Միլանի բնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի բնագիտական թանգարան
Տեսակբնագիտական թանգարան, կազմակերպություն, պալացցո և ազգագրական թանգարան
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1][2][3]
ՀասցեCorso Venezia[1], Corso Venezia, 55[2] և Corso Venezia 55, 20121 Milano[3]20121[1][3]
Հիմնադրվել է1838
Այցելուներ31 819 մարդ (2020)[3], 252 123 մարդ (2019)[4], 68 587 մարդ (2021)[5] և 205 544 մարդ (2022)[6]
Կայքmuseodistorianaturalemilano.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Միլանի բնագիտական թանգարան (իտալ.՝ Museo Civico di Storia Naturale di Milano), բնագիտական թանգարան Միլանում։ Հիմնադրվել է 1838 թվականին, երբ բնագետ Ջուզեպպե դե Քրիստոֆորիսը (1803-1837 թթ.) իր հավաքածուները նվիրաբերել է Իտալիայի Միլան քաղաքին։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Ջորջո Յանը (1791-1866 թթ.):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի բնագիտական թանգարանը գտնվում է 19-րդ դարի Giardini Pubblici Indro Montanelli (Ինդրո Մոնտանելլի հասարակական այգիներ) կառույցում, Վենետիկի նավահանգստի պատմական դարպասի մոտ։ Նեոգոթական տարրերով նեոռոմանական ոճի շինությունը կառուցվել է 1888-1893 թվականներին։

Թանգարանն ունի հինգ տարբեր մշտական ցուցադրության բաժիններ[7]՝

  • Միներալոգիայի բաժին (ամբողջ աշխարհի օգտակար միներալի մեծ հավաքածու)
  • Պալեոնտոլոգիայի բաժին (դինոզավրերի և այլ նախապատմական օրգանիզմների որոշ բրածոներ)
  • Հոմո սափիենսի բնագիտական բաժին (նվիրված է մարդու ծագմանն ու էվոլյուցիային, առաձնակի ուշադրություն է դարձվում մարդու և բնության միջև հարաբերություններին)
  • Անողնաշարավորների կենդանաբանության բաժին (նվիրված է փափկամարմիններին, հոդվածոտանիներին և միջատաբանությանը)
  • Ողնաշարավորների կենդանաբանության բաժին (նվիրված է ողնաշարավորներին, և՛ էկզոտիկ, և՛ եվրոպական vertebrates, both exotic and European)

Թանգարանում ցուցադրվում է ամբողջական չափերի տրամանկարների (շուրջ 100) իտալական ամենամեծ հավաքածուն, ինչն այցելուներին հնարավություն է տալիս դիտարկելու էկոհամակարգի որոշ հատուկ կերպեր[8]։

Միներալոգիայի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոմերոպսիսի բրածո

Միներալոգիայի բաժնում ներկայացված են աշխարհի մի քանի օգտակար հանածոներ, այդ թվում աշխարհի խոշորագույն բյուրեղյա ծծումբը (Պեզարո է Ուրբինո գավառից) և 8000 կարատանոց բրազիլական բյուրեղյա տպազիոնը։ Ցուցադրված են նաև բորատի, քվարցի, ֆոսգենի, ֆլյուորիտի, մալաքիտի և այլ միներալների նմուշներ։

Պալեոնտոլոգիայի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը պարզաբանում է հնակենդանաբանության և հնէաբանության հիմունքները։ Ցուցադրությունների շարքում ներառված են մի շարք բույսերի և կենդանիների հանածոներ։ Առավել արժեքավոր նմուշներ են երկու գաճաճ փղերի կմախքները (Palaeoloxodon falconeri) Սիցիլիայից և Scipionix samniticus-ի միակ գոյություն ունեցող հանածոն։ Թանգարանում կան նաև դինոզավրերի մի քանի կմախքներ, ինչպիսիք են ալոզավրերերը, ստեգոզավրերը, Dromaeosaurusև Plateosaurus:

Հոմո սափիենսի բնագիտական բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

African Bush Elephant

Այս բաժինը նվիրված է մարդու ծագմանը վաղ պրիմատներից մինչև հոմո սափիենս։ Մարդկային էվոլյուցիան նկարագրվում է ֆիլոգենիայի, ձևաբանության և էկոլոգիական տեսանկյունից՝ ներկայացնելով մի քանի հնագիտական առարկաներ և իրատեսական պլաստիկ մոդելներ։ Առավել արժեքավոր նմուշներից է Australopithecus afarensis-ի կմախքը։

Անողնաշարավորների կենդանաբանության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը բաժանված է երկու ցուցադրությունների։ Առաջին հատվածում փափկամարմիններն ու հոդվածոտանիներն են։ Ցուցադրությունն ընդգրկում է հսկա ծովային եռափեղկանի, որն ամենամեծ կենդանի երկփեղկանիներից է, երկու ճապոնական խեցգետին-սարդեր (արու և էգ), հսկայական սկոլոպենդրան (Scolopendra gigantea) և սարդակերպեր՝ սարդեր, կարիճներ ամբողջ աշխարհից։ Ցուցադրության երկրորդ հատվածը նվիրված է միջատաբանությանը, որտեղ ցուցադրված են բազմաթիվ միջատներ։

Ողնաշարավորների կենդանաբանության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի երկրորդ հարկում տեղավորված է ողնաշարավորների կենդանաբանության բաժինը, որտեղ ցուցադրվում են բազմաթիվ կենդանիների կմախքներ Եվրոպայից և արտերկրից, կա շուրջ 12 մետր երկարությամբ կաշալոտ կմախք, տարբեր տրամանկարներ։

Թանգարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1838-1866 թթ. Ջորջո Յան
  • 1866-1882 թթ. Էմիլիո Կորնալիա
  • 1882-1891 թթ. Անտոնի Ստոպպանի
  • 1892-1911 թթ. Տիտո Վինոլի
  • 1911-1927 թթ. Էտորե Արտինի
  • 1928-1951 թթ. Բրունո Պարիսի
  • 1951-1964 թթ. Էդգարդո Մոլտոնի
  • 1964-1981 թթ. Չեզարե Կոնչի
  • 1981-1994 թթ. Ջիովաննի Պիննա
  • 1994-2001 թթ. Լուիջի Կանյոլարո
  • 2001-2010 թթ. Էնրիկո Բանֆի
  • 2010-2012 թթ. Մաուրո Մարիանի
  • 2012 թվականից՝ Դոմենիկո Պիրաինա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  7. «COMUNE DI MILANO - Museo Civico di Storia Naturale». Comune.milano.it. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  8. Le città d'arte: Milano, Guide brevi Skira, ed. 2008, various authors

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]