Մատաթիա առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատաթիա առաքյալ
Ծնունդ1-ին դար
ԾննդավայրՀրեաստան, Հռոմեական կայսրություն
Վախճան80
Վախճան վայրԵրուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն
Վախճան պատճառՔարկոծում և խաչելություն[1]
Թաղման վայրSt. Matthias' Abbey
Եկեղեցիքրիստոնեություն և հուդայականություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՄայիսի 14[2] և Փետրվարի 24
Աշխատանքմիսիոներ
Պաշտոնառաքյալ
Ազգությունհրեա
ԵրկիրՀին Հռոմ
ՈւսուցիչՀիսուս

Մատաթիա (հուն․՝ Ματθίας, լատին․՝ Matthias, 1-ին դար, Հրեաստան, Հռոմեական կայսրություն - 80, Երուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն), Հիսուս Քրիստոսի հետևորդներից, ով հետագայում համալրեց 12 առաքյալների շարքը։

Մատաթիա առաքյալը Նոր Կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ առաքյալը, ում մասին գրված չէ Ավետարանում, բնականաբար, Մատաթիան է. նրան առաջին և վերջին անգամ հանդիպում ենք Գործք առաքելոցում։ Հուդայի դավաճանությունից ու ինքնասպանությունից հետո առաքելական 1 տեղ թափուր էր մնացել, ուստի Քրիստոսի Համբարձումից հետո 11 առաքյալները Պետրոսի գլխավորությամբ որոշում են վիճակ գցել 12-րդ առաքյալին գտնելու համար, քանի որ մարգարությունը փաստում էր, թե «Նրա [Հուդայի] պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք. 1։20)։ Վիճակահանություն համար առաջ են քաշվում մի քանի պայմաններ. Հուդային փոխարինողը պետք է՝

  • ուղեկիցը լիներ առաքյալների Հիսուսի քարոզչության ընթացքում (Հովհաննեսի մկրտությունից մինչև համբարձում)
  • առաքյալների հետ վկա լինի Քրիստոսի Հարությանը

Այնուհետև Գործք առաքելոցը փաստում է. «Եվ ներկայացրին երկուսին՝ Հովսեփին, որին Բարսաբա էին կոչում, և որ վերանվանվեց Հուստոս, ու Մատաթիային։ Եվ աղոթք անելով՝ ասացին. «Տե՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛ւյց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի և առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար»։ Եվ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելավ Մատաթիային, և սա դասվեց տասնմեկ առաքյալների հետ» (Գործք. 1։21-26)։

Ավանդության համաձայն Մատաթիա առաքյալը քարոզել է Եթովպիայում։

Հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մատաթիա առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի հինգերորդ շաբաթվա երեքշաբթի օրըը։ Հույն Եկեղեցին տոնում է օգոստոսի 9-ին, իսկ Լատին Եկեղեցին փետրվարի 24-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.newadvent.org/cathen/10066a.htm
  2. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 26.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատաթիա առաքյալ» հոդվածին։