Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաո Դուն
Ծնվել է հուլիսի 4 , 1896 (1896-07-04 ) [1] [2] [3] Ծննդավայր Tongxiang , Jiaxing Fu , Չժեցյան , Ցին կայսրություն Մահացել է մարտի 27 , 1981 (1981-03-27 ) [1] [4] [2] […] (84 տարեկան) Մահվան վայր Պեկին , Չինաստան Քաղաքացիություն Չինաստան Կրթություն Պեկինի համալսարան Մասնագիտություն թարգմանիչ , գրական քննադատ , լրագրող , գրող , քաղաքական գործիչ , քննադատ և գրականության պատմաբան Ծնողներ հայր՝ Shen Yongxi ? Զբաղեցրած պաշտոններ Չինաստանի մշակույթի նախարարություն և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ Կուսակցություն Չինաստանի կոմունիստական կուսակցություն Անդամություն Academic Division of Philosophy and Social Sciences of the Chinese Academy of Sciences ? Mao Dun Վիքիպահեստում
Մաո Դուն (茅盾 ) (իսկական անունը՝ Շեն Յան Բին , հուլիսի 4 , 1896 , Տուն Սյանի կոմսություն , քաղաք Ու Չժեն -մարտի 27 , 1981 , Պեկին ), չինացի գրող, հասարակական գործիչ։ Մինչև 1927 թվականը հանդես է եկել որպես հրապարակախոս , գրականագետ , քննադատ և թարգմանիչ ։ Առաջին գեղարվեստական երկը՝ «Հիասթափություն» , «Տատանումներ» և «Որոնումներ» վիպակներից բաղկացած «Խավարում» (1927 -1928 ) եռերգությունը , գրել է 1925 -1927 թվականների հեղափոխության պարտությունից հետո։ 1928 -1930 թվականներին Մաո Դունը եղել է տարագրության մեջ՝ Ճապոնիայում , որտեղ գրել է «Մասրենի» (1929 ) «Անցած տարվա խոտը» (1929 ) պատմվածքների ժողովածուները։ 1930 թվականին, վերադառնալով հայրենիք, դարձել է Չինաստանի ձախ գրողների լիգայի առաջատար անդամներից մեկը։ Չինական նորագույն գրականության մեջ սոցիալական առաջին էպոպեան դարձավ «Լուսաբացից առաջ» (1933 , հայ հրատակությունը 1957 ) վեպը , ուր պատկերված է ազգային բուրժուազիայի դրությունը և բանվորների պայքարը։ Ճապոնիայի հետ պատերազմի տարիներին (1937 -1945 ) Մաո Դուն խմբագրել է «Վենյի չժենդի» ամսագիրը ։ 1941 թվականին Հոնկոնգում լույս է ընծայել «Քայքայում» վեպը։ 1942 թվականին Մաո Դուն գրել է «Տերևները՝ եղյամով շղարշված, կարմրին են տալիս, ինչպես ծաղիկները գարնանը» (1942 ) վեպը, իսկ 1945 թվականին՝ «Մեռելոցի օրերին» դրաման ։ Պատերազմից հետո մասնակցել է դեմոկրատական շարժումներին , զբաղվել թարգմանությամբ, աշխատել նոր վեպի վրա։ 1946 -1945 թվականներին այցելել է ԽՍՀՄ , գրել «ԽՍՀՄ-ում իմ տեսածն ու լսածը» (1948 ) և «Զրույցներ Խորհրդային Միության մասին» (1949 ) գրքերը։ 1949 -1964 թվականներին Մաո Դուն եղել է գրականության և արվեստի աշխատողների համաչինական ասոցիացիայի նախագահի տեղակալը, ՉԺՀ կուլտուրայի մինիստրը և ՉԺՀ գրողների միության նախագահը։ Զբաղվել է գրականագիտական և հրապարակախոսական գործունեությամբ։ Այսպես կոչված կուլտուրական հեղափոխության շրջանում ենթարկվել է հալածանքի։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 262 )։