Մասնակից:Hripsik61/Ավազարկղ
Лири, Тимоти
Hripsik61/Ավազարկղ |
---|
Թիմոթի Ֆրենսիս Լիրի (անգլ.՝ Timothy Francis Leary, ), ամերիկացի գրող, հոգեբան, հոգեբանական պրեպարատների[1][2] հետազոտությունների ընկերության անդամ, ծրագրային ապահովման մշակողը՝ հոգեբանական ЭВМ թեստերի առաջին ինդեքսավորողներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմոթի Լիրիին ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 22–ին Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս)։ Կրթություն է ստացել Ալաբամայի Բերկլիի համալսարանում։ 1960 թվականի գարնանից դասավանդել է Հարվարդի համալսարանում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ստեղծել է «Լիրի միջանձնային հարաբերությունների թեսթ» պսիխոդիագնոստիկ մեթոդիկան, որը մինչ օրս օգտագործվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։
Լիրիի, հոգեկան ընկալման ազդեցությունը մարդու փսիխիկայի և նյարդային համակարգի վրա ուսումնասիրությունը, վեճերի առիթ է տվել։ Նրա ուսումնասիրությունները գագաթնակետին էին հասել, երբ պսիխոդելիկները (և առաջին հերթին ЛСД) հայտարվեցին օրենքից դուրս[3]։ Լիրին ստիպված է եղել փորձերը դադարեցնել, բայց չի պատրաստվել հրաժարվել պսիխոդելիկներից և զոհաբերվել հետազոտությունների մասնագիտական կարիերայի և ակադեմիական գիտնականի հեղինակության համար։
Լիրիի այս սկանդալային համբավը հանգեցրել է նրա վաստակի լռությանը հոգեբանության այն ոլորտներում,որոնք հետագայում սկսեցին ասոցիացվել բոլորովին այլ անունների հետ։ Այսպիսով նրա անունը պետք է արդարացիորեն լիներ Ռոջերսի, Բախի, Պերլզի, Բերնի և խմբակային թերապիայի այլ պիոներների անունների շարքում։ Լիրին ի սկզբանե մշակել էր նաև կապի խաղերի տեսության հիմունքները, այնուամենայնիվ այս տեսությունը հայտնի է դարձել Էրիկ Բյորնի փոփոխությամբ[4]։
Ինքնաիրացման և անձնական աճի նորարարական գաղափարները, որոնք ընգրկում են Լիրիի վաղ աշխատանքները, համընկնում են հումանիստական հոգեբանության ճանաչված առաջնորդների՝ Մասլոուի, Ռոջերսի, Շառլոտա Բյուլերի նորույթների հետ։ Դրանց թվին պետք է դասել նաև Լիրիին։ Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ Լիրին միայն նախանշել է շատ հեռանկարային միտումներ, իսկ հետո ֆրեյդյան թզուկների «քմծիծաղով» դիտել, թե ինչպես են դրանք վերցնում և յուրացնում ուրիշները։
Լիրին ստացել է մեծ ժողովրդականություն հիպ շարժման մեջ։ Ժամանակի ընթացքում մամուլում նրան անվանել են «ЛСД-գուրու»։ Լիրին ակտիվորեն պրոպագանդել է պսիխոդելիկներին, հանդես եկել դասախոսություններով և գրել մի շարք գրքեր՝ նվիրված մարդկային գիտակցության սահմանների ընդլայնմանը։
1972 թվականի ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականից ի վեր Լիրիի մոտ խնդիրներ են ծագել օրենքի հետ․ նրան բազմիցս կալանավորել են թմրանյութ պահելու մեղադրանքով[5]։ Մինչեւ 1969 թվականը ԱՄՆ–ի գերագույն դատարանը բժիշկ Թիմոթի Լիրիին մեղավոր չի ճանաչել մարիխուանայի հարկի գործով։ Իր անմեղության ճանաչման օրը Լիրին հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի ընտրություններին իր մասնակցության մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով Ռոնալդ Ռեյգանին։ Լիրիի նախընտրական քարոզարշավնն անցկացվել է «Հավաքվեք և երեկույթ կազմակերպենք» (անգլ․ Come together, join the party) կարգախոսով։ Իր հայտնի «Հավաքվենք միասին» «Come Together» երգը Ջոն Լենոնը գրել է հատուկ Լիրիի համար՝ հիմք ընդունելով նրա նախընտրական կարգախոսը[6]։
1970 թվականին Թիմոթի Լիրին մարիխուանա պահելու համար դատապարտվել է 38 տարով։ Նրա կարծիքով դատապարտման այս ժամկետին նպաստել են նյարդավիրաբուժության և նյարդային համակարգի վերաիմաստավորման մասին իր գաղափարները։ Բանտարկելու վայրը որոշելու համար Լիրին պետք է անցներ տարբեր հոգեբանական մասնագիտական թեսթեր, որոնցից շատերը, այդ թվում «Լիրիի թեստը», կազմված էին հենց իր կողմից, հետևաբար նա հեշտությամբ ստեղծեց մարդու կերպար, որը լավագույնս համապատասխանում էր այգեպանի աշխատանքին[7]։ Դրա շնորհիվ նրան տեղափոխել են մեղմ ռեժիմի բանտ, որտեղ կատարել են տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքներ, ինչից էլ օգտվելով 1970 թվականի սեպտեմբերին Լիրին փախել է բանտից։
Եղբայրության հավերժական սերը, որի ակունքում կանգնած էր Լիրին․ Օթերևութաբաններ (Weathermen) ձախ արմատական կազմակերպությունը վճարել է Լիրիին և նրա կնոջը ԱՄՆ–ից Ալժիր տեղափոխելու համար[8], որտեղ նրանց իրենց խնամակալության տակ են վերցրել «Սև հովազներ»–ի ղեկավարները՝ Էլդրիջ Քլիվերի գլխավորությամբ։ Սակայն Լիրին հայտարարել է, որ Քլիվերը ցանկացել է իրեն պատանդ վերցնել[9]։
1970 թվականին Լիրին կնոջ հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ հանդիպում է ունեցել ЛСД–Ալբերտ Հոֆմանի «հոր» հետ, սակայն այնտեղ ապաստան չստանալով՝ ստրպված էր փախչել Աֆղանստան։
1972 թվականին հենց օդանավակայանում, ԱՄՆ–ի Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային բյուրոյի անդամները, ձերբակալել են Լիրիին[10], վերադարձրել ԱՄՆ և բանտարկել, որտեղից արդեն օրինական հիմունքներով դուրս է եկել 1976 թվականին[11]։
Այն ժամանակ СМИ–ի և Թիմոթի Լիրիի մասին գրված հոդվածների որոշ հեղինակներ նրա վաղաժամկետ ազատումը կապում էին դաշնային բյուրոյի հետ համագործակցության և փախուստ կազմակերպող ընկերների դեմ ցուցմունք տալու հետ[12][13]։
Ըստ Թիմոթի Լիրիի ընկերների բաց նամակի՝[14] Լիրին երբեք չի թաքցրել ֆեդերալ բյուրոյի գործակալների հետ խոսելու փաստը, որի մասին գրել է ինքնակենսագրության մեջ, և ոչ մեկին իրական վնաս չի պատճառել։ Նա փախուստ կազմակերպող ընկերներին նախապես զգուշացրել է իր համագործակցության մասին։ Ի վերջո, նա ցուցմունք է տվել միայն նրանց դեմ, ովքեր վաղուց ընդհատակում են եղել կամ ում մեղքն անհնար էր ապացուցել։ Դա դուր չի եկել հատուկ ծառայություններին և նրան թողել են կալանքի տակ։ Սակայն նամակի հեղինակների պնդմամբ, նրա հետագա ազատումը կապված էր ոչ թե հետաքննության հետ համագործակցության, այլ Նիքսոնի անկման, ուոթերգեյթյան վեճի, ֆեդերալ բյուրոյի կողմից իր լիազորությունների չարաշահման և Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին Ջերի Բրաունի հետ փոխելու հետ[15]։
1980-ական թվականներին Լիրին տարվել է համակարգիչներով և նույնիսկ մի շարք ծրագրեր է ստեղծել։ 1989 թվականին որպես խորհրդատու մասնակցել է «Էլեկտրաշոկ» թրիլերին։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի մայիսի 31–ին Թիմոթի Լիրին մահացել է շագանակագեղձի քաղցկեղից։ Մահամերձի խնդրանքով տեսագրվել է նրա մահանալու ընթացքը։ Մահվանից առաջ Լիրիի արտաբերած վերջին արտահայտությունը եղել է՝ ինչո՞ւ ոչ[16]։
1997 թվականի ապրիլի 21–ին «Պեգաս» հրթիռով Լիրիի աճյունից 7 գրամ ուղարկվել է Երկրի ուղեծիր, որտեղ այն մնացել է 6 տարի, մինչև այրվել է մթնոլորտում[17]։
Թիմոթի Լիրին կրիոնիկայի վաղեմի կողմնակից էր և պայմանագիր էր կնքել կրիոնիկայի խոշոր մատակարարների հետ[18][19], բայց մահվանից քիչ առաջ փոխել էր միտքը և չէր կրիոկոնսերվացվել[20]։
Արժևորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիրիի կենսագիրները նշում են, որ իր պայծառ ու հագեցած կյանքում նա կարողացել է միավորել հազարավոր կյանքեր, ներկայանալ բազմաթիվ կերպարներով։ Հայտնի է դարձել «Իրատես» The Realist ամսագրին տված հարցազրույցում Լիրիի արտահայտությունը․
Յուրաքանչյուրն ստանում է այնպիսի Թիմոթի Լիրի, որին արժանի է։ |
Լիրիի հայացքները կիսել է անգլիացի գրող Օլդոս Հաքսլին, որը նույպես գիտակցության ընդլայնման տեսության կողմնակիցն էր։
Լիրիի ստեղծագործությունն ազդել է բազմաթիվ հայտնի մարդկանց հայացքների ձևավորման վրա, այդ թվում նաև Ռոբերտ Ուիլսոնի և Ռոբերտ Թուրմանի։ Ամերիկյան «Tool պոգ–ռոք» հայտնի խումբը օգտագործել է Լիրիի ելույթի ձայնագրությունը՝ «ինքներդ մտածեք, կասկածի տակ դրեք հեղինակությունը» «Think for yourself, question authority», համերգային ելույթներում՝ «Երրորդ աչք» «Third Eye» երգի կատարումից առաջ։ Մարտին Պաժի «Իր մանկության ճպուռները» գրքի 97-98 էջերի սկզբում (ISBN 978-5-17-065858-9) հիշատակվում է․
Ֆիլմաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ | Տարի | Անուն | Բնօրինակ | Դեր |
---|---|---|---|---|
Վավերագրական | 1996 թվական | Թիմոթի Լիրին մահացած | Timothy Leary’s dead | |
Վավերագրական | 1997 թվական | Թիմոթի Լիրիի վերջին ճանապարհորդությունը | Timothy Leary’s Last Trip | |
Գեղարվեստական | 1981 թվական | Ծխեցված 3 | Cheech & Chong’s Nice Dreams | ինքն իր դերում |
Գեղարվեստական | 1989 թվական | Դեդեկտիվ գործակալություն՝ «Լուսնային լույս», «Լուսնային խավարում» սերիա | հարսանիքի քահանան | |
Գեղարվեստական | 1989 թվական | Հանկարծակի զարթոնք | ինքն իր դերում | |
Գեղարվեստական | 1989 թվական | Էլեկտրաշոկ | հեռուտահաղորդավար | |
Գեղարվեստական | 1991 թվական | Թեդ և Վեներա | դատավոր Ուլյամ Կոնվերս | |
Գեղարվեստական | 1992 թվական | Գերուժ | սերիա «The Luddite Crusade» | ոստիկանության կոմիսար Պֆիստեր |
Գեղարվեստական | 1992 թվական | Ճանապարհային երազանքներ | Սալվադոր | |
Գեղարվեստական | 1992 թվական | Խլամ | ինքն իր դերում | |
Գեղարվեստական | 1994 թվական | Բրիսկո Կաունտ կրտսերի արկածները | սերիա «Stagecoach» | դոկտոր Միլո |
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքներ անգլերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Interpersonal Diagnosis of Personality. — 1957.
- The Psychedelic Experience: A Manual Based on the Tibetan Book of the Dead. — 1964.
- The Psychedelic Reader. — 1965.
- Psychedelic Prayers from the Tao Te Ching. — 1967.
- High Priest. — 1968.
- Politics of Ecstasy. — 1968.
- Jail Notes. — 1971.
- Confessions of a Hope Fiend. — 1973.
- Neurologic. — 1973.
- What Does WoMan Want? — 1976.
- Exo-Psychology. — 1977.
- Intelligence Agents. — 1979.
- The Game of Life. — 1979.
- Changing My Mind — Among Others. — 1982.
- Flashbacks. — 1983.
- Surfing the Conscious Nets. − 1995.
- Chaos & Cyberculture. — 1995.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Timothy Leary». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «Timothy Leary». psychology.fas.harvard.edu (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «"Legend of a Mind"Timothy Leary & LSD» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
{{cite web}}
: Text "The Pop History Dig" ignored (օգնություն) - ↑ Mansnerus, Laura (1996-06-01). «Timothy Leary, Pied Piper Of Psychedelic 60's, Dies at 75» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «Leary Arrested On Drug Charge». web.archive.org. 2017-12-15. Վերցված է 2020-08-31-ին.
{{cite web}}
: Text "News" ignored (օգնություն); Text "The Harvard Crimson" ignored (օգնություն) - ↑ critic, Robert Fontenot Robert Fontenot Jr is an entertainment; Rock, Journalist Focusing on Classic; roll; Fontenot, published nationally for more than 25 years our editorial process Robert. «The Beatles Songs: "Come Together"». LiveAbout (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «RE/Search Publications -- Pranks! -- Timothy Leary». web.archive.org. 2005-03-28. Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «Brian Flanagan» (անգլերեն). 2020-06-22. Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «International Standard Book Number» (անգլերեն). 2020-08-28. Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ Sante, Review by Luc (2006-06-25). «The Nutty Professor» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ Sante, Review by Luc (2006-06-25). «The Nutty Professor» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «Тимоти Лири :: Статьи». leary.ru. Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «BBC News». news.bbc.co.uk. Վերցված է 2020-08-31-ին.
{{cite web}}
: Text "Americas" ignored (օգնություն); Text "Timothy Leary was FBI informer" ignored (օգնություն) - ↑ «Timothy Leary». leary.ru. Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «Timothy Leary». leary.ru. Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ «Me». web.archive.org. 2016-03-23. Վերցված է 2020-08-31-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(օգնություն) - ↑ Simons, Marlise (1997-04-22). «A Final Turn-On Lifts Timothy Leary Off» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ Coleman, Kate (2009-02-18). «Acid Trips and Frozen Heads at San Francisco's Trippiest Party» (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ Mansnerus, Laura (1995-11-26). «Conversations/Timothy Leary;At Death's Door, the Message Is Tune In, Turn On, Drop In» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
- ↑ Coleman, Kate (2009-02-18). «Acid Trips and Frozen Heads at San Francisco's Trippiest Party» (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիրիի թեստը
- Ճանաչողական ազատություն
- Հոգեբանության ուրվագծեր
- Իրականության թունելը