Մասնակից:Ani Hosyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

MacCoffee, սուրճի ապրանքանիշ, որն արտադրվում է սինգապուրյան «Food Empire Holdings Ltd» ընկերության կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MacCoffee բրենդն արտադրվում է «Future Enterprises Pte» ընկերության կողմից (2000 թվականին ներառվել է «Food Empire» հոլդինգի կազմում)։ Այն հիմնադրել է Թան Վանգ Չոուն Սինգապուրում 1982 թվականին` որպես IT ընկերություն[1]: MacCoffee սուրճի բրենդի ստեղծման գաղափարը ծնվել է ձեռնարկատիրոջ` 1980-ական թվականների վերջին Ղազախստան կատարած այցի ժամանակ: Թան Վանգ Չոուն անհատական համակարգիչներ ու մասեր էր մատակարարում Արևելյան Եվրոպային և Կենտրոնական Ասիային և այդ ճամփորդություններից մեկի ժամանակ իր հետ բերել էր մի քանի սաշետ (փաթեթ) արագ պատրաստվող սուրճ երեքը մեկում: Պարոն Թանի խոսքերով՝ նա իր ղազախ բաշխիչներին (դիստրիբյուտոր) խնդրել է փորձել սուրճը, որից հետո նրանք միանգամից կատարել են առաջին պատվերը՝ 22 բեռնարկղ (TEU)[2]:

1994 թվականին բրենդը դուրս է եկել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների շուկա՝ սուրճ-միքս ապրանքով: 1995 թվականին ընկերության ներկայացուցչություններ են բացվել Մոսկվայում և Ղազախստանում։ 2006 թվականին Յախրոմա (Մոսկվայի մարզ) քաղաքում բացվել է MacCoffee սուրճի արտադրման գործարան, որը թույլ է տալիս ամսական արտադրել լուծվող սուրճի մինչև 100 միլիոն սաշետ: 2010 թվականին Ղազախստանում հիմնադրվել է «WellDis» դիստիբյուտորական ընկերությունը[2][3][4]:

2007 թվականին ընկերությունը ռեբրենդինգ է արել, որի արդյունքում փաթեթավորման նոր դիզայնը ունեցավ բրենդի բոլոր ապրանքների համար միևնույն, ընդհանուր հայեցակարգ, իսկ պատկերանիշում ներառվեց «cC» տառերի յուրահատուկ համադրությունը՝ մի բաժակ գոլորշիացող սուրճի տեսքով: Բացի դրանից, փաթեթավորման վրայից անհետացան արծվի ու ամերիկյան դրոշի պատկերները[5]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MacCoffee բրենդը ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրում, ունի 24 ներկայացուցչություն և 9 գործարան[2]: 2016 թվականին MacCoffee-ն ճանաչվել է լուծվող սուրճի առաջատար բրենդ Food Empire-ի հիմնական շուկաներում (Ռուսաստան, Ուկրաինա и Ղազախստան): Ընկերությունը զբաղեցնում է շուկայի 50 %-ը լուծվող սուրճի շրջանում: TNS Central Asia հետազոտական ընկերության տվյալներով՝ 2008 թվականին MacCoffee-ն ներառվել է Ղազախստանում լուծվող սուրճի առավել հայտնի ապրանքանիշերի հնգյակում: Հետազոտությունը ցույց է տվել, որ տվյալ ապրանքանիշի սուրճը հայտնի է բնակչության 75 %-ին, իսկ ավելի քան 55 %-ն այն օգտագործում է[6]։

Վիետնամում MacCoffee բրենդը զբաղեցնում է լուծվող սուրճի ամբողջ շուկայի 7,7 %-ը[7]: Աֆրիկայի տարածքում MacCoffee-ն վաճառվում է մի շարք երկրներում՝ Նիգերիա, Քենիա, Կամերուն և այլն: Սկզբնապես այստեղ առաջարկվում էր միայն երեքը մեկում սուրճը, բայց հիմա շուկայում առկա է նաև լուծվող սուրճ «MacCoffee Classic» 1,6 և 2 գրամ սաշետների տեսքով, ինչպես նաև 50, 100 և 200 գրամ բանկաներով: 2014 թվականի առաջին տարեկեսում, այսպես կոչված «այլ շուկաներում», ընկերության եկամուտը, ներառյալ նաև Հարավարևելյան Ասիան և Մերձավոր Արևելքը, աճել է՝ 32,5 %-ից դառնալով 15,1 միլիոն ԱՄՆ դոլար[8]:

2016 թվականի վերջին Food Empire-ի մաքուր շահույթը եղել է 13,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության եկամուտը կազմել է 242,2 մլն ԱՄՆ դոլար[2]։

MacCoffee բրենդն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Singapore Brand Award, Ռուսաստանում № 1 ապրանքանիշ, Տարվա ընտրություն (Ուկրաինա), Տարվա բրենդ/EFFIE և այլն, իսկ հենց Food Empire ընկերությունը ճանաչվել է Սինգապուրի հինգ մանր և միջին ընկերություններից ամենահաջողակը «Վաճառքներ/շրջանառություն»[9] կատեգորիայում: 2012 թվականին «Վերջնական գնումներ» (ռուս.՝ Контрольная закупка) հաղորդման մեջ MacCoffee-ն առաջատար է եղել կույր համտեսման արդյունքներով[10]:

Տարբեր տարիներին MacCoffee-ն հանդիսացել է ՈՒԵՖԱ գավաթի, ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, գեղասահքի Եվրոպայի առաջնությունների, հոկեյի աշխահի գավաթի պաշտոնական հովանավորը[11]:

Ապրանքանիշի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Լատվիայում McDonald’s-ը փորձում էր վիճարկել «Food Empire» հոլդինգին պատկանող «Future Enterprises Singapore» (FES) ընկերության կողմից MacCoffee բրենդի օգտագործման իրավունքները: Բայց Լատվիայի արտոնագրային գերատեսչությունն ու առաջին ատյանի դատարանը ամերիկյան ընկերության պահանջներն անհիմն ճանաչեցին: Ավելի ուշ McDonald’s-ը պարադյուն փորձեր կատարեց չեղարկել ընկերության այլ ապրանքանիշների գրանցումը Սինգապուրում և Ուկրաինայում[12]:

2003 թվականի ամռանը «FES»-ը շահեց Կրասնոյարսկի «Ունիպակ-Սերվիս» (ռուս.՝ Унипак-Сервис) ընկերության դեմ ուղղված դատը։ Վերջինս թողարկում էր «ՄակսԿոֆե» («ռուս.՝ МаксКофе») համանման արտադրանք: Մոսկվայի արբիտրաժային դատարանը ճանաչեց, որ «МаксКофе» բրենդը MacCoffee-ի կրկնօրինակն է և արգելեց ընկերությանը վաճառել այդ արտադրանքը: «Future Enterprises Singapore»-ի տվյալներով՝ դա Ռուսաստանում առաջին հաղթած դատական գործն էր՝ ուղղված նմանակումներից բրենդի իրավունքների պաշտպանությանը[13]:

Նույն թվականին «Future Enterprises Singapore» ընկերությունը Ռոսպատենտին դիմում է ուղղել, որով առարկում էր McDonald’s ընկերությունում «МакКафе» ապրանքանիշի գրանցումը՝ պատճառաբանելով, որ սինգապուրյան բրենդը Ռուսաստանում գրանցված է 1998 թվականից[14]: 2004 թվականին Ռոսպատենտը մերժեց McDonald’s ընկերությանը՝ գրանցել ապրանքային նշանի անունը ««Мак Кафе»» սրճարանների ցանցի համար, բայց McDonald’s-ը վիճարկեց այդ որոշումը դատարանում և 2006 թվականին հաղթանակ տարավ[15]:

2016 թվականին McDonald’s-ը փորձեց լիկվիդացնել MacCoffee ապրանքանիշը Լիտվայի շուկայից՝ McCafe-ի հետ անվանական նմանության պատճառով: Գործն ավարտվեց սինգապուրյան ընկերության օգտին, և MacCoffee-ի գրանցումը Լիտվայում չչեղարկվեց[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Company Overview of Future Enterprises Pte, Ltd». Bloomberg. Վերցված է 2017-10-19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Staying grounded in coffee and Food Empire». The Straits Times. 10.07.2017. Վերցված է 2017-10-19-ին.
  3. Альберт Хабибрахимов (18.03.2017). «Как предприниматель из Казахстана запустил образовательный стартап и привлек $10 млн инвестиций за десять минут». vc.ru. Վերցված է 2017-10-19-ին.
  4. Jessica Tan (19.09.2008). «His Own Food Empire». Forbes. Վերցված է 2017-10-19-ին.
  5. MacCoffee на портале Superbrands
  6. «Рынок потребления растворимого кофе в Казахстане». Sostav. 03.12.2008. Վերցված է 2017-10-19-ին.
  7. Leong Chan Teik (10.05.2016). «MacCoffee Cà phê Phố: Đạt gần 8% thị phần cà phê hòa tan Việt Nam». Pháp luật. Վերցված է 2017-10-19-ին.
  8. Leong Chan Teik (02.09.2014). «Selling MacCoffee in Faraway Cameroon». NextInsight. Վերցված է 2017-10-19-ին.
  9. Награды MacCoffee
  10. «Растворимый сублимированный кофе. Контрольная закупка». Первый канал. 31.07.2012. Վերցված է 2017-10-19-ին.
  11. История брендинга MacCoffee
  12. «Дело принципа». Коммерсантъ. 19.04.2004. Վերցված է 2017-10-19-ին.
  13. Владимир Ляпоров (февраль 2004). «Ну, ты паразит!». Бизнес-журнал. Վերցված է 2017-10-19-ին.
  14. «Сингапурская компания намерена отобрать у McDonald's товарный знак». Lenta.ru. 07.07.2003. Վերցված է 2017-10-19-ին.
  15. «McDonald's отстоял право на марку своих кофеен „Мак Кафе" в России». 13.04.2006. Վերցված է 2017-10-19-ին.
  16. «Компания McDonald's не смогла защитить свою марку в Литве». Sputnik. 07.07.2016. Վերցված է 2017-10-19-ին.