Միլի Բալակիրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլի Բալակիրև
ռուս.՝ Милий Алексеевич Балакирев
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21 1836 (հունվարի 2 1837)[1][2]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1][3][2]
Մահացել էմայիսի 16 (29), 1910[4] (73 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԿազանի կայսերական համալսարան (1855)[1] և Nizhny Novgorod Institute of nobility? (1853)
ԵրկերԹամարա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրSaint Petersburg – Warsaw Railway?, Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլա և Free Music School?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՀզոր խմբակ
 Mily Balakirev Վիքիպահեստում

Միլի Ալեքսեևիչ Բալակիրև, (ռուս.՝ Милий Алексеевич Балакирев, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), դեկտեմբերի 21 1836 (հունվարի 2 1837)[1][2], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1][3][2] - մայիսի 16 (29), 1910[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։

1860-ական թվականների սկզբին Բալակիրևի գլխավորությամբ կազմավորվել է «Ռուսական նոր երաժշտական դպրոց»-ը, որը հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ» և «Հզոր խմբակ» անուններով։ 1862 թվականին խմբավար Գ․ Յա․ Լոմակինի հետ Պետերբուրգում հիմնադրել է Անվճար երաժշտական դպրոց։ 1867–1869 թվականներին Բալակիրև Ռուսական երաժշտական ընկերության գլխավոր դիրիժորն էր։ 1883–1894 թվականներին վարել է Պալատական երգեցիկ կապելլայի տնօրենի պաշտոնը։ Բալակիրևի ստեղծագործության կենտրոնական թեման ժողովուրդն է, ռուսական կյանքի և բնության պատկերները։ 1866 թվականին հրապարակված նրա «40 ռուսական ժողովրդական երգ ձայնի և դաշնամուրի համար» ժողովածուն դարձել է ժողովրդական երգերի մշակման դասական օրինակ։ «Ռուսական երեք թեմայով նախերգանք»-ում (1858, 2-րդ խմբ․՝ 1881), «1000 տարի» ռուս, երեք թեմայով երկրորդ նախերգանքում (1862, ուշ խմբ․՝ «Ռուսիա» սիմֆոնիկ պոեմ, 1887, 1907) և «Չեխական նախերգանքում» (1867, 2-րդ խմբ․՝ «Չեխիայում» սիմֆոնիկ պոեմ, 1906) ժողովրդական թեմաների սիմֆոնիկ զարգացման բնագավառում շարունակել է Գլինկայի ավանդույթները։ Բալակիրև մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Արևելքի (Կովկասի), լեհական, չեխական և իսպանական երաժշտական մշակույթի նկատմամբ։ Բնանկարային և ժողովրդա–պարային բնույթի թեմաներով գրված «Թամարա»-ն (1882, ըստ Լերմոնաովի համանուն բանաստեղծության) ծրագրային սիմֆոնիկ պոեմի լավագույն նմուշ է։ Բալակիրևի անվան հետ է կապված ռուս, էպիկական սիմֆոնիայի ստեղծումը (2 սիմֆոնիա, 1898 և 1908)։ Արևելյան գույներով հագեցած նրա պատկերավոր «Իսլամեյ» ֆանտազիան (1869) ազգային դաշնամուրային ոճը հիմնադրող երկերից է։ Նշանակալից են նաև Բալակիրևի երգերն ու ռոմանսները։ 1896-ին Բալակիրև բարձր է գնահատել Մ․ Եկմալյանի «Պատարագ» «Արցունքներ» գրական–գեղարվեստական–երաժշտական ժողովածուում (1907, Պետերբուրգ) տպագրվել է նրա ներդաշնակած «Հայկական երգ»-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Э. Балакирев (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 70—71.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Балакирев, Милий Алексеевич (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIa. — С. 782—783.
  3. 3,0 3,1 3,2 Balakirev, Mili Alexeivich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 3. — P. 234.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Балакирев Милий Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլի Բալակիրև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 225