Միլյաս[2] (թուրքերեն՝ Milas, հնում Միլյասի — Μύλασα կամ Μύλασσα), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզում։ Գտնվում է Էգեյան ծովի ափին՝ Բոդրումի օդանավակայանից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Համարվում է Մուղլա քաղաքի արբանյակ քաղաքներից մեկը։ Եղել է Կարիայի և Մենթեշեի մայրաքաղաքը։ Միլյասի տարածքում առկա են 27 հնագիտական վայրեր, ինչը Թուրքիայի մնացած քաղաքների համեմատությամբ ռեկորդային է։
XIII դարի կեսերից Միլյասի շրջակայքը բնակեցվել է թյուրքերով, որոնց գլխավորել է Մենթեշե բեյը։ Միլյասը դարձավ նրանց մայրաքաղաքը, իսկ վարչական կենտրոնը՝ Բեչին ամրոցը, որը գտնվում էր Միլյասից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակչությունը՝ ▲139 446 մարդ (2018)։
1390 թվականին Միլյասը Մենթեշե իշխանության հետ միասին մտել է Օսմանյան կայսրության կազմը։ Սակայն, 12 տարի անց Լենկ Թեմուրը, Անկարայի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, վճռորոշ հարված հասցրեց թյուրքական ուժերին։ Միլյասը 1451 թվականին հետ է նվաճվել Մեհմեդ II սուլթանի կողմից։
20-րդ դարի սկզբին, Միլյասի բնակչությունը կազմել է 9 000 մարդ, որից 2900-ը հույներ, մոտ 1000-ը՝ հրեաներ, մնացածը՝ թուրքեր[3]։ Միլյասում բնակվող հույները 1923 թվականին փոխանակվել են Հունաստանում բնակվող թուրքերի հետ։ 1950-ական թվականներին հրեա բնակչությունը արտագաղթել է Իսրայել։