Jump to content

Մաքս Ռեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Ռեգեր
Ի ծնե անունգերմ.՝ Johann Baptist Joseph Maximilian Reger
Նաև հայտնի է որպեսMax Reger
Ծնվել էմարտի 19, 1873(1873-03-19)[1][2][3][…]
Բրանդ, Տիրշենրոյտ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական կայսրություն[4]
Երկիր Բավարիայի թագավորություն
Մահացել էմայիսի 11, 1916(1916-05-11)[1][2][3][…] (43 տարեկան)
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, համալսարանի դասախոս, երգեհոնահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներերգեհոն, դաշնամուր և երգեհոն
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
 Max Reger Վիքիպահեստում

Մաքս Յոհանն Բապտիստ Յոզեֆ Ռեգեր (մարտի 19, 1873(1873-03-19)[1][2][3][…], Բրանդ, Տիրշենրոյտ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 11, 1916(1916-05-11)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար և դիրիժոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-1893 թվականներին կոմպոզիցիա է պարապել Հ. Ռիմանի մոտ։ Դասավանդել է Մյունխենում (1905 թվականից, երգեհոն և կոմպոզիցիա), Լայպցիգում (1907-1916, կոմպոզիցիա), Մայնինգենում ղեկավարել պալատական կապելլան (1911-1914)։ Ստեղծագործել է բոլոր ժանրերում, բացի երաժշտական-բեմականից։ Ռեգերի ոճը ձևավորվել է, գլխավորապես, Բախի (որին ձոնել է «Բախի հիշատակին» երգեհոնային սյուիտը, 1894-1895), Բրամսի երաժշտության, նաև Վագների հարմոնիայի ազդեցությամբ։ Ժանրերի և ձևերի ընտրության (հնագույն սյուիտ, պրելյուդ և ֆուգա, կոնչերտո գրոսսո), պոլիֆոնիկ մտածողության գերակշռության մեջ արտահայտվել են Ռեգերի նեոկլասիցիստական միտումները, հատկապես վերջին երկերում՝ Կոնցերտ նվագախմբի համար հնագույն ոճով (1912), Մոցարտի թեմայով վարիացիաներ և ֆուգա նվագախմբի համար (1914)։ Ռեգերի ստեղծագործությունը յուրատիպ կապող օղակ է արևմտաեվրոպական ուշ ռոմանտիզմի և 20-րդ դարի կլասիցիստական հոսանքների միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Ռեգեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։