Մարկուս Ռեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Ռեց
շվեյց. գերմ.՝ Markus Raetz
Ծնվել էհունիսի 6, 1941(1941-06-06)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռն, Շվեյցարիա[4]
Վախճանվել էապրիլի 14, 2020(2020-04-14)[5][6][7] (78 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա[7]
Քաղաքացիություն Շվեյցարիա[8]
Մասնագիտությունքանդակագործ, լուսանկարիչ, նկարիչ, դիզայներ, նկարազարդող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
Ուշագրավ աշխատանքներԳլուխ
Պարգևներ
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
 Markus Raetz Վիքիպահեստում

Մարկուս Ռեց (Markus Raetz, հունիսի 6, 1941(1941-06-06)[1][2][3][…], Բեռն, Շվեյցարիա[4] - ապրիլի 14, 2020(2020-04-14)[5][6][7], Բեռն, Շվեյցարիա[7]), շվեյցարացի քանդակագործ և կոնցեպտուալ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Ռեցը ծնվել է 1941 թվականին Շվեյցարիայի Բեռնին կից Բյուրենե փոքր քաղաքում։ Մեծացել է այնտեղ, ամառային արձակուրդների ժամանակ օգնել է տեղական նկարչին, սովորել է Բեռնում։ Քսանից քսաներկու տարեկան հասակում ուսուցիչ է աշխատել։ Գեղարվեստական կրթություն չի ստացել, բացառությամբ Ամստերդամի Reitveld Academy-ում խածագծման կես տարի ուսումնասիրման։

1966 թվականից սկսել է ցուցադրվել։ Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ թանգարաններում և պատկերասրահներում, այդ թվում նաև Շվեյցարիայի խոշոր թանգարաններում, Ամստերդամի Stedelijk թանգարանում, Գերմանիայի Kolnischer Kunstverein-ում, Լոնդոնի Serpentine Gallery-ում և Նյու Յորքի Նոր թանգարանում[9]։ Ունի ավելի քան 30000 գծանկար[10]

Նա 1977 թվականի Սան Պաուլուի բիենալեում ներկայացրել է Շվեյցարիան։ Ոչ մեկ անգամ մասնակցել է Վենետիկի բիենալեին։ 2009 թվականին մասնակցել է Մոսկվայի բիենալեին[11]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Ռեցի արվեստը իրականության և պատրանքի հետ է կապված։ Օրինակ նա քանդակ է արել, որը պատկերում է Ռենե Մագրիտի նկարած 1929 թվականին նկարած ծխամորճը, որը կոչվում էր «Սա իմ ծխամորճն է» (ֆր.՝ Ceci n’ est pas une pipe)։ Մարկուսը իր ստեղծագործությունը անվանել է «Ոչ ծխամորճ» (ֆր.՝ Nichtpfeife)։ Քանդակի շուրջը պտտվելով կարելի է համոզվել, որ դա թուջի ոլորված կտոր է, որը ծխամորճ չէ, բացառությամբ մի կետի, որտեղից նա ծխամորճի տեսք ունի։

Այլ գործերում տարբեր դիտակետերից նայելուց «Այո»-ն (SI) վերածվում է «Ոչ»-ի (NO), «Ամեն ինչ»-ը (TODO) «Ոչինչ»-ի (NADA)։ Լարերից սարքված ճագարը հայելու մեջ լայնեզր գլխարկով տղամարդ է։

Մարկուս Ռեցը տեսողական բառախաղեր է սիրում, նրա քանդակներն ու նկարները մեկ կերպար են, որոնք փոխվում են մեկ այլի կամ աբստրակտը վերածվում է ճանաչելի կերպարի։ Ռեցը իր աշխատանքը համեմատում է հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Կերպարանափոխություններ»-ի (Metamorphoses) հետ, որտեղ կինը վերափոխվում է դափնու ծառի և այստեղ երկու կերպար չէ՝ կին և ծառ, և վերափոխման պահն է ամենահետաքրքիրը։ Շարժումը կա Ռիցի համարյա բոլոր քանդակներում կամ նրանք են շարժվում կամ էլ ստիպում են դիտողին շարժվել իրենց շուրջ[11]։

Առաջին նկարի ոչը այլ կետից այո է կարդացվում

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Raetz, Markus; Anita Haldemann, Kunstmuseum. (2012). Markus Raetz: Ausstellung im Kunstmuseum Basel, 20.10.2012 - 17.2.2013. Ostfildern: Hatje Cantz Verlag. ISBN 9783775733847.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 http://i-ac.eu/fr/artistes/250_markus-raetz
  5. 5,0 5,1 5,2 https://www.letemps.ch/culture/mort-markus-raetz-lartiste-metamorphoses
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. «THE COLLECTION: Markus Raetz». MoMa. the Museum of Modern Art, New York. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  10. von Burg, Dominique (2012 թ․ դեկտեմբեր). «Markus Raetz - Wenn einzelne Dinge aufeinandertreffen». Kunstbulletin. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 «Maler und Zeichner. Druckgrafik, Plastik, Objekt und Installation». sikar։t.ch. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Ռեց» հոդվածին։