Մանուել Սարգսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Սարգսյանց
Emanuel Sarkisyanz
Դիմանկար
Ծնվել է1923 հունիսի 23
ԾննդավայրԲաքու
Մահացել էմարտի 12, 2015(2015-03-12) (տարիքը 91)
Մահվան վայրՄերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Ազգությունհայ
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունսոցիոլոգ
քաղաքագետ
պատմաբան
ԱշխատավայրՀայդելբերգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Մանուել Սարգսյանց (գերմ.՝ Emanuel Sarkisyanz, հունիսի 23, 1923(1923-06-23)[2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2015(2015-03-12)[1][2], Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Մեքսիկայի Մերիդա քաղաքի գիտությունների ակադեմիայի անդամ։ Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ժողովրդական սոցիալիզմի կրոնական ակունքների հետազոտող[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թեհրանի համալսարանում, Նյու Յորքի իրանական ինստիտուտում։ 1952 թվականին Չիկագոյի համալսարանից ստացել է դոկտորի կոչում։

1955 թվականին հրատարակել է «Ռուսաստանը և Արևելքի մեսիականությունը» գերմաներեն գիրքը՝ արժանանալով ռուս սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինի գնահատանքին (2005 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանի հրատարակչությունում գիրքը տպագրվել է ռուսերեն)։ 1956-1958 թվականներին եղել է Հարավարևելյան Ասիայի գերմանական հասարակության արտաքին քաղաքականության հարցերով ռեֆերենտ (DGAP)։ 1960 թվականին եղել է Կիլյայի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 1962-1963 թվականներին Կանզասի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 1963-1967 թվականներին Ֆրայբուրգի համալսարանի դոցենտ[4]։ 1967 թվականից եղել է քաղաքական գիտությունների պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանի հարավասիական ինստիտուտում։

1965 թվականին լույս է տեսել «Buddhist Background of the Burmese Revolution» («Բիրմայի հեղափոխության բուդդայական համատեքստը») գիրքը, որն անդրադառնում է ասիական սոցիալիզմի կրոնական (բուդդայական) ակունքներին[5][6]։ 1975 թվականին հրատարակել է «A Modern History of Transcaucasian Armenia» («Անդրկովկասյան Հայատանի արդի պատմություն») հատորը։

«Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատները» գրքում Սարգսյանցը մանրամասն վերլուծում է նացիստական գաղափարի ծագումը՝ դրա իմպերիալիստական գաղափարախոսության և գործունեության մեջ «հայտնաբերելով» բրիտանացիներին[7]։ Գրքի համար Սարգսյանցի դեմ երկու անգամ քրեական գործ է հարուցվել Գերմանիայում։ Գիրքը Մեծ Բրիտանիայում չի հրատարակվել՝ անգլերեն լույս տեսնելով Հնդկաստանում և Իռլանդիայում։

2006 թվականին մոսկովյան այցելության ժամանակ բաց դասախոսություն է կարդացել Լոմոնոսովի անվան ՄՊՀ փիլիսոփայական ֆակուլտետում՝ «Ռուսական հարցը XX հարյուրամյակի անգլո-սաքսոնական սլավոնաբանությունում» թեմայով։

Թոշակի անցնելուց հետո Սարգսյանցն ապրել է Կեչում, Գերմանիա, և Մերիդայում, Մեքսիկա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Эксперт Online: Последний романтик». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  4. ««ԳԱՂՈՒԹԱՏԻՐԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՌԱՍԻԶՄԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԷՐ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  5. Մանուել Սարգսյանց՝ ոչ այնքան հայտնի համաշխարհային մեծություն
  6. Homenaje en Motul a Elvia Carrillo Puerto
  7. Английские корни немецкого фашизма. От британской к австро-баварской `расе господ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]