Մատաթիա առաքյալ
| Մատաթիա առաքյալ | |
|---|---|
| Ծնունդ | 1-ին դար |
| Ծննդավայր | Հրեաստան, Հռոմեական կայսրություն |
| Վախճան | մոտ 80 |
| Վախճան վայր | Երուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն կամ Սուխում |
| Վախճան պատճառ | գլխատում |
| Թաղման վայր | St. Matthias' Abbey, Tomb of Saint Matthias և Abbey of Santa Giustina |
| Եկեղեցի | Վաղ քրիստոնեություն |
| Սրբացված կարգ | կաթոլիկ սուրբ |
| Հիշատակության օր | Մայիսի 14[1], Փետրվարի 24 և Օգոստոսի 9 |
| Աշխատանք | միսիոներ |
| Պաշտոն | առաքյալ |
| Ազգություն | հրեա |
| Երկիր | Հին Հռոմ |
| Ուսուցիչ | Հիսուս |
Մատաթիա (հուն․՝ Ματθίας, լատին․՝ Matthias, 1-ին դար, Հրեաստան, Հռոմեական կայսրություն - մոտ 80, Երուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն և Սուխում), Հիսուս Քրիստոսի հետևորդներից, ով հետագայում համալրեց 12 առաքյալների շարքը։
Մատաթիա առաքյալը Նոր Կտակարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միակ առաքյալը, ում մասին գրված չէ Ավետարանում, բնականաբար, Մատաթիան է. նրան առաջին և վերջին անգամ հանդիպում ենք Գործք առաքելոցում։ Հուդայի դավաճանությունից ու ինքնասպանությունից հետո առաքելական 1 տեղ թափուր էր մնացել, ուստի Քրիստոսի Համբարձումից հետո 11 առաքյալները Պետրոսի գլխավորությամբ որոշում են վիճակ գցել 12-րդ առաքյալին գտնելու համար, քանի որ մարգարությունը փաստում էր, թե «Նրա [Հուդայի] պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք. 1։20)։ Վիճակահանություն համար առաջ են քաշվում մի քանի պայմաններ. Հուդային փոխարինողը պետք է՝
- ուղեկիցը լիներ առաքյալների Հիսուսի քարոզչության ընթացքում (Հովհաննեսի մկրտությունից մինչև համբարձում)
- առաքյալների հետ վկա լինի Քրիստոսի Հարությանը
Այնուհետև Գործք առաքելոցը փաստում է. «Եվ ներկայացրին երկուսին՝ Հովսեփին, որին Բարսաբա էին կոչում, և որ վերանվանվեց Հուստոս, ու Մատաթիային։ Եվ աղոթք անելով՝ ասացին. «Տե՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛ւյց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի և առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար»։ Եվ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելավ Մատաթիային, և սա դասվեց տասնմեկ առաքյալների հետ» (Գործք. 1։21-26)։
Ավանդության համաձայն Մատաթիա առաքյալը քարոզել է Եթովպիայում։
Հիշատակության օրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Մատաթիա առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի հինգերորդ շաբաթվա երեքշաբթի օրըը։ Հույն Եկեղեցին տոնում է օգոստոսի 9-ին, իսկ Լատին Եկեղեցին փետրվարի 24-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 26.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
- Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
- Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատաթիա առաքյալ» հոդվածին։ |
| ||||||||||||