Միթրոբարզանես Ա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միթրոբարզանես (այլ կիրառումներ)
Միթրոբարզանես Μιθροβαρζάνης | |
---|---|
Ծոփի և Կոմմագենեի միացյալ թագավորության միապետ | |
Իշխանություն | մ․թ․ա․ 150 թվական - |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 2-րդ դար |
Մահացել է՝ | անհայտ |
Ազգություն | Ծոփքի թագավորություն |
Հարստություն | Երվանդականներ |
Նախորդ | Զարեհ Երվանդական |
թագավոր | |
Երեխաներ | Արտանես |
Մորֆիլիգ (Մեհրուժան) Երվանդական կամ Միթրոբարզանես Ա (հուն․՝ Μιθροβαρζάνης, մ.թ.ա. 2-րդ դար - անհայտ), Ծոփք-Կոմմագենեի թագավորության ինքնակալ արքա Երվանդունիների շառավղից (ամենայն հավանականությամբ), որը կառավարել է մ․թ․ա․ 150 թվականի շրջակայքում[1]։
Մեզ հասած գրավոր հիշատակությունները հավաստում են, որ Միթրոբարզանեսը տասնամյակ տևած դադարից հետո հաջորդել է Ծոփքի թագավորության հիմնադիր Զարեհին՝ Մեծ Հայքի թագավոր Արտաշես Բարեպաշտի դաշնակցին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարեհի մահից հետո Արտաշես Ա Բարեպաշտը ցանկանում էր ամեն կերպ Ծոփքը (հայտնի է որպես «Չորրորդ Հայք») կցել Հայաստանին, քանզի վերջինիս միավորիչ գործունեության հետևանքով Արտաշեսյանների թագավորության դրոշի ներքո էին միավորվել Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները։ Այս իրադարձությունների մասին գրել է հռոմեացի պատմիչ Պոլիբիոսը իր «Ընդհանուր պատմություն» աշխատության շրջանակներում[1]։ Նա նաև նշում է, որ Կապադովկիայի թագավոր Արիարաթես V-ը հրաժարվում է տեղի տալ Արտաշես Ա-ի հավակնություններին, որն ուղղված էր Ծոփքում Միթրոբարզանես Երվանդականի դիրքերի խարխլմանն ու թագավորության անեքսիային[2]։
Այնուամենայնիվ, այս իրադարձությունը առաջացնում է ժամանակաշրջանային անհամատեղելիություն, քանի որ ընդունված է համարել, որ Արտաշես Ա Բարեպաշտը կառավարել է մ․թ․ա․ 189-160 թվականներին։
Պոլիբիոսը իր «Ընդհանուր պատմություն» աշխատության XXXI գրքի 2-րդ գլխում գրել է հետևյալը[1]․
Ժամանակակից պատմագիտության մեծ ընդունված է Միթրոբարզանեսին նույնացնել Ծոփքի թագավոր Մորփիլիգի հետ։ Վերջինիս մասին սկզբնաղբյուրային հիշատակությունները բացակայում են, մինչդեռ մեզ են հասել «Մորֆիլիգ, Զարեհի որդի» մակագրությամբ բազմաթիվ տետրադրախմաներ։ Այդ մետաղադրամների դիմերեսին առկա է «Մորֆիլիգ, Զարեհի որդի» գրությունը, իսկ դարձերեսին՝ Անահիտ աստվածուհին՝ ծաղիկներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միթրոբարզանես Ա կատեգորիայում։ |