Մաուրիցի Մոշկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրիցի Մոշկովսկի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1854(1854-08-23)[1][2][3][…]
ԾննդավայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Մահացել էմարտի 4, 1925(1925-03-04)[1][4] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Լեհաստան և  Ֆրանսիա
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան և Շտերնի անվան կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտագետ
Ստորագրություն
Изображение автографа
 Moritz Moszkowski Վիքիպահեստում

Մաուրիցի Մոշկովսկի (լեհ.՝ Maurycy Moszkowski, օգոստոսի 23, 1854(1854-08-23)[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մարտի 4, 1925(1925-03-04)[1][4], Փարիզ[4]), լեհ դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1899)։ Սովորել է Դրեզդենի և Բեռլինի կոնսերվատորիաներում։ Առաջին ելույթը կայացել է 1873 թվականին համերգներ է տվել Բեռլինում, Փարիզում, Վարշավայում, Լոնդոնում, հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ 1897 թվականից ապրել է Փարիզում։ Որպես կոմպոզիտոր և կատարող հայտնի է եղել իր սալոնային-վիրտուոզ ստեղծագործություններով, որոնցից ամենանշանավորը դաշնամուրային զուգանվագի համար գրված «Իսպանական պարեր»-ն է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Մոշկովսկու «15 վիրտուոզ էտյուդներ»-ը։ Գրել է նաև օպերա, բալետ, «ժաննա դ’Արկ» սիմֆոնիկ պոեմը, երգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 22