Մերետ Օպենհայմ
Մերետ Օպենհայմ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1913[1][2] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[3][4][2][…] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1985[5][6][7][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա[8][4][2] |
Գերեզման | Carona |
Քաղաքացիություն | Գերմանիա և Շվեյցարիա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա |
Երկեր | Meret Oppenheim fountain? և Object? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, երգերի հեղինակ, նկարչուհի, մոդել, վիզուալ արտիստ, քանդակագործ, նկարազարդող, ակնագործ, գծանկարիչ և արվեստագետ |
Ծնողներ | հայր՝ Erich-Alphons Oppenheim? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Carclaze Community Primary School? և 8-րդ փողոցի ակումբ |
Meret Oppenheim Վիքիպահեստում |
Մերետ Օպենհայմ (գերմ.՝ Meret Oppenheim; հոկտեմբերի 6, 1913[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն[3][4][2][…] - նոյեմբերի 15, 1985[5][6][7][…], Բազել, Շվեյցարիա[8][4][2]), շվեյցարացի սյուրռեալիստ նկարչուհի և լուսանկարչուհի, ով արվեստի գործեր ստեղծելուց զատ՝ համբավվել է որպես ֆոտոմոդել՝ մասնավորապես մերկ նկարահանվելով Ման Ռեյի լուսանկարչական շարքում[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերետ Օպենհայմը[11] ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 6-ին, Բեռլինում։ Ծնողները նրան անվանակոչել են Մերետլայն՝ Գոթֆրիդ Քելլերի Green Henry վեպի հերոսի՝ վայրենացած, անտառաբնակ երեխայի անունով[12][13]։ Ունեցել է մի քույր՝ 1915 թ․ ծնված Քրիստինը և մի եղբայր՝ 1919 թ․ ծնված Բուրքհարդը[14]։ Հայրը, որ գերմանացի հրեա բժիշկ էր[15], երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է բանակ[14]։ Մերետն ու շվեյցարահպատակ մայրը[15] մեկնել են շվեյցարական Դելեմոնտ բնակավայրը՝ վերջինիս ծնողների մոտ[16]։ Այստեղ, դեռ պարմանուհի, Մերետը հայտնվել է արվեստագետների շրջանում, ոգեշնչվել մասնավորապես իր մորաքրոջ՝ գրող Ռութ Վենգերի նորովի կենսակերպով և արվեստին նրա նվիրվածությամբ[16]։ 1920-ական թվականների վերջերին Մերետը մոտիկից ծանոթացել է արվեստի այնպիսի գործերի, որոնք սերտորեն առնչվում էին մոդեռնիզմին, էքսպրեսիոնիզմին, ֆովիզմին, կուբիզմին[17]։
1928 թվականին նա հոր միջոցով ձեռք է բերել ու խորությամբ ուսումնասիրել Կառլ Յունգի գրվածքները, ոգեշնչվելով՝ մտադրվել է արձանագրել, պատկերել իր երազները[18]։ Օպենհայմը խորապես հետաքրքրվել է Յունգի վերլուծական մոտեցումով, հատկապես՝ նրա animus-anima տեսությամբ։ Հետագա ողջ կյանքի ընթացքում Մերետը խնամքով վերլուծել է իր երազները և դրանք հանգամանորեն նկարագրել իր գրվածքներում։ Նա փորձել է դրանք օգտագործել կյանքի հիմնախնդիրներին իր կատարած անդրադարձերում, նմանապես, կրկնօրինակելով Յունգին, տարիներ շարունակ իր աշխատանքներում կիրառել է որոշակի պատկերագրեր (օրինակ՝ պարուրակներ, օձեր․․․)[19]։ Օպենհայմը առաջիններից մեկն է սկսել գործածել “կանացի արվեստ” եզրույթը, ներառել է Յունգի՝ androgynous creativity իդեալը իր արվեստում, որտեղ առնական և կանացի հայեցակարգերը գործում են զուգադրաբար, համաչափ[20]։
1932 թվականին 18-ամյա Մերետը տեղափոխվել է Փարիզ, ծանոթացել ու մտերմացել Ալբերտո Ջակոմետիի, Ժան Արպի, Ման Ռեյի հետ, որոնք, հետաքրքրություն ցուցաբերելով նրա աշխատանքների նկատմամբ, հրավիրել են մասնակցելու Անկախների սալոնի ցուցահանդեսին (1933 թ․)։ Ձիրքերից զատ՝ ունենալով հմայիչ և ոչ ստանդարտ արտաքին՝ Մերետը սյուրռեալիստների շրջանում մեծ հաջողություն է ունեցել, դարձել նրանց մուսան։ Այդ նույն տարում նա ընդգրկվել է փարիզցի սյուրռեալիստների խմբակում, մոտիկից շփվել Անդրե Բրետոնի, Մարսել Դյուշանի, Մաքս Էռնստի հետ, բազմիցս որպես մերկ մոդել բնորդի դեր կատարել Ման Ռեյի նյու ժանրի լուսանկարների համար։
Թե ինչպիսի շրջապատում էր փորձում ինքնադրսևորվել 18-ամյա Մերետը, հստակ երևում է մեքսիկացի սյուրռեալիստ նկարչուհի Ֆրիդա Կալոյի բնութագրող հակիրճ խոսքից․ վերջինս Անդրե Բրետոնի հրավերով 1939 թվականին Փարիզ էր եկել իր աշխատանքների անհատական ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով և առաջին անգամ հայտնվելով փարիզցի սյուրռեալիստների շրջապատում՝ իր ստացած տպավորությունն արտահայտել է այսպես․
«…Ես ակնկալում էի, որ կհանդիպեմ նկարիչների, այնինչ ընկել էի ցնդած, խելագար լուսնոտների ու շան տղերքի ամբոխի մեջ…»։
Մի քանի հմայիչ ու անվճռական աշխատանքներից հետո Մերետը 1936 թվականի մայիսին մասնակցել է սյուրռեալիստական առարկաների ցուցահանդեսին, որ կազմակերպվել էր Փարիզում՝ Շառլ Ռատոնի պատկերասրահում։ Նրա «Մորթե թեյասպասքը», որ ստեղծել էր այդ նույն տարում և հիշյալ ցուցահանդեսում ներկայացվելուց հետո ցուցադրվել նաև սյուրռեալիստների նյույորքյան ընդհանուր ցուցահանդեսում, սենսացիա է առաջացրել ու դարձել ցուցահանդեսային տարեշրջանի մեխը Փարիզում ու Նյու Յորքում։ Եվ Մերետ Օպենհայմը, որ ընդամենը 23 տարեկան էր, դարձել է համրաճանաչ արվեստագետ։
«Մորթե թեյասպասքի» աղմկալից հաջողությունը արդյունք էր նաև սյուրռեալիզմի հոսանքում աճող միտումների։ Այդ հոսանքում հայտնված արվեստագետների խումբը 30-ական թվականների վերջերին զգալի չափով կորցրել էր իր խուլիգանական-ընդվզող բնույթը, գլխավոր ներկայացուցիչները քսանական թվականների հակահասարակական վառ պահվածքից անցել էին աշխարհիկ փայլի ու շուքի և բնավ դեմ չէին փարիզյան բոմոնդում օգտվելու վաստակած հեղինակությունից ու հաջողությունից։ Սյուրռեալիստների ու նրանց նախորդած դադաիստների վաստակի աղբյուրներն աստիճանաբար տեղաշարժվել էին դեպի դիզայնի, ձևավորումների, առևտրային նկարչության ու գովազդի բնագավառներ։ Այս առումով «Մորթե թեյասպասքը» ընկալվել է որպես կուշտ հասարակոթյանը զվարճացնելուն և ոչ թե վիրավորելուն ծառայող ստեղծագործություն և արժանացել է հավանության (մինչդեռ ընդամենը տասը տարի առաջ միանգամայն այլ կերպ կընկալվեր)։
Օպենհայմի «առարկաների» աղմկալից հաջողությունը մի հակառակ երես էլ ուներ, բայց արդեն՝ նկարչուհու հոգեվիճակի առումով։ Հաջողությունը կրկնելու և համբավի ալիքի վրա մշտապես մնալու սին ջանքերը հանգեցրել են խոր ու ծանր ընկճախտի, և նկարչուհին 1937 թվականին լքել է Փարիզը, մեկնել շվեյցարական Բազել, ընդունվել գեղարվեստի քոլեջ՝ ձգտելով կատարելագործվել արվեստի տարբեր ճյուղերում։ Դարձել է բազելյան գեղարվեստական «33-ի խումբ»-ի ամենաակտիվ անդամներից մեկը։ 1939 թվականին՝ միանգամայն անպատեհ մի ժամանակ, վերադարձել է Փարիզ, որտեղ Լեոնոր Ֆինի ու Մաքս Էռնստի հետ մասնակցել է սյուրռեալիստական կահույքի ցուցահանդեսի՝ ներկայացնելով իր պատրաստած նոր առարկան, որ լիովին համապատասխանում էր իր վերնագրին՝ «Սեղան՝ թռչնի ոտքերի վրա»։
1945 թվականին Մերետը ծանոթացել է Վոլֆգանգ լը Ռոշի հետ, 1948-ին միասին մեկնել են Բեռն, մեկ տարի անց ամուսնացել; Բեռնում Օպենհայմը վարձակալել է մի մեծ արվեստանոց, ձգտել պլանավորված ու համառորեն աշխատել։ Հետագայում նա իր կյանքի այդ շրջանի մասին հիշատակել է իբրև ծանր ու տքնաջան ժամանակահատվածի։
«Աշխատում էի ամեն օր… Մեծ մասամբ ոչինչ չէր ստացվում, թեև կաշկանդվածության զգացողությունը գրեթե անցել էր…»։
Չնայած գործադրած ջանքերին՝ 1936-ի հաջողությունը կրկնել չստացվեց, թեև փառքի ևս մեկ պահ Մերետը դեռ պիտի ապրեր։
1959 թվականին Անդրե Բրետոնը Օպենհայմին առաջարկեց սյուրռեալիստական «E.R.O.S.» ցուցահանդեսի համար վերստեղծել հինգ տարի առաջ արած «Գարնան տոն» կոմպոզիցիան, որն իրենից ներկայացնում էր լրիվ մերկ կնոջ, ում մարմնի վրա ճաշի սեղան է գցված վեց անձի համար։ Այդ սյուրռեալիստական կենդանի «առարկան» լիովին համահունչ էր ցուցահանդեսի և սյուրռեալիզմի գեղագիտոիթյան հիմնադրույթին, որն իր մեջ միավորել էր սկանդալային էպատաժը, սեքսուալությունն ու աբսուրդը։ Ու չնայած կենդանի բնորդուհի-մոդելը, ուտելիքներով առատորեն զարդանախշված, վերնիսաժում առկա էր միայն առաջին երեկոյան ու գիշերը՝ 1959 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ հաջորդած օրերին նրան փոխարինել է մերկ կնոջ տիկնիկ-մանեկենը, այդ կոմպոզիցիան լայն արձագանք է ստացել և մտել է սյուրռեալիզմի պատմության մեջ որպես դրա ամենավառ էջերից մեկը։
«E.R.O.S.» ցուցահանդեսը դարձել է վերջին սյուրռեալիստական վերնիսաժը Մերետ Օպենհայմի կենսագրության մեջ։ Հաջորդած տարիներին նկարչուհին շարունակել է եռանդուն կերպով աշխատել, ցուցադրվել, բայց արդեն խմբերից ու հոսանքներից անջատ։ Մասնավորապես՝ բազմիցս հանդես է եկել որպես թատրոնի բեմադրող նկարիչ։ 1967 թվականին կայացել է նրա ստեղծագործությունների հետահայաց մեծ ցուցահանդեսը Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում։
1985 թվականին, մահվանից բառացիորեն կես տարի առաջ, Օպենհայմ նկարչուհին, բավականին մեծ ուշացումով, արժանացել է այսպես ասած՝ «ակադեմիական ճանաչման». նա ընտրվել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայում սահմանված է Մերետ Օպենհայմի անվան գեղարվեստական մրցանակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мировое искусство (иллюстрированная энциклопедия). Сюрреализм. — М.: «Оникс», 2006.
- Caws M. A. Surrealism and women. — MIT Press, 1991.
- Meyer-Thoss Chr. Meret Oppenheim: book of ideas; early drawings and sketches for fashions, jewelry, and designs. — Bern: Gachnang & Springer, 1996.
- Corgnati M. Meret Oppenheim. — Milano: Skira, 1998.
- Meret Oppenheim: Arbeiten von 1930—1985. — Hamburg; Madrid: Levy, 2000.
- Meret Oppenheim: Retrospektive. — Ostfildern-Ruit: Hatje Cantz, 2006.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SIKART — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://hedendaagsesieraden.nl/2019/11/13/meret-oppenheim/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artnet — 1998.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Meret Oppenheim (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Meret Oppenheim — 2008.
- ↑ 8,0 8,1 8,2 Doornbusch E. Meret Oppenheim — 2019.
- ↑ 9,0 9,1 https://www.biografias.es/famosos/meret-oppenheim.html
- ↑ Meret Oppenheim at manray-photo.com
- ↑ «Encyclopedia Britannica». Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ “Maureen P. Sherlock, “Mistaken Identities: Méret Oppenheim,” in ‘’The Artist Outsider: Creativity and the Boundaries of Culture, ed. by Michael D. Hall and Eugene W. Metcalf, 276-288 (Washington, DC: Smithsonian, 1993), p. 281”
- ↑ Nancy Spector, “Meret Oppenheim: Performing Identities,” in ‘’Meret Oppenheim: Beyond the Teacup,’’ ed. by Jacqueline Burckhardt and Bice Curiger, 35-43 (New York: Independent Curators Incorporated, 1996), p. 37.
- ↑ 14,0 14,1 Bice Curiger, Meret Oppenheim: Defiance in the Face of Freedom (Cambridge, MA: The MIT Press, 1989), p. 9
- ↑ 15,0 15,1 https://www.economist.com/blogs/prospero/2013/09/artwork-meret-oppenheim
- ↑ 16,0 16,1 "Curiger, Defiance, p.10"
- ↑ Caws, Mary Ann (1991). Surrealism and Women. Cambridge, MA: The MIT Press. էջեր 64. ISBN 0-262-53098-8.
- ↑ Mifflin, Margot (September 1986). «An Interview with Meret Oppenheim». Women Artist News. 11: 30–32.
- ↑ Monteil, Annemarie (2010). Meret Oppenheim: Brunnengeschichten. Hatje Cantz. էջեր 43–44. ISBN 3775725903.
- ↑ Merets Funken = Meret's sparks. Bühler, Kathleen., Oppenheim, Meret, 1913-1985., Kunstmuseum Bern. Bielefeld: Kerber Verlag. 2013. ISBN 9783866786783. OCLC 832239222.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Работы on line
- Работы в музеях мира
- Мерет Оппенгейм
- Кэтлин Бюлер «Искры сюрреализма: наследие Мерет Оппенгейм», Журнал «Третьяковская галерея», Специальный выпуск. ШВЕЙЦАРИЯ — РОССИЯ: НА ПЕРЕКРЕСТКАХ КУЛЬТУР
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերետ Օպենհայմ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1985 մահեր
- Բազել քաղաքում մահացածներ
- Գրանդ Շոմեր ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կին լուսանկարիչներ
- Գերմանացի լուսանկարիչներ
- Շվեյցարացի լուսանկարիչներ
- Շվեյցարացի նկարչուհիներ
- Գերմանացի նկարչուհիներ
- 20-րդ դարի նկարչուհիներ