Մաթյո Ամալրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթյո Ամալրիկ
ֆր.՝ Mathieu Amalric
Ամալրիկը Կաննի կինոփառատոն, մայիս 2012 թվական
Ծնվել էհոկտեմբերի 25, 1965(1965-10-25)[1][2][3][…] (58 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4][5]
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1984 -մինչև մեր օրերը
Ծնողներհայր՝ Ժակ Ամալրիկ, մայր՝ Nicole Zand?
Համատեղ ապրող(ներ)Բարբարա Հաննիգան և Ժաննա Բալիբար[6]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID ID 0023832
Մաթյո Ամալրիկ՝ Վիքիպահեստ

Մաթյո Ամալրիկ (անգլ.՝ Mathieu Amalric, հոկտեմբերի 25, 1965(1965-10-25)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ։ Որպես լավագույն դերասան՝ Սեզարի կրկնակի մրցանակակիր (2004 և 2007 թվականներ)։ Առավել հայտնի է հետևյալ ֆիլմերում. «Մեծահոգի Քվանթը», «Պետության համար առաջին թշնամին. Լեգենդ», «Մյունխեն», «Սկաֆանդր և փողկապ», «Մորթով Վեներան». Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Տուրնե»[7] ֆիլմի բեմադրման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթյո Ամալրիկը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 25-ին Ֆրանսիայի Նեուիլլի սուր Սեն քաղաքում։ Նրա հայրը՝ Ժակ Ամալրիկը աշխատել է որպես խմբագիր Libération ամսագրում, իսկ մայրը՝ Նիկոլ Զենդը, գրականագետ Le Monde թերթում։ Մաթյոն բնիկ ֆրանսիացի չէ, չնայած որ ծնվել է Ֆրանսիայում, նրա մայրը հրեա է, ով իր ծնողների հետ փախել է Լեհաստանից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։

Փոքր հասակում ապրել է Վաշինգտոնում, որտեղ նրա հայրը 1970-1973 թվականներին ուղարկվել է, որպես օտար լրագրող։ Ապա 1973-1977 թվականներին[8] տեղափոխվել են Մոսկվա։ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Մաթյոն հայտնվել է Մոսկվայի մամուլի ասուլիսում։

Դա իսկապես եղել է շատ շուտ, ես շատ փոքր էի. Մայրիկը հաճախ ինձ տանում էր թատրոն, քան կինոթատրոն. Ճիշտ է, հիշում եմ, մենք ինչ-որ նկարահանումների էինք, գնացել էինք «Մոսֆիլմ». Մարդ, ով տվեց ինձ ֆիլմերով զբաղվելու ցանկություն, - Օտար Իոսելիանի։ Իհարկե նա ռուս չէ, բայց չէ որ իմ ծնողները ծանոթացել են նրա հետ, երբ ապրում էինք այնտեղ։ Իր ֆիլմերում նա դերասաններին չէր նկարահանում, այլ ընկերներին և ծանոթներին, և երբ ես 17 տարեկան էի, նա խնդրեց ինձ նկարահանվել «Լուսնի ֆավորիտներում» - առաջին նկարում, որը նա արել է Ֆրանսիայում[9]։

Երիտասարդ տարիքում հետաքրքրվել է գրականությամբ և արևելյան պարերով։ Իր առաջին «Լուսնի ֆավորիտները» ֆիլմում մասնակցեց պատահականորեն, դրանում նա դարձավ Օտար Իոսելիանիի[10] ընտանիքի ընկերը։ Առաջին դերից հետո նա սկսում է երազել միայն ֆիլմիերի մասին և փորձում է ընդունվել IDHEC կինոդպրոց։ Ընդունվելուց անհաջողություն կրեց ներկայացնելով իր նկարահանած 8 րոպեանոց կարճամետրաժ կինոժապավենը, բայց չդադարեց զբաղվել ռեժիսորությամբ։ Պատահական ստացվում է ընդունվել աշխատանքի, որպես խոհարար հայտնի կինոընկերության պրոդյուսոր՝ Պալո Բրանկոի մոտ - «Gemini Films»: Շուտով նա դարձավ մի քանի ռեժիսորների օգնական, և սկսեց նկարահանվել կարճ դերերում։

Մաթյո Ամալրիկ և «Տուրնա» ֆիլմի դերասանները 2010

90-ականների սկզբին նկարահանեց կարճամետրաժ ժապավեն, որը այդպես էլ հայտնի չդարձավ։ Փոխարենը ծանոթացավ հայտնի ռեժիսոր Արոն Դեպլեշենի հետ։ 1995 թվականին ստանում է իր առաջին խոշոր դեր՝ «Ժամապահը» ֆիլմում։

Երկու տարի անց Ամալրիկը պարգևատրվեց «Սեզար» մրցանակով «Ինչպես ես քննարկեցի...(իմ սեռական կյանքը)» և «Լավագույն տղամարդկային դեբյուտում», իսկ Կանի փառատոնում հաջողությունից հետո դարձավ հայտնի, որպես ֆրանսիացի դերասան, բայց հիմնականում նեղ շրջապատում։

Չնայած դերասանական հանրաճանաչությանը նա չի թողնում ռեժիսորությունը և հենց այդ տարի նկարահանում է իր առաջին լիամետրաժ «Կեր քո ապուրը» ֆիլմում։ Հետո իր կարիերայում շարունակում է նկարահանվել քիչ հայտնի ֆիլմերի շատում, իսկ 2001 թվականին որպես ռեժիսոր նկարահանեց կնոջը՝ հայտնի դերասանուհի Ժաննա Բալիարին «Ուիմբլդոն» ֆիլմում։ Սցենարը գրել է Պասկալ Ֆերրանի հետ միասին։ Ֆրանսիացի քննադատները բավականին բարձր են գնահատել նրա երկու աշխատանքները։

Նրա համաշխարհային կարիերան սկսվել է 2005 թվականին՝ Ստիվեն Սպիլբերգի «Մյունխեն» ֆիլմում, փոքրիկ դերից, առաջին անգամ նրան առաջարկեցին հնարավորություն նկարահանվել օտարերկրյա ֆիլմում։ 2008 թվականին նա ստացավ երկրորդ «Սեզար» մրցանակը «Սկաֆանդր և փողկապ» ֆիլմի համար։ Այդ ֆիլմում նա խաղում է ինսուլտից ամբողջովին հաշմանդամություն ստացած գրող։ Բայց ամենամեծ արտասահմանյան գլխավոր չարագործ Դոմինիկ Գրինի դերը նա խաղացել է Ջեյմս Բոնդի «Մեծահոգի Քվանթը» ֆիլմում։ «Մեծահոգի Քվանթի» նկարահանումների պատճառով չկարողացավ մասնակցել իր «Սեզարի» մրցանակի հանձնմանը։

2010 թվականին Մաթյոն որպես ռեժիսոր ներկայացրեց իր նոր «Տուրնե» ֆիլմը, որի համար հետագայում պարգևատրվեց Կանում որպես լավագույն ռեժիսոր։

2012 թվականին նկարահանվել է «Ջիմմի Պիկար» ֆիլմում, այդ դերի համար նա պարգևատրվել է Կանի փառատոնի մրցանակով։ 2013 թվականին նկարահանվել է Ռոման Պոլանսկիյի «Մորթիյով Վեներան» ֆիլմում, որտեղ վերջին պահին ստացել է Լուի Գարրելի գլխավոր դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսկանցած է եղել Ժաննա Բալիբարի հետ (բաժանվել են 2000-ական թվականների սկզբին)։ Երեխաներ.

  • Պիեր
  • Անտուան

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան (առանց կարճամետրաժների)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բնագիր անուն Դեր Նշումներ
1984 Լուսնի ֆավորիտ Favourites of the Moon Ժուլիեն
1991 Vert quoi vers où
1992 Ժամապահը The Sentinelle
Թիթեռների որսը La chasse aux papillons
1993 Les yeux au plafond
1994 Նամակ Լ-ի համար Letter for L
1995 Tom est tout seul տիտրերում նշված չէ
1996 Le Journal du séducteur Գայթակղիչ օրագիր Սեբաստիան Առաջադրվել է՝ Acteurs à l'Écran for Best Actor
Comment je me suis disputé...(ma vie sexuelle) Paul Dedalus César Award for Most Promising Actor
1997 Généalogies d'un crime Հանցագործության ծագումը Yves
1998 L'interview Ժուլիեն
On a très peu d'amis Իվան
Dieu seul me voit Միայն Աստված է ինձնտեսնում Atchoum
Fin août, début septembre Օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ Գաբրիել
Alice et Martin Ալիսը և Մարտինը Benjamin Sauvagnac
1999 Trois ponts sur la rivière Arthur Echéant
Adieu, plancher des vaches!
2000 La Fausse suivante Կեղծ ծառան Lélio
La Bréche de Roland Ռոլանդի լեռնանցքը Roland
L'Affaire Marcorelle Fourcade
2001 Amour d'enfance Պատանեկան սեր Paul
2002 Lundi matin Երկուշաբթի առավոտ ձայնային ներդրում
Les naufragés de la D17 Նավաբեկության երթուղին D 17 René, the astrophysician
Lulu Իրավապաշտպանություն
C'est le bouquet Հատուկ սպասարկում
2003 Un homme, un vrai Միակ անշարժ մարդը Բորիս
Mes enfants ne sont pas comme les autres Իմ երեխաները տարբեր են Gérald
Inquiétudes
2004 Cuadrilátero
Les parallèles Simon
Rois et reine Թագավորներ և թագուհիներ Ismaël Vuillard César Award for Best Actor
Lumières Award for Best Actor
Le pont des Arts Un spectateur du Nô
Au large de Bad Ragaz Alex
2005 J'ai vu tuer Ben Barka Ես տեսա Բեն Բարկի սպանութունը Philippe Bernier
Les mâtines Serge
La Moustache Serge Schaeffer
Munich Louis
Comme James Dean Robert Benchetrout
Avaler des couleuvres Թոմ ամուսինը
2006 Մարի Անտուանետա
Quand j'étais chanteur Այն երգիչը Bruno
Les signes Man
Fragments sur la grâce Ընթերցողը
Un lever de rideau Pierre
Le Grand apartment Շատ մեծ բնակարանը Մարտին
2007 Michou d'Auber Jacques
La Question humaine Simon
Actrices Դերասանուհիներ Denis
Le Scaphandre et le papillon Jean-Dominique Bauby
L'histoire de Richard O. Richard O.
Un secret François Grimbert à 37 ans
2008 57000 km entre nous Simon
Un conte de Noël Առաջադրվել է՝ Միջազգային կինոփառատոնում լավագույն դերասան մրցանակին[11]
De la guerre Bertrand
Mesrine: L'ennemi public n°1' François Besse
Quantum of Solace Dominic Greene
2009 Park Benches Bruno Podalydès
Visages L'homme du fourré
Les derniers jours du monde Robinson
Les herbes folles Bernard de Bordeaux
2010 Les aventures fantastiques d'Adèle Blanc-Sec Dieuleveult
On Tour Joachim Zand
The Rabbi's Cat Le prince ձայնային ներդրում
Jeanne captive Քարոզիչը
2011 Chicken with Plums Nasser-Ali
2012 You Ain't Seen Nothin' Yet! (film) Himself
Cosmopolis André Petrescu
Camille redouble Ֆրանսիական ուսուցիչ
2013 La Vénus à la fourrure Thomas
Jimmy Picard George Devereux
Love Is the Perfect Crime Marc
2014 The Grand Budapest Hotel
If You Don't, I Will Pierre
[Spiritismes
La Chambre bleue Julien Gahyde
Bird People The narrator
2015 Wolf Hall Eustace Chapuys
The Forbidden Room Thadeusz M____ / Ostler
My Golden Years Paul (adult)
Belles familles Jérôme Varenne

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 990 - «Sans rires» / Sans rires (կարճամետրաժ)
  • 1993 - «Les yeux au plafond» / Les yeux au plafond (կարճամետրաժ, սցենարիստ)
  • 1997 - «Ешь свой суп» / Mange ta soupe (սցենարիստ)
  • 2001 - «Ուիմբլդոնի մարզադաշտ» / Le stade de Wimbledon (սցենարիստ)
  • 2003 - «Պետություն» / La chose publique (ТВ, սցենարիստ)
  • 2004 - «14,58 euro» / 14,58 euro (կարճամետրաժ)
  • 2007 - «Laissez-les grandir ici!» / Laissez-les grandir ici! (կարճամետրաժ)
  • 2007 - «Deux cages sans oiseaux» / Deux cages sans oiseaux (կարճամետրաժ)
  • 2010 - «Տուրնե» / Tournée (սցենարիստ)
  • 2010 - «Կոմիկական պատրանք» / L’illusion comique (ТВ)
  • 2012 - «Hopper Stories» / Hopper Stories (կարճամետրաժ, սցենարիստ)
  • 2014 - «La Chambre bleue»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոմրցանակ «Սեզար»
    • 1997 - «Սեզար» կինոմրցանակ, որպես լավագույն խոստումնալից դերասան անվանակարգում - «Comment je me suis disputé… (ma vie sexuelle)»
  • Կինոմրցանակ «Սեզար»
    • 2005 - Լավագույն դերասան - «Թագավորներ և թագուհիներ»
  • Prix Lumières մրցանակ
    • 2005 - Լավագույն դերասան - «Թագավորներ և թագուհիներ»
  • Ազգային հասարակական կինոքննադատներ
  • Prix Lumières մրցանակ
    • 2008 - Լավագույն դերասան - «Սկաֆանդր և թիթեռ»
  • Կինոմրցանակ «Սեզար»
    • 2008 - Լավագույն դերասան - «Սկաֆանդր և թիթեռ»
  • Կաննի կինոփառատոն
    • 2010 - Լավագույն ռեժիսոր - «Տուրնե» ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=25&OTDYear=2010
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://explore.bfi.org.uk/4ce2bb1bb2fb8
  5. 5,0 5,1 5,2 http://www.jamesbondmm.co.uk/bond-villains/mathieu-amalric
  6. https://www.purepeople.com/article/mathieu-amalric-jeanne-balibar-ancien-couple-complice-et-les-larmes-aux-yeux_a249961/1
  7. «Фильм получил Приз каннского фестиваля 2010 года за «Лучшую режиссуру» и приз FIPRESCI». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Афиша-Кино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «Интервью с Матье Амальриком». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Матьё Амальрик на АфишаКино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «6th Annual ICS Award Nominees». AwardsDaily. 2009 թ․ հունվարի 17. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթյո Ամալրիկ» հոդվածին։