դուստրը՝ Աննա Դերժավինա։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1946)՝ «Մեծ բեկում» ֆիլմում գեներալ Մուրավյովի դերակատարման համար
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (նոյեմբերի 4, 1942)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (դեկտեմբերի 16, 1946)
- Լենինի շքանշան (դեկտեմբերի 16, 1946)
- Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» (1944)[10]
- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» (փետրվարի 18, 1946)[4]
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1925 | Լիդիա ՍեյֆուլինաՎալերիան Պրավդուխին | Ալեքսեյ Պոպով | Վիրինեա | տղամարդ |
1926 | Միխայիլ Բուլգակով | Ալեքսեյ Պոպով | Զոյկինի բնակարանը | դիակ |
1927 | Բորիս Լավրենյով | Ալեքսեյ Պոպով | Բեկում | Շվաց |
1927 | Լեոնիդ Լեոնով | Բորիս Զախավա | Գորշուկները | Սեկրետոն |
1929 | Յուրի Օլեշա | Ալեքսեյ Պոպով | Զգացմունքների դավադրություն | Լիզավետա Իվանովնայի ամուսին |
1930 | Նիկոլայ Պոգոդին | Օ. Բասով
Կ. Միրոնով |
Տեմպ | Դուդիկին |
1932 | Ուիլյամ Շեքսպիր | Նիկոլայ Ակիմով | Համլետ | Բեռնարդո |
1932 | Մաքսիմ Գորկի | Բորիս Զախավա | Եգոր Բուլիչովը և ուրիշները | Եգոր Բուլիչով |
1935 | Նիկոլայ Պոգոդին | Բորիս Զախավա | Արիստոկրատները | Կարաս |
1936 | Ուիլյամ Շեքսպիր | Իոսիֆ Ռապոպորտ | Մեծ աղմուկ ոչնչից | Լեոնատո |
1937 | Նիկոլայ Պոգոդին | Ռուբեն Սիմոնով | Հրացանավոր մարդը | Նիկանոր |
1939 | Նիկոլայ Գոգոլ | Բորիս Զախավա | Ռևիզորը | Օսիպ |
1940 | Վլադիմիր Սոլովյով | Նիկոլայ Օխլոպկով | Ֆելդմարշալ Կուտուզով | Միխայիլ Կուտուզով |
1942 | Էդմոն Ռոստան | Նիկոլայ Օխլոպկով | Սիրանո դը Բերժերակ | հրուշակագործ Ռագնո |
1942 | Ալեքսանդր ՌժեշևսկիՄիխայիլ Կաց | Ալեքսեյ Դիկի | Օլեկո Դունդիչ | Կլիմենտ Վորոշիլով |
1942 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Ռուբեն Սիմոնով | Ռազմաճակատ | գեներալ Գորլով |
1944 | Ալեքսանդր Օստրովսկի | Բորիս Զախավա | Ամպրոպ | Տիխոն |
1946 | Տուր եղբայրներԼև Շեյնին | Ալեքսանդրա Ռեմիզովա | Ում է ենթարկվում ժամանակը | գեներալ |
1947 | Կոնստանտին Սիմոնով | Իոսիֆ Ռապոպորտ | Ռուսական հարց | լրագրող Բոբ Մերֆի |
1948 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Իոսիֆ Ռապոպորտ | Մակար Դուբրավա | Մակար Դուբրավա |
1949 | Անատոլի Կրեմլյով | Ռուբեն Սիմոնով | Ամրոցը Վոլգայի վրա | Սերգեյ Կիրով |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1931 | Մեխանիկական դավաճան | ոստիկանության պետ |
1932 | Տոլեդո | ուսանող Բոլդիրյով |
1938 | Օպենհեյմ ընտանիքը | Վելս |
1938 | Նոր Մոսկվա | հանձնաժողովի նախագահ |
1940 | Աշխատանքային օրեր | Վասյանին |
1941 | Առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը | Մալյուտա Սկուրատով |
1941 | Արտամոնովների գործը | Պյոտր Արտամոնով |
1941 | Տղան տայգայից | հանքի տնօրեն |
1943 | Օրեր ու գիշերներ | հրամանատար |
1945 | Մեծ բեկում | գեներալ Մուրավյով |
1946 | Գլինկա | Վասիլի Ժուկովսկի |
1947 | Պատմություն անսանձի մասին | նավատորմի հրամանատար |
1948 | Ստալինգրադի ճակատամարտ | Կ. Վորոշիլով |
1948 | Երեք հանդիպում | պրոֆեսոր երկրաբան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Биография Михаила Державина» (ռուսերեն). РИА Новости. 20180110T1043+0300. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Театр имени Евгения Вахтангова. 20 лет. — М.: Музей Театра, 1946. — С. 66. — 111 с.
- ↑ «7 отечественных фильмов, высоко оцененных на Западе» (ռուսերեն). Time Out. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «БИОГРАФИЯ ДЕРЖАВИНА МИХАИЛА СТЕПАНОВИЧА (СТ.)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Захарчук Михаил, Державин Михаил Михайлович. «Михаил Михайлович Державин: артист Театра Сатиры, участник телепередачи Кабачок «13 стульев», зять Аркадия Райкина и Семёна Будённого». Наша Московия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Актера Михаила Державина похоронили рядом с отцом». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Могила супругов». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Биография народного артиста РСФСР Михаила Державина». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Александр Ширвиндт: «От всех жен Михаил Державин уходил с одним чемоданом» | StarHit.ru» (ռուսերեն). www.starhit.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Михаил Державин Я везучий. Вспоминаю, улыбаюсь, немного грущу. — Litres, 2017-10-07. — 352 с. — ISBN 978-5-04-080842-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михаил Степанович Державин Արխիվացված 2016-06-23 Wayback Machine
- Михаил Степанович Державин
- Державин Михаил Степанович — Киносозвездие
|
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Հուլիսի 30 մահեր
- 1951 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք