Մարտական մուրճ
Մարտական մուրճ, կոթով, ջախջախիչ հնագույն զենք, ֆունկցիոնալ առումով նման է մականի։ Ավելի ուշ՝ միջնադարում, դրանք եղել են կոթով բազմաֆունկցիոնալ զենքեր, որոնք ունեին մարտական մասի համար համակցված տարբեր մուրճեր, բռնակներ, կացնիկներ և այլ ջախջախիչ, կտրող, ծակող հարվածներ հասցնելու համար նախատեսված առարկաներ։
Հին մուրճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրճը կիրառվել է նեոլիթյան և բրոնզեդարյան դարաշրջաններում ու միջնադարում։ Այն եղել է երկակի նշանակության գործիք (գործիք և զենք)։ Ի սկզբանե, այն ունեցել է քարե կամ փայտե գագաթ։ Հաճախ մուրճը ծառայել է որպես մարտական կամ արարողակարգային քարե կացին։ Միջնադարում երբեմն օգտագործվում էին երկար բռնակով, սովորական երկաթե դարբինի մուրճեր, որոնք, ինչպես մականը, խլացնում, կոտրում կամ դեֆորմացնում էին զրահները։ Ամենհայտնի մարտական մուրճը եղել է Թորի դիցաբանական Մյոլլնիր մուրճը։ Այն դարձել է կրոնական խորհրդանիշ, թալիսման և հերալդիկական խորհրդանիշ։ Մինչև XI դարը գերմանացիները շարունակում էին օգտագործել նման մուրճեր։
Ուշ միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձիավորները մուրճերը ավելի լայնորեն սկսեցին օգտագործել XIII դարում։ Այդ ժամանակաշրջանում դրանք տարածում գտան նաև զենք ու զրահի ասպարեզում։ Քանի որ ուշ միջնադարաում, երբ ի հայտ եկավ պաշտպանության նոր միջոց լատը, սերտ մարտերի այլ զենքեր, ինչպիսիք են թրերը, մականները և այլ զենքեր լատի դեմ քիչ արդյունավետ չէին, լայնորեն սկսեցին օգտագործվել մարտական մուրճերի տարբեր տեսակներ։ Այն հին զենք է, որի զավազանագլխիկն կարող էր իրենից ներկայացնել բուն մուրճը։ Այն կարող էր մի կողմից ունենալ մուրճ, իսկ մյուս կողմից սայր, որը կարող էր լինել տարբեր երկարության և հաստության, լինել ամբողջությամբ ուղիղ կամ մի փոքր կոր, ունենալ հատիկավոր կամ սեպավոր շեղբ։ Մուրճի անունը գալիս է մարտական գլխի տարրերից մեկից և այն պահպանվում է, նույնիսկ եթե իրականում մուրճով չենք կարող հարվածել։ Քանի որ այդ տեսակի մուրճերը բաղկացած են մուրճերից և շեղբերից, դրանք ունեն նաև այլ անվանումներ։ Օրինակ՝ Իսպանիայում դրանց անվանել են ագռավի կտուց (հին ֆր.՝ bec de corbin), Իտալիայում և Ֆրանսիայում՝ բազեի կտուց (հին ֆր.՝ bec de faucon), Գերմանիայում և Լեհաստանում՝ թութակի կտուց կամ հենց թութակ։ Հաճախ դրանք ունենում են դեպի վեր ուղղված սայրեր և հենց ջախջախող մուրճի վրա գտնվող, դեպի կողք ուղղված սեպ։ Ծայրը շեղբը կարող է ճեղքել օղազրահը կամ կոտրել զրահը։ Մուրճով կարելի է շշմեցնել թշնամուն կամ դեֆորմացնել նրա զրահը։ Շեղբը առաջին հերթին օգտագործվում է թշնամուն ձիուց իջեցնելու և բռնելու համար։ Բայց դրա համար էլ ավելի հարմար էին երկարակոթ մուրճերը։
Երկարակոթ մուրճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարակոթ մուրճերը լայն ժողովրդականություն են ձեռք բերել XIV դարի կեսերից։ Այս մուրճերի կոթերը կարող են ունենալ 1,2-ից 2 մետր երկարություն։ Դրանք նման են սակրատեգի մի տեսակի, որը ի տարբերություն մյուս տեսակների, չունի ամբողջական մարտական մաս, այլ բաղկացած է առանձին տարրերից։ Հաճախ մուրճը վերևում ունեցել է նաև սայր՝ նիզակ կամ տեգ։ Մուրճին միշտ չէ, որ կցվում է շեղբ։ Կցում են նաև փոքր կամ բավականաչափ խոշոր կացին։ Այդպիսի զենքը կոչվում է նաև պոլեքս (պոլաքս)։ Մուրճի ջախջախիչ գագաթը կարող է լինել հարթ, ատամիկներով փոքր-ինչ փորված (ալմաստային սահամագիծ), իր վրա ունենալ որոշակի գրություններ (Լյուցերնի մուրճ), սեպեր կամ բաժանված լինել 4 մասերի կամ ավելի մեծ սեպերի։ Կան զենքի տեսակներ, որտեղ մարտական գլխիկը չորս կողմերից ունի մուրճը, կտուց, եռաժանի կտուց և կացնի բերան, իսկ վերևից՝ տեգ։ Հակառակ ծայրը կարող է ունենալ սրված վերջավորություն, որը նույնպես կարելի էր օգտագործել հակառակորդին վիրավորելու համար։ Երկարակոթ մուրճը օգտագործել են սովրոկան զինվորները ձիավոր հակառակորդների դեմ պայքարելու համար։ Դրանք օգտագործել են նաև քայլող ասպետները։ Այսպիսի երկարակոթ զենքի շղարշով շրջապատված տարբերակները օգտագրծվել են սուսերամարտում։
Կարճակոթ մուրճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]60-80 սմ երկարությամբ կոթով կարճակոթ մուրճեր ի հայտ են եկել դեռևս X դարում։ Դրանք նախատեսնված են ձեռնամարտի ժամանակ օգտագործման համար։ Դրանք հաճախ օգտագործում էին ձիավորները, սակայն XV դարի կեսերից այն սկսեց օգտագործել ողջ հեծելազորը։ Եվրոպայում դրանք կոչվում էին ասպետական մուրճեր կամ հեծելազորային մուրճեր։ Եվրոպական և արևելյան մուրճերի կարճ կոթերը հաճախ ամբողջովին երկաթից էին և հագեցած մեկ կամ երկու ձեռքի համար նախատեսված բռնակով։ Մուրճի գլխի սայրի հակառակ կողմի մուրճային մակերևույթը կարող է լինել հարթ, սեպավոր, բրգաձև, կոնաձև, որոնց կցված է ինչ-որ առարկա կամ մոնոգրամ։ Վերջին երկու մասերը նախատեված են թշնամուն խոցելու համար։ Գոյություն ունի լեհական նաջակի մի տեսակ,որի մուրճի փոխարեն գտնվում են մահակներ կամ բյուզանդիգաններ։ Գագաթին հաճախ է լինում դեպի վեր ուղղված սուր (ռուս.՝ копьецо)[1]։
Ռուսաստանում օգտագործվում էին միայն կարճակոթ մուրճեր, որոնք կոչվում էին клевец (ռուս.՝ клюв "կտուց" բառից) կամ չեկան[2][3][4]։ Դրանք հայտնի են եղել նաև լեհ-լիտվական հուսաններում։ Ուկրաինայում դրանց անվանել են կալեֆ, կելեպ, չեկան կամ ֆոկոշ (վերջինը նաև հունգարական վալաշկի անունն է)[5][6]։
Շեղբը կարող է համալրվել ոչ միայն մուրճով, այլ նաև փոքր կացինով։ Դա արդեն հեծելազորային կացին է։ Հաճախ այդպիսի կացնիկի ծայրի փոխարեն քառակոսի կամ շրջանաձև մուրճի նման ալիք է։ Մուրճի զարկանը սովորաբար ունի հարթ կամ քիչ կլորացված մակերևույթ։ Դրա արտաքին մակերեսը կարող է ունենալ դեպի առաջ ուղղված սովորական շեղբեր, որոնք կարող են լինել նեղ և փոքր-ինչ ներքև թեքված (պատահում էր որ այդ շեղբերը այնքան էին ներքև տեքում, որ դրանք հասնում էին ձեռքի բռնակին), կիսաշրջանաձև և հազվադեպ լուսնաձև[7]։ Այս զենքը համարվում է նաև մարտական կացնի մի տեսակ։ Ռուսաստանում նման կացինները կոչվում էին топорок կամ топорец՝ դրա մեծության և քաղաքացիական բնակչությունում շատ օգտագործման համար։ Ռուսաստանում (ինչպես նաև Լեհաստանում) այն ուներ ավելի կոնկրետ անուն՝ չեկան[8][9].[10]։
Արևելյան անալոգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճակոթ մուրճերը օգտագործվել են ոչ միայն Եվրոպայում, այլև Արևելքում՝ Հնդկաստանում (բաիրագի), Պարսկաստանում (տաբար), Աֆղանստանի և Պակիստանի սահմանին (լոհար)։ Համարվում է, որ, օրինակ, Լեհաստան դրանք Հունգարիայի միջով եկել են Թուրքիայից(հին լեհ.՝ czakan, czero, վենգալերեն՝ csokany, թուրքերեն՝ czakmak)ː Այս զենքը մոտ է եվրոպականին։ Այնտեղ հանդիպում է մասերի բաժանված 4 սեպով այնպիսի մուրճ ինչպիսին էր Լյուցերնի մուրճը։ Արևելքում ՝ զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում, նման զենքն ավելի երկար է օգտագործվել, քան Եվրոպայում ։ XVII-XIX դարերում այն հայտնի էր հնդեվրոպական և պարսկական տարածաշրջանում ՝ "ագռավ" անվամբ։ Հնդկաստանում պատրաստվել են նաև համակցված զենքեր։ Ավելի հեռավոր անալոգներ կան Չինաստանում և (այնտեղ դրանց անվանել են գե (նաև երկարակոթ)կամ ֆանգ), Ճապոնիայում (կամա յարի)։
Համակցված զենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ XVI դարի կեսերից մինչև XVII դարը, ընդհուպ մինչև XIX դար հանդիպում են համակցված զենքի տարբեր նմուշներ, այդ թվում նաև մուրճերի կամ դրանց տարրերի օգտագործմամբ։ Ամենապարզն այն մուրճերն են, որոնք բռնակի մեջ ունեն դաշույններ։ Նման դաշույններ կարող են ունենալ նաև օժանդակն սարքերը՝ արվբալետի կամ հրազենի պատվանդանները։ Դրանք նաև երբեմն լրացվում են մուրճերով։ Ավելի բարդ են մուրճերով և կացնիկներով լրացված բրանդեստոկները, որոնք ավտոմատ շարժվում են և նույնիսկ խոցում գագաթի երկար (մինչև մեկուկես մետր) շեղբով[11]։ Գոյություն ունեն նաև կրիկետներ՝ համակցություններ հրացաններով և ատրճանակներով։
Ուշ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի ընթացքում, կորցնելով մարտում կիրառությունը, մուրճն ու չեկանը դարձան զինվորական ղեկավարության (Գերմանիա, Իտալիա և այլն), ինչպես նաեւ ղազակական և ավազակային ատամանների ատրիբուտները։ Այդ ընթացքում նրանց բռնակների մեջ կարող էին տեղավորվել ներպտտվող դաշույններ։ XVIII դարում, երբ Լեհաստանում էլ չէր օգտագործվում մարտական մուրճը որպես մարտական զենք և ընդունվում հասարակ բնակչության տարբեր զենքեր կրել արգելող օրենքներ, ի հայտ է գալիս մարտական մուրճի նոր տեսակ, որն կոչվում է կռնակ, իսկ հասարակության մեջ այն ավելի հայտնի է որպես հանքաբրիչ (ռուս.՝ обушок)[12][13]։
Այն տարբերվում է ներքև թեքված ծայրով և արծաթյա, երկաթյա կամ արույրե գավազանագլխիկով[14]։ Սովորաբար ծայրը պտտվում է կիսաշրջանաձև և մտնում կոթի մեջ կամ օղակ ձևավորում։ Հազվադեպ թեքված է լինում սայրի ծայրը կամ այն ունենում է ավելի տարօրինակ ձև։ 80-100 սանտիմետրանոց կոթի մյուս ծայրը նույնպես մետաղապատ է։ Լեհ ազնվականությունը այն օգտագործել է որպես քաղաքացիական զենք (ինքնապաշտպանության համար օգտագործվող)։ Կային նաև դրանք կրելու տեսակներ՝ գավազանագլխիկը դեպի վեր կամ ներքև և այլն։ Նաձյակն ու չեկանը տարածվել են ինչպես բելառուս, այնպես էլ հունգար ազնվականության շրջանում։ Երբեմն կելեպի անալոգիական կռնակները օգտագործվում էին կարպատական լեռներում՝ արդուկների փոխարեն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Боевой молот». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Бехайм В. Энциклопедия оружия / Пер. с нем. — СПб.: АО «Санкт-Петербург оркестр», 1995. — 576 с. — С. 262—265, 268—276. — ISBN 5-87685-029-2.
- Квасневич В. Лексикон холодного и метательного оружия / Пер. с польск. — СПб.: ООО «Издательство „Атлант“», 2012. — С. 33, 69—71, 115, 116, 124, 125, 134—136, 153, 224, 225. — ISBN 978-5-98655-042-8.
- Попенко В. Н. Комбинированное холодное оружие. — М.: Богучар, 1994. — 112 с. — С. 32—38, 43—48, 89—91, 96—106.
- Попенко В. Н. Холодное оружие. Энциклопедический словарь. — М.: Богучар, 1996. — 479 с. — С. 120—122, 128—130, 133, 158, 164, 165, 243, 274, 280, 281, 425, 427, 428. — ISBN S-88276-023X.
- Стоун Дж. К. Большая энциклопедия оружия и доспехов. Оружие и доспехи всех времён и народов / Пер с англ. — М.: АСТ, Астрель, 2008. — 767 с. — С. 77, 104, 105, 108, 109, 235, 298, 299, 369, 371, 381, 407—409, 504, 506, 617, 622, 623, 648, 649, 704. — ISBN 978-5-17-052742-7, ISBN 978-5-271-21108-9, ISBN 978-5-17-052752-6, ISBN 978-5-271-21109-6, ISBN 0-486-40726-8 (անգլ.).
- Югринов П. Малая энциклопедия холодного оружия. — М.: Центрполиграф, 2010. — С. 30—37, 57, 65, 67, 79, 91, 92. — ISBN 978-5-9524-4613-7.
- Viollet-le-Duc Е. Dictionnaire raisonné du mobilier français de l'époque carlovingienne à la Renaissance — Paris : Librairie centrale d’architecture, 1814—1879. — T. VI. — P. 16—23, 178—192. (ֆր.).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Польше клевец-наджак или надзяк использовался с XVI до сер. XVII в.
- ↑ «Чекан, холодное оружие». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Чекан (клевец) // Российский гуманитарный энциклопедический словарь: В 3 т. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС: Филол. фак. С.-Петерб. гос. ун-та, 2002.
- ↑ В русскоязычных источниках нет единого мнения о применении названий «чекан» и «клевец». В литературе, в том числе и археологической, они часто равнозначно применяются для обозначения клевцов, как древних, так и средневековых. Древнейшие бронзовые ещё называют алебардами. Есть даже необоснованная идея называть прямые клевцы чеканами, а изогнутые — клевцами (Грязнов М. П., 1956).
- ↑ Чекан // Український тлумачний словник.
- ↑ Фокош // Український тлумачний словник.
- ↑ Похожие боевые топорики сагарисы использовались ещё скифами и персами, а затем и аланами.
- ↑ Чекан // Толковый словарь Ефремовой.
- ↑ Чекан // Этимологический словарь Фасмера.
- ↑ Существуют и другие виды боевых топоров с шипами и крюками на обухах в Европе, Иране, Индии, редко в Японии (маза-кари). Сюда же можно отнести позднейшие пионерные и морские топоры, американские рабочие топоры («американские чеканы») и томагавки с шипами и крюками, а также современные топоры пожарников.
- ↑ Убойная сила сохраняется до 10 м.
- ↑ От польского названия малого боевого топора в XVI в.
- ↑ В Польше в широкое понятие «обух» входили вообще все виды боевых молотов.
- ↑ Подобное оружие известно ещё в киммерийское время, для него в археологии существует термин — «птицеголовые скипетры». Эрлих В. Р. «Птицеголовые» скипетры предскифского времени. Новые аргументы к дискуссии // Государственный музей Востока. Материальная культура Востока. — М., 2005. — С. 151—162.