Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլա (ռուս.՝ Госуда́рственная академи́ческая капе́лла Санкт-Петербу́рга), Սանկտ Պետերբուրգի քաղաքում գործող ռուսական երգչախմբային կազմակերպություն, որի կազմում ներառված են Ռուսաստանում ամենահին մասնագիտական երգչախումբը (հիմնադրվել է Մոսկվայում1476 թվականին կայսր Իվան III-ի հրամանագրով), սիմֆոնիկ նվագախումբ և սեփական համերգասրահ։ Մինչև 1955 թվականը կապելլայի կազմում հանդես է եկել նաև երգչախմբային ուսումնարանը։
1476 թվականին Մոսկվայում Իվան III-ի հրամանով ստեղծվել է թագավորական ատենապիրների երգչախումբը։ 1479 թվականին երգչախմբին են միացել անչափահաս երգիչները։ 1479 թվականի օգոստոսի 12-ին թագավորական ատենապիրների երգչախումբը մասնակցելէ Մոսկովյան Կրեմլի առաջին քարե եկեղեցու` Վերափոխման տաճարի օծմանը, 1564 թվականին՝ Նիկիտիի վանքի Նիկիտի տաճարի հիմնարկեքին։ 1703 թվականի մայիսի 2-ին երգչախումբը մասնակցել է Շվեդիայի Նիենշանց գրավման կապակցությամբ աղոթքի ծառայությանը, 1703 թվականի մայիսի 16-ին երգչախումբը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։ 1713 թվականին Պետրոս I-ի հրամանագրով թագավորական ատենապիրների երգչախումբն անցավ իր կողմից ստեղծված պալատական երգչախմբի կազմի մեջ[2]։ 1796 թվականին կոմպոզիտոր Դմիտրի Բորտնյանսկին դարձավ Պալատական երգչախմբի տնօրեն։ 1810 թվականին երգչախումբը տեղակայվեց Մոյկա գետի ափին գտնվող թիվ 20 շենքային համալիրում, որը վերակառուցվեց1886-1889 թվականներին Լեոնտիյ Բենուայի նախագծով։ Անսամբլի համերգային դահլիճը համարվում է լավագույններից մեկը իր ակուստիկայով։ 1816 թվականին երգչախմբի տնօրենը ստացավ ռուսական հոգևոր երաժշտության հրապարակման և կատարման գրաքննության իրավունք:1856 թվականին երգչախմբին կից բացվեց խմբավարական, 1858 թվականին՝ գործիքային դասարաններ, որոնց հիման վրա էլ 1946 թվականին ստեղծվեց Երգչախմբային ուսումնարանը։ 20-րդ դարի սկզբում երգչախմբի մանկավարժների թվում էին Մ. Ի. Գլինկան, Գավրիիլ Լոմակինը, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը , Անատոլի Լյադովը, Նիկոլայ Սոկոլովը։ Սկզբում երգչախումբը բաղկացած էր միայն տղամարդկանցից և փոքրիկ տղաներից, 1920 թվականին այնտեղ ընդգրկվեցին կանայք,իսկ միքանի տարի անց Երգչախմբային ուսումնարան սկսեցին ընդունել նաև աղջիկների։ Երգչախմբի էվակուացված սաների մի մասը 1944 թվականին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ նրանց բազայի վրա ստեղծվեց Մոսկվայի երգչախմբային ուսումնարանը (այժմ` Վ. Ս. Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիա)։ 1954 թվականին երգչախմբին և Երգչախմբային ուսումնարանին շնորհվում է ռուս կոմպոզիտոր Միխայիլ Իվանովիչ Գլինկայի անունը։ 1955 թվականից Գլինկայի անվան երգչախմբային ուսումնարանը և նրա տղաների երգչախումբը համարվում են ինքնուրույն կազմակերպություն (1986 թվականից տեղակայված է Մաստերսկայա փողոցի թիվ 4 շենքում)։ 1991 թվականին երգչախմբին կից ստեղծվում է սիմֆոնիկ նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ալեքսանդր Չերնուշենկո)։
Երգչախումբը մի կողմից զբաղեցնում է Մոյկա գետի ափին գտնվող շենքերի (շենք 20), իսկ մյուս կողմից` Բոլշայա Կոնյուշեննայա փողոցի շենքերի համալիրը (շենք 11)։ Շենքային համալիրի ժամանակակից տեսքի հեղինակը ճարտարապետ Լեոնտի Բենուան է, որը շենքի ժամանակակից տեսքն ապահովել է 1886-1889 թվականներին իրականացված կապիտալ վերակառուցման արդյունքում։ 18-րդ դարի կեսերին այստեղ է գտնվել Կոմեդիանտական տունը` «Անբար կոմեդիանտների համար» (1723, ճարտարապետ` Նիկոլայ Հերբել) և վիրաբույժ Քրիստիան Պաուլսենի փայտե տունը։ 1773 թվականին այդ տունը վաճառվում է ճարտարապետ Յուրի Ֆելտենին, որը շուտով դրա տեղում կառուցում է քարե առանձնատուն, որտեղ էլ բնակվում էր։ Վերակառուցման ընթացքում Լեոնտի Բենուան մասնակիորեն օգտագործել է Ֆելտենի շենքը[3]։ Երգող մատուռի հարևանությամբ գտնվելու պատճառով ստացել է Երգող կամուրջ անունը։ 1941 թվականի սեպտեմբերին, ֆաշիստական ռմբակոծության ժամանակ, չպայթած ռումբերից մեկը վնասեց կապելլայի կայսերական տաղավարը, որից հետո այն քանդվեց։ 2000 թվականին ճարտարապետ Վ. Վորոնովայի նախագծով կայսերական տաղավարը վերակառուցվել է։
Ершов А. И. «Старейший русский хор». — Л.: Издательство «Советский композитор», 1978 год.
Музалевский В. И. «Старейший русский хор. К 225-летию Ленинградской государственной академической капеллы (1713—1938)» / Труды кафедры всеобщей истории музыки профессора А. В. Оссовского. — Л.—М.: Издательство «Искусство», 1938 год.
Садовый Н. А. «Капелла». Л.: Издательство «Лениздат», 1972 год.
Авторы-составители: А. Н. Кручинина, В. А. Чернушенко. «Санкт-Петербургская певческая капелла — музыкальный лик России». — СПб.: Издательство «Лики России»[1], 2004 год.
Ткачёв Д. В., Гусин И. Л. «Государственная академическая капелла имени М. И. Глинки». — Л., 1957 год.