Jump to content

Դմիտրի Բորտնյանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Բորտնյանսկի
Ծնվել էհոկտեմբերի 28, 1751(1751-10-28)[1]
Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4][…]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1825(1825-10-10)[5][2][4][…] (73 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][6][…]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն[7]
Ժանրերօպերա[8], դասական երաժշտություն[8], կոնցերտ[8] և կրոնական երաժշտություն[8]
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Գործիքներդաշնամուր[8], կլավեսին[8] և sopranist?[9]
ԱշխատավայրԵկատերինա II[8] և Պավել I[8]
ԿրթությունԿիև-Մոգիլայան ակադեմիա
 Dmitry Bortniansky Վիքիպահեստում

Դմիտրի Ստեպանովիչ Բորտնյանսկի[10][11] (ռուս.՝ Дмитрий Степанович Бортнянский արտասանություն ; ուկրաիներեն՝ Дмитро Степанович Бортнянський, հոկտեմբերի 28, 1751(1751-10-28)[1], Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - հոկտեմբերի 10, 1825(1825-10-10)[5][2][4][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][6][…][12][13][14])[15], ռուս[16] և ուկրաինացի[17] կոմպոզիտոր, տավղահար և դիրիժոր, ով ծառայության մեջ է գտնվել Եկատերինա Մեծի պալատում։ Ռուսներն ու ուկրաինացիները վիճարկում են նրա ազգային պատկանելությունը՝ համարելով մերթ մեկ, մերթ մյուս ազգի ներկայացուցիչ[18]։ Բորտնյանսկին հայրական գծով ունի ռուսինական-լեմկոյական ծագում. նրա հայրը՝ Ստեֆան Շկուրատը, փոխել է իր ազգանունը ավելի «ազնվական» հնչողություն ունեցող Բորտնյանսկու՝ նոր ազգանվան հիմքում դնելով իր հայրենի Բորտնե գյուղի անունը, որը ներկայումս գտնվում է Լեհաստանի տարածքում[19]։ Կոմպոզիտորի մայրը՝ Մարինա Դմիտրևնա Տոլստայան, ծագումով ռուսական ազնվականական Տոլստոյ տոհմից էր[20]։

Բորտնյանսկին երգեցողություն, երաժշտության տեսություն ու կոմպոզիցիա է սովորել նախ՝ պետերբուրգյան պալատական կապելլայի դիրիժոր Բալդասարե Գալուպիի ղեկավարությամբ, այնուհետև Եկատերինա Երկրորդի աջակցությամբ ուսումնառությունը շարունակել է Իտալիայում։ 1779 թվականին վերադարձել է Պետերբուրգ, 1796 թվականին դարձել է պալատական երգչախմբի դիրիժոր։ Նրա ղեկավարությամբ այդ երգչախումբը միջազգային ճանաչում է նվաճել։ Դեռ Իտալիայում գտնված տարիներին նա հաջողել է բեմադրել իր գրած առաջին օպերաները՝ «Կրեոնտը» (1776 թ.), «Կվինտո Ֆաբիո»-ն (1778 г.), «Ալչիդե»-ն, որոնց հետագայում հավելել է Le faucon-ը (1786 թ.), Le Fils-Rival ou La Moderne Stratonice-ը (1787 թ.):

Բորտնյանսկին, ում համեմատել են Ջովաննի Պիեռլուիջի դա Պալեստրինայի հետ[21], այսօր առաջին հերթին համբավված է իր հորինած եկեղեցական երաժշտությամբ՝ պատարագային երկերով և երգչախմբային ու կոնցերտի ժանրերում կատարած բեղմնավոր ներդրումներով[22]։ Նրան Արտեմի Վեդելի ու Մաքսիմ Բերեզովսկու հետ մեկտեղ համարում են իր դարաշրջանի կոմպոզիտորական ոսկե եռյակի ներկայացուցիչներից մեկը։ Բորտնյանսկին այնքան մեծ ժողովրդականություն է վայելել ռուսական կայսրությունում, որ նրա պատկերը ներկայացված է նովգորոդյան կրեմլում տեղադրված «Ռուսաստանի հազարամյակը» հուշարձանի վրա։ Նրա բազմաժանր ստեղծագործությունը ներառում է նաև ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, եկեղեցական սլավոներեն գրված երգչախմբային կոմպոզիցիաներ։

Բորտնյանսկու ազդեցությունն զգացվում է ուկրաինացի կոմպոզիտորներ Միկոլա Լիսենկոյի, Կիրիլո Ստեցենկոյի, Մ. Վերբիցկու, Միկոլա Լեոնտովիչի, Մ. Դրեմլուգի, Լևկո Ռևուցկու, Բ. Լյատոշինսկու և այլոց ստեղծագործություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119121999 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 3 4 Грушке Н. Бортнянский, Дмитрий Степанович (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1908. — Т. 3. — С. 285—289.
  3. 1 2 3 4 П. Бортнянский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 146—147.
  4. 1 2 3 4 5 6 Соловьев Н. Бортнянский, Дмитрий Степанович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IV. — С. 449—450.
  5. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 1 2 Бортнянский Дмитрий Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Find A Grave — 1996.
  8. 1 2 3 4 5 6 7 8 https://doi.org/10.1093/gmo/9781561592630.article.03638
  9. Archivio Storico Ricordi — 1808.
  10. Ritzarev, Marina: Eighteenth-Century Russian Music. London and New York: Routledge, 2016. P. 105.
  11. The Cambridge History of Music
  12. The Concise Oxford Dictionary of Music
  13. Ritzarev, Marina: Eighteenth-Century Russian Music. London and New York: Routledge, 2016. P. 105.
  14. History of Russian Church Music, 988-1917. Brill, 1982. P. 94.
  15. «HymnTime». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  16. Kuzma, Marika (1996). «Bortniansky à la Bortniansky: An Examination of the Sources of Dmitry Bortniansky's Choral Concertos». The Journal of Musicology. 14 (2): 183–212. doi:10.2307/763922. ISSN 0277-9269. JSTOR 763922.
  17. A. Rydzanicz "Bortniański wrócił do Bartnego", Przegląd Prawosławny Nr 9(291)/2009 Արխիվացված 2020-07-08 Wayback Machine
  18. Константин Ковалев, Бортнянский Արխիվացված 2025-01-23 Wayback Machine (серия „Жизнь замечательных людей“), 1989, ISBN 978-5-235-00681-2
  19. Rzhevsky, Nicholas: The Cambridge Companion to Modern Russian Culture. Cambridge 1998. P. 239. books.google.com
  20. Morozan, Vladimir (2013). «Russian Choral Repertoire». In Di Grazia, Donna M (ed.). Nineteenth-Century Choral Music. էջ 437. ISBN 9781136294099.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Բորտնյանսկի» հոդվածին։