Միլենա Կանոներո
Միլենա Կանոներո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 13, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թուրին, Իտալիա[1] |
Քաղաքացիություն՝ | Իտալիա |
Մասնագիտություն՝ | հագուստ ձևագծող, դիզայներ և նորաձևության դիզայներ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0134382 |
Միլենա Կանոներո (իտալ.՝ Milena Canonero, հուլիսի 13, 1949, Թուրին, Իտալիա[1]), զգեստների իտալացի նկարիչ, «Օսկար», BAFTA, «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլենա Կանոներոն ծնվել է 1946 թվականին Իտալիայի Թուրին քաղաքում։ Նա արվեստ և նորաձևության պատմություն է սովորել Ջենովայում։ Դրանից շատ չանցած՝ նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ սկսել է աշխատել փոքր թատրոններում և կինոարտադրություններում։ Լոնդոնում գովազդների համար զգեստներ մշակելիս նա ծանոթացել է բազմաթիվ ռեժիսորների հետ[2]։
Նրա՝ որպես զգեստների նկարչի առաջին գլխավոր աշխատանքը եղել է ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջ» ֆիլմը (1971)։ Նա Սթենլի Կուբրիկի հետ աշխատել է նաև «Բարրի Լինդոն» ֆիլմում (1975), որի համար ստացել է իր առաջին «Օսկարը»։ Երկրորդ անգամ արձանիկ է ստացել ռեժիսոր Հյու Հադսոնի «Կրակե կառքեր» ֆիլմի համար։
Կանոներոն հագուստներ է մշակել նաև ռեժիսոր Օտտո Շենկի մի քանի ներկայացումների համար, որոնցից են՝ «Il trittico» (Ջակոմո Պուչինի, Վիեննայի պետական օպերա, 1979), «Ինչպես է դա ձեզ դուր գալիս» (Ուիլյամ Շեքսպիր, Զալցբուրգի փառատոն, 1980), «Չղջիկ» (Յոհան Շտրաուս, Վիեննայի պետական օպերա, 1980), «Անդրե Շենյե» (Ումբերտո Ջորդանո, Վիեննայի պետական օպերա, 1981) և «Արաբելլա» (Ռիխարդ Շտրաուս, Մետրոպոլիտեն օպերա, 1983)։ Ռեժիսոր Լյուկ Բոնդիի համար նա զգեստներ է ստեղծել նոր՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» (Մետրոպոլիտեն օպերա, 2009) և Եվրիպիդեսի «Ելենա» (Բուրգ թատրոն, 2010) ներկայացումների համար։
1986-1987 թվականներին զգեստներ է ստեղծել «Մայամիի ոստիկանությունը» հեռուստասերիալի համար։
2001 թվականին Միլենա Կանոներոն Զգեստների նկարիչների գիլդիայի կողմից մրցանակի է արժանացել կարիերայում ունեցած ձեռքբերումների համար։ Կանոներոն իր երրորդ «Օսկարին» արժանացել է «Մարիա Անտուանետա» (2006) կենսագրական դրամայի զգեստների դիազայնի համար, իսկ չորրորդը՝ «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմի (2014) զգեստների համար[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է դերասան Մարշալ Բելի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Фильмы | |||
---|---|---|---|
Թվական | Հայերեն | Բնօրինակ լեզվով | Պարգևներ և անվանակարգեր[4] |
1971 | Լարովի նարինջ | A Clockwork Orange | |
1975 | Բարրի Լինդոն | Barry Lyndon | «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար Առաջադրվել է BAFTA մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար |
1977 | Անհայտացում | The Disappearance | |
1978 | Կեսգիշերային ճեպընթաց | Midnight Express | |
1980 | Փայլատակում | The Shining | |
1981 | Կրակե կառքեր | Chariots of Fire | «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար |
1983 | Քաղց | The Hunger | |
1984 | Ողջունիր Բրոդ Սթրիթին | Give My Regards to Broad Street | |
1984 | «Կոտտոն» ակումբ | The Cotton Club | BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար |
1985 | Աֆրիկայից | Out of Africa | «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար |
1987 | Հարբած | Barfly | |
1988 | Տակեր։ Մարդը և նրա երազանքը | Tucker: The Man and His Dream | «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար |
1990 | Ամուրին | The Bachelor | Առաջադրվել է «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար |
1990 | Դիկ Թրեյսի | Dick Tracy | «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար |
1990 | Կնքահայրը 3 | The Godfather Part III | |
1992 | Միայնակ սպիտակ կին | Single White Female | |
1992 | Կորուստ | Damage | |
1994 | Միայն դու | Only You | |
1994 | Սիրային պատմություն | Love Affair | |
1994 | Կամիլլա | Camilla | |
1994 | Մահը և աղջիկը | Death and the Maiden | |
1998 | Բուլվորտ | Bulworth | |
1999 | Տիտուս | Titus | Առաջադրվել է «Օսկար» մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար |
2001 | Մանյակի պատմությունը | The Affair of the Necklace | Առաջադրվել է «Օսկար» մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար |
2002 | Սոլյարիս | Solaris | |
2004 | Էրոս | Eros | |
2004 | Սթիվ Զիսուի ջրային կյանքը | The Life Aquatic with Steve Zissou | |
2004 | Օուշենի տասներկու ընկերները | Ocean’s Twelve | |
2006 | Մարիա-Անտուանետա | Marie Antoinette | «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար Առաջադրվել է BAFTA մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար |
2006 | Դեռևս գեղեցիկ է | Belle toujours | |
2007 | Գնացք դեպի Դարջիլինգ | The Darjeeling Limited | |
2007 | Փոխարքա | I Vicerè | Դավիդ դի Դոնատելլոյի մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար |
2019, 2013 |
The Met: Live in HD | Metropolitan Opera Live in HD | |
2010 | Գայլ մարդը | The Wolfman | |
2012 | Կոտորած | Carnage | |
2014 | «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց | The Grand Budapest Hotel | «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն դիզայնի համար BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար |
2016 | Փարիզը կսպասի | Paris Can Wait | |
2018 | Սիստերս եղբայրներ | The Sisters Brothers |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #174032404 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Милена Канонеро». Сайт Гильдии художников по костюмам. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(անգլ.) - ↑ Academy Awards Database: Milena Canonero
- ↑ «Awards for Milena Canonero» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլենա Կանոներո (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլենա Կանոներո» հոդվածին։ |
|