Jump to content

Պտղոմեոս (Կոմմագենեի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պտղոմեոս (այլ կիրառումներ)
Պտղոմեոս
Πτολεμαίος της Κομμαγηνής
Կոմմագենեի սատրապ
Կոմմագենեի թագավորության արքա
Իշխանությունմ․թ․ա․ 163 – մ․թ․ա․ 130
Թագադրումմ․թ․ա․ 163 թվական
Հանձնումմ․թ․ա․ 130 թվական
Ծնվել է՝մ․թ․ա․ 201, Սամոսատ, Կոմմագենե, Սելևկյան տերություն
Մահացել է՝մ. թ. ա. 130
ԵրկիրԿոմմագենե
ԱզգությունԿոմմագենե Կոմմագենե
ՀարստությունԵրվանդունիներ
ՆախորդՏիտղոսը չի եղել
ՀաջորդողՇամ Բ Թեոսեբոս Դիկայոս
ՏոհմԵրվանդունիներ
ՀայրԵրվանդ Դ Վերջին
ԵրեխաներՇամ Բ Թեոսեբոս Դիկայոս

Պտղոմեոս Երվանդական (հուն․՝ Πτολεμαίος της Κομμαγηνής , մ․թ․ա․ 201, Սամոսատ, Կոմմագենե, Սելևկյան տերություն – մ․թ․ա․ 130), սկզբնական շրջանում Սելևկյան կայսրության կազմում գտնվող Կոմմագենեի սատրապ (մինչև մ․թ․ա․ 130 թվական), ապա՝ Կոմմագենեի անկախ թագավորության առաջին ինքնակալ արքա։

Պտղոմեոսը Երվանդունյաց Հայաստանի արքա Երվանդ Դ Վերջինի որդին էր՝ Արշամի թոռը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոս Երվանդականը ծնվել է մ․թ․ա․ 201 թվականին՝ ամենայն հավանականությամբ Կոմմագենեի կենտրոնը համարվող Սամոսատ քաղաքում։ Նրա հայրը Երվանդունիների թագավորության արքա Երվանդ Դ Վերջինն էր։

Որպես պալատական պաշտոնյա Պտղոմեոսը ծառայել է Սելևկյան կայսրության հույն տիրակալներին՝ Անտիոքոս Գ Մեծին, Սելևկիոս Դ Ֆիլոպատորին և Անտիոքոս Դ Եպիֆանոսին։ Եղել է Կոմմագենեի սատրապության կառավարիչը։ Մագնեսիայի ճակատամարտից հետո Սելևկյան տերությունը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Օգտվելով այս հանգամանքից՝ սատրապ Պտղոմեոսն ընդվզում է և իրեն հռչակում Անտիոքի կենտրոնական կառավարությունից անկախ միապետ՝ հիմնադրելով Կոմմագենեի Երվանդունյաց թագավորությունը։ Նույն տարում սատրապության կենտրոնը համարվող Սամոսատ քաղաքը հռչակվում է որպես Կոմմագենեի քաղաքամայր-ոստան։

Պտղոմեոսը նաև Պարթևստանի Արշակունի արքա Միհրդատ Ա-ի ազգակիցն էր։ Նեմրութ լեռան հնավայրի ուսումնասիրությունները, հատկապես՝ արձանագրությունների վերծանումները ցույց են տալիս, որ Պտղոմեոսը որոշակի արյունակցական-ծագումնաբանական առնչակցություններ է ունեցել նաև Դարեհ Ա Մեծի հետ։

Պտղոմեոս Երվանդունին մահանում է մ․թ․ա․ 130 թվականին՝ անհայտ պահմաններում։ Կոմմագենեի թագավորական իշխանությունը արյան ուժով ժառանգում է նրա ավագ որդին՝ Սամեսը (Շամ Բ Թեոսեբոս Դիկայոս)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Մարկ Չահին (2001). «Հայաստանի թագավորությունը» էջեր 199-191. ISBN 0-7007-1452-9.