Մաո Դուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաո Դուն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1896(1896-07-04)[1][2][3]
ԾննդավայրTongxiang, Jiaxing Fu, Չժեցյան, Ցին կայսրություն
Մահացել էմարտի 27, 1981(1981-03-27)[1][4][2][…] (84 տարեկան)
Մահվան վայրՊեկին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՊեկինի համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, գրական քննադատ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, քննադատ և գրականության պատմաբան
Ծնողներհայր՝ Shen Yongxi?
Զբաղեցրած պաշտոններՉինաստանի մշակույթի նախարարություն և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունAcademic Division of Philosophy and Social Sciences of the Chinese Academy of Sciences?
 Mao Dun Վիքիպահեստում
Մաո Դունի կիսանդրին

Մաո Դուն (茅盾) (իսկական անունը՝ Շեն Յան Բին, հուլիսի 4, 1896, Տուն Սյանի կոմսություն, քաղաք Ու Չժեն -մարտի 27, 1981, Պեկին), չինացի գրող, հասարակական գործիչ։ Մինչև 1927 թվականը հանդես է եկել որպես հրապարակախոս, գրականագետ, քննադատ և թարգմանիչ։ Առաջին գեղարվեստական երկը՝ «Հիասթափություն», «Տատանումներ» և «Որոնումներ» վիպակներից բաղկացած «Խավարում» (1927-1928) եռերգությունը, գրել է 1925-1927 թվականների հեղափոխության պարտությունից հետո։ 1928-1930 թվականներին Մաո Դունը եղել է տարագրության մեջ՝ Ճապոնիայում, որտեղ գրել է «Մասրենի» (1929) «Անցած տարվա խոտը» (1929) պատմվածքների ժողովածուները։ 1930 թվականին, վերադառնալով հայրենիք, դարձել է Չինաստանի ձախ գրողների լիգայի առաջատար անդամներից մեկը։ Չինական նորագույն գրականության մեջ սոցիալական առաջին էպոպեան դարձավ «Լուսաբացից առաջ» (1933, հայ հրատակությունը 1957) վեպը, ուր պատկերված է ազգային բուրժուազիայի դրությունը և բանվորների պայքարը։ Ճապոնիայի հետ պատերազմի տարիներին (1937-1945) Մաո Դուն խմբագրել է «Վենյի չժենդի» ամսագիրը։ 1941 թվականին Հոնկոնգում լույս է ընծայել «Քայքայում» վեպը։ 1942 թվականին Մաո Դուն գրել է «Տերևները՝ եղյամով շղարշված, կարմրին են տալիս, ինչպես ծաղիկները գարնանը» (1942) վեպը, իսկ 1945 թվականին՝ «Մեռելոցի օրերին» դրաման։ Պատերազմից հետո մասնակցել է դեմոկրատական շարժումներին, զբաղվել թարգմանությամբ, աշխատել նոր վեպի վրա։ 1946-1945 թվականներին այցելել է ԽՍՀՄ, գրել «ԽՍՀՄ-ում իմ տեսածն ու լսածը» (1948) և «Զրույցներ Խորհրդային Միության մասին» (1949) գրքերը։ 1949-1964 թվականներին Մաո Դուն եղել է գրականության և արվեստի աշխատողների համաչինական ասոցիացիայի նախագահի տեղակալը, ՉԺՀ կուլտուրայի մինիստրը և ՉԺՀ գրողների միության նախագահը։ Զբաղվել է գրականագիտական և հրապարակախոսական գործունեությամբ։ Այսպես կոչված կուլտուրական հեղափոխության շրջանում ենթարկվել է հալածանքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաո Դուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 262