Jump to content

Մարս-1Մ համար 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարս-1Մ համար 1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
Այլ нանվանումներ«Marsnik-1», «Корабль-4», Марс 1960А
Գործարկման ամսաթիվ1960 հոկտեմբերի 10, 14:27:49 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված650 կգ

Մարս-1Մ համար 1 (անգլ.՝ «Марс 1М» № 1, կամ՝ «Marsnik-1», «Корабль-4»[3], Марс 1960А), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտություններ իրականացնելու համար։ Առաջին ԱՄԿ-ն էր, որը արձակվել էր Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում[4]։ Կայանը կառուցվել է միջմոլորակային կայանների հենքի վրա։ Առաքելությամբ նախատեսվում էր իրականացնել Երկրի և Մարսի միջև միջմոլորակային միջավայր ուսումնասիրություններ, սակայն կայանը վթարվել է արձակման ձախողման պատճառով՝ նախքան իր առաքելությունը սկսելը[5][6]։

Մարսի մոտով անցման գնահատված ամսաթիվը 1961 թվականի մայիսի 13-ն էր։

Մարս-1Մ համար 1 կայանը արձակվել է 1960 թվականի հոկտեմբերի 10-ին Մոլնիա (8Կ78) կրող հրթիռով։ Սա Մոլնիա կրող հրթիռի առաջին թռիչքն էր։ Հրթիռը, ուներ սերիական Լ1-4Մ համարը, Ռ-7 հրթիռների ընտանիքի նոր նախագիծն էր, որի երրորդ աստիճանը փոխարինված էր, և ավելացվել էր չորրորդ աստիճան։

Արձակումը տեղի է ունեցել Բայկոնուր տիեզերակայանից։

Գիտական գործիքներ[7]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուլտրամանուշակագույն սպեկտրոմետր
  • Ճառագայթման դետեկտոր
  • Տիեզերական ճառագայթների դետեկտոր
  • Հեռուստատեսային պատկերային համակարգ (հեռացված է)
  • Սպեկտրոռեֆլեկտոմետր (հեռացված է)

Հեռուստատեսային պատկերային համակարգը և սպեկտրոռեֆլեկտոմետրը հեռացվել են զանգվածային սահմանափակումների պատճառով։

Առաքելության ավարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում պարզվել է, որ թռիչքի երկրորդ փուլի ընթացքում հրթիռի երրորդ աստիճանի ռեզոնանսային թրթռումը առաջացրել է գիրոսկոպի անսարքություն և վնասել կրող հրթիռի դիրքի կառավարման համակարգը։ Այս խնդրից հետո հորիզոնի սենսորն անջատվեց, և հրթիռը շեղվեց իր հետագծից։ Արդյունքում հրթիռի երրորդ աստիճանին հրահանգ ուղարկվեց դադարեցնել շարժիչի աշխատանքը մեկնարկից հինգ րոպե անց։ Ի վերջո հրթիռը հասավ 120 կիլոմետր բարձրության, որից հետո նորից մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց։ Հրթիռի և կայանի բեկորներն ընկան Սիբիրում 4800 կիլոմետր հեռավորության վրա[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McDowelll, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Chronology of Mars Missions». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Marsnik 1». NASA Space Science Data Coordinated Archive. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  4. Zak, Anatoly. «Russia's unmanned missions to Mars». RussianSpaceWeb. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Krebs, Gunter. «Mars 1M». Gunter's Space Page. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Wade, Mark. «Mars 1M». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  7. «In Depth | 1M/1». Solar System Exploration: NASA Science. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. «The Space Review: The beginnings of planetary exploration: the first probes to Venus». www.thespacereview.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. «Mars 1M satellite». weebau.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.