Միլանի բնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլանի բնագիտական թանգարան
Museo scienze naturali milano improved version.jpg
Տեսակբնագիտական թանգարան
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1]
ՀասցեCorso Venezia, 55 - Milano[1]20121[1]
Հիմնադրված է1838
Կոորդինատներ: 45°28′22.26″ հս․ լ. 9°12′8.07″ ավ. ե. / 45.4728500° հս․. լ. 9.2022417° ավ. ե. / 45.4728500; 9.2022417
ԿայքՊաշտոնական կայք

Միլանի բնագիտական թանգարան (իտալ.՝ Museo Civico di Storia Naturale di Milano), բնագիտական թանգարան Միլանում: Հիմնադրվել է 1838 թվականին, երբ բնագետ Ջուզեպպե դե Քրիստոֆորիսը (1803-1837 թթ.) իր հավաքածուները նվիրաբերել է Իտալիայի Միլան քաղաքին: Թանգարանի առաջին տնօրենն է եղել Ջորջո Յանը (1791-1866 թթ.):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի բնագիտական թանգարանը գտնվում է 19-րդ դարի Giardini Pubblici Indro Montanelli (Ինդրո Մոնտանելլի հասարակական այգիներ) կառույցում, Վենետիկի նավահանգստի պատմական դարպասի մոտ: Նեոգոթական տարրերով նեոռոմանական ոճի շինությունը կառուցվել է 1888-1893 թվականներին:

Թանգարանն ունի հինգ տարբեր մշտական ցուցադրության բաժիններ[2]՝

  • Միներալոգիայի բաժին (ամբողջ աշխարհի օգտակար միներալի մեծ հավաքածու)
  • Պալեոնտոլոգիայի բաժին (դինոզավրերի և այլ նախապատմական օրգանիզմների որոշ բրածոներ)
  • Հոմո սափիենսի բնագիտական բաժին (նվիրված է մարդու ծագմանն ու էվոլյուցիային, առաձնակի ուշադրություն է դարձվում մարդու և բնության միջև հարաբերություններին)
  • Անողնաշարավորների կենդանաբանության բաժին (նվիրված է փափկամարմիններին, հոդվածոտանիներին և միջատաբանությանը)
  • Ողնաշարավորների կենդանաբանության բաժին (նվիրված է ողնաշարավորներին, և՛ էկզոտիկ, և՛ եվրոպական vertebrates, both exotic and European)

Թանգարանում ցուցադրվում է ամբողջական չափերի տրամանկարների (շուրջ 100) իտալական ամենամեծ հավաքածուն, ինչն այցելուներին հնարավություն է տալիս դիտարկելու էկոհամակարգի որոշ հատուկ կերպեր[3]:

Միներալոգիայի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոմերոպսիսի բրածո

Միներալոգիայի բաժնում ներկայացված են աշխարհի մի քանի օգտակար հանածոներ, այդ թվում աշխարհի խոշորագույն բյուրեղյա ծծումբը (Պեզարո է Ուրբինո գավառից) և 8000 կարատանոց բրազիլական բյուրեղյա տպազիոնը: Ցուցադրված են նաև բորատի, քվարցի, ֆոսգենի, ֆլյուորիտի, մալաքիտի և այլ միներալների նմուշներ:

Պալեոնտոլոգիայի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը պարզաբանում է հնակենդանաբանության և հնէաբանության հիմունքները: Ցուցադրությունների շարքում ներառված են մի շարք բույսերի և կենդանիների հանածոներ: Առավել արժեքավոր նմուշներ են երկու գաճաճ փղերի կմախքները (Palaeoloxodon falconeri) Սիցիլիայից և Scipionix samniticus-ի միակ գոյություն ունեցող հանածոն: Թանգարանում կան նաև դինոզավրերի մի քանի կմախքներ, ինչպիսիք են ալոզավրերերը, ստեգոզավրերը, Dromaeosaurusև Plateosaurus:

Հոմո սափիենսի բնագիտական բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

African Bush Elephant

Այս բաժինը նվիրված է մարդու ծագմանը վաղ պրիմատներից մինչև հոմո սափիենս: Մարդկային էվոլյուցիան նկարագրվում է ֆիլոգենիայի, ձևաբանության և էկոլոգիական տեսանկյունից՝ ներկայացնելով մի քանի հնագիտական առարկաներ և իրատեսական պլաստիկ մոդելներ: Առավել արժեքավոր նմուշներից է Australopithecus afarensis-ի կմախքը:

Անողնաշարավորների կենդանաբանության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը բաժանված է երկու ցուցադրությունների: Առաջին հատվածում փափկամարմիններն ու հոդվածոտանիներն են: Ցուցադրությունն ընդգրկում է հսկա ծովային եռափեղկանի, որն ամենամեծ կենդանի երկփեղկանիներից է, երկու ճապոնական խեցգետին-սարդեր (արու և էգ), հսկայական սկոլոպենդրան (Scolopendra gigantea) և սարդակերպեր՝ սարդեր, կարիճներ ամբողջ աշխարհից: Ցուցադրության երկրորդ հատվածը նվիրված է միջատաբանությանը, որտեղ ցուցադրված են բազմաթիվ միջատներ:

Ողնաշարավորների կենդանաբանության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի երկրորդ հարկում տեղավորված է ողնաշարավորների կենդանաբանության բաժինը, որտեղ ցուցադրվում են բազմաթիվ կենդանիների կմախքներ Եվրոպայից և արտերկրից, կա շուրջ 12 մետր երկարությամբ կաշալոտ կմախք, տարբեր տրամանկարներ:

Թանգարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1838-1866 թթ. Ջորջո Յան
  • 1866-1882 թթ. Էմիլիո Կորնալիա
  • 1882-1891 թթ. Անտոնի Ստոպպանի
  • 1892-1911 թթ. Տիտո Վինոլի
  • 1911-1927 թթ. Էտորե Արտինի
  • 1928-1951 թթ. Բրունո Պարիսի
  • 1951-1964 թթ. Էդգարդո Մոլտոնի
  • 1964-1981 թթ. Չեզարե Կոնչի
  • 1981-1994 թթ. Ջիովաննի Պիննա
  • 1994-2001 թթ. Լուիջի Կանյոլարո
  • 2001-2010 թթ. Էնրիկո Բանֆի
  • 2010-2012 թթ. Մաուրո Մարիանի
  • 2012 թվականից՝ Դոմենիկո Պիրաինա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
  2. «COMUNE DI MILANO - Museo Civico di Storia Naturale»։ Comune.milano.it։ Վերցված է 2015-05-16 
  3. Le città d'arte: Milano, Guide brevi Skira, ed. 2008, various authors

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]