Ճապոնական կարատեի ասոցիացիա
Ճապոնական կարատեի ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | մարզական ֆեդերացիա |
Երկիր | Ճապոնիա |
Կարգախոս | Կարատեի բարձրագույն ավանդույթների պահապաններ |
Հիմնադրված | 27 մայիսի, 1949 |
Գլխադասային գրասենյակ | 2-23-15 Կորակու, Բունկյու-կու, Տոկիո, Ճապոնիա 112-0004 |
Պաշտ. լեզու(ներ) | ճապոներեն, անգլերեն |
Հիմնադիր | Մասատոշի Նակայամա |
Կայք | jka.or.jp |
Ճապոնական կարատեի ասոցիացիա (日本 空手 協会, Նիհոն Կարատե Կյոկաի, Nihon Karate Kyokai, Japan Karate Association, JKA, երբեմն կոչվում է պարզապես Կյոկաի 協会 Ճապոնիայում), Շոտոկան կարատեի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկն աշխարհում։ Այն նաև կարատեի ամենահին կազմակերպություններից մեկն է, որը մինչ օրս շարունակում է իր գործունեությունն առանց ընդմիջման[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիչին Ֆունակոշին մեծ դեր է խաղացել կարատեն Օկինավայից Ճապոնիա ներմուծելու, վնասվածքներ ստանալու վտանգները նվազագույնի հասցնելու և ատլետիկ կրթության սկզբունքներին համապատասխանեցնելու գործում։ 1949 թվականի մայիսի 27-ին նրա ավագ ուսանողներից մի քանիսը, որոնց թվում էին Իսաո Օբատան, Մասատոշի Նակայաման ու Հիդետակա Նիշիյաման, հիմնադրում են կարատեի կազմակերպություն, որն զբաղվում էր այդ մարտարվեստի ուսումնասիրությամբ, տարածմամբ, միջոցառումների կազմակերպմամբ ու կրթությամբ. այդ կազմակերպությունը կոչվում է Ճապոնական կարատեի ասոցիացիա[2]։ Ֆունակոշին, ով այդ ժամանակ մոտ 80 տարեկան էր, ստանձնում է պատվավոր գլխավոր մարզչին հավասար պաշտոն։ Նակայաման դառնում է գլխավոր մարզիչ։
ՃԿԱ-ն հիմնադրվել է Տոկիոյի շրջանում գտնվող ճապոնական համալսարաններում գործող կարատեի ակումբների հիման վրա, սակայն այդ համալսարանների մեծ մասը հեռացել են ՃԿԱ-ից 1950-ական թվականներին։ Տակուշոկու համալսարանը միշտ սերտ կապեր է պահպանել ՃԿԱ-ի հետ՝ լինելով ՃԿԱ բազմաթիվ մարզիչների ալմա մատերը, ինչպիսիք են Նակայաման, Նիշիյաման, Օկազակին, Ասաին, Կանազավան ու Էնոեդան, ովքեր նպաստել են կազմակերպության զարգացմանը 1960-ական և 1970-ական թվականներին[2][3]։
Համընդհանուր մտահոգությունն այն մասին, թե ինչպես սովորեցնել կարատե, ինչպես նաև Ֆունակոշիի թաղման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով 1957 թվականին Ֆունակոշիի հետ մտերիմ, սակայն ՃԿԱ-ի հետ կապ չունեցող մի շարք մարզիչներ, ինչպիսիք են Շիգերու Էգամին, Գենշին Հիրոնիշին ու Ձուտոմու Օհշիման, ստեղծում են իրենց կազմակերպությունները, որոնցից են Շոտոկայն ու Ամերիկայի Շոտոկան կարատեն (անգլ.՝ Shotokan Karate of America)[4]: Նրանք պնդում էին, որ շոտոկան կարատեի դասավանդման իրենց ձևն ավելի մոտ է Ֆունակոշիի սովորեցրածին, քան ՃԿԱ-ի ոճը։ ՃԿԱ Շոտոկանը նույնպես հիմնվում է Ֆունակոշիի կարատեի վրա, սակայն կատարվել են զգալի փոփոխություններ, որոնք կատարել է հիմնականում Նակայաման, ով եղել է ՃԿԱ գլխավոր մարզիչը մինչև իր մահը 1987 թվականին[2][5][6]։ Նակայամայի գլխավորությամբ մարզիչների մի սերունդ տարածել է կարատեն աշխարհում՝ ղեկավարվելով Ճապոնական կարատեի ասոցիացիայի՝ Տոկիոյում գտնվող շտաբի կողմից[2]։
Նակայամայի գրքերը, այդ թվում նաև «Դինամիկ կարատե» և «Լավագույն կարատեն» աշխատությունները[7][8] հիմնարար աշխատություններ են Շոտոկան կարատեի համար, որ դասավանդվում է ՃԿԱ-ի կողմից։ Քլայվ Նիկոլն իր «Շարժվող Զեն» գրքում ներկայացնում է, թե ինչպես էին կարատե պարապում Տոկիոյում տեղակայված ՃԿԱ հոնբու դոջոյում (գլխավոր մարզասրահ) 1960-ական թվականների սկզբներին. Քլայվ Նիկոլը դա ներկայացնում է իր տեսակետից՝ որպես արևմտյան կարատեի ուսանող, որ մի քանի տարվա ընթացքում սպիտակ գոտուց հասել է սևի[9]։
Առանձնացած խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1970-ական թվականներից՝ Ճապոնական կարատեի ասոցիացիայից առանձնացել են տարբեր դիվիզիաներ, որոնցից ամենից նշանակալիներն են.
- 1977 թվականին Ճապոնական կարատեի ասոցիացիայի մարզիչ Շիրո Ասանոն հիմնադրել է իր կազմակերպությունը և հրավիրել Հիրոկազու Կանազավային՝ որպես գլխավոր մարզիչ։ Այդ խումբը ներկայում հայտնի է որպես Շոտոկան կարատե դոյի միջազգային ֆեդերացիա (Shotokan Karate-Do International Federation, SKIF):
- 1987 թվականին Նակայամայի մահվանից հետո բուռն իրադարձություններ տեղի ունեցան ինչպես Տոկիոյում գտնվող ՃԿԱ կենտրոնական գրասենյակում, այնպես էլ ամբողջ աշխարհում գտնվող գրասենյակներում։ Տաիջի Կասեն ու Հիրոշի Շիրաին, ովքեր ՃԿԱ գլխավոր մարզիչներ էին Եվրոպայում, թողնում են իրենց գործը՝ ստեղծելով Կարատո դո Շոտոկանի համաշխարհային ակադեմիան։ Տակետո Օկուդան, որ ՃԿԱ գլխավոր մարզիչ էր Բրազիլիայում, հիմնում է իր սեփական կազմակերպությունը, որ կոչվում է Բուտոկու կան։
- 1990 թվականին ՃԿԱ վերահսկելու վերաբերյալ իրավաբանական վեճ է սկսվում երկու խմբերի միջև, որոնցից մեկը գլխավորում էր Տեցուհիկո Ասաին, իսկ մյուսը՝ Նոբույուկի Նակահարան։ Դատական մի քանի վճիռներից հետո գործը վերջնական լոծում է ստացել Ճապոնիայի գերագույն դատարանի կողմից, որը 1999 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել հօգուտ Նակահարայի խմբի, որում ընդգրկված էին Մասաակի Ուեկին ու Մասահիկո Տանական[10]։ Մյուս խումբը, որը գլխավորում էր Նակայամայից հետո ՃԿԱ գլխավոր մարզիչ Տեցուհիկո Ասաին, և որում ընդգրկված էին Կեիգո Աբեն ու Միկիո Յահարան, լքում է ՃԿԱ-ն, և նրա անդամները հիմնադրում են նոր կազմակերպություններ՝ Ճապոնիայի կարատեի Շոտորենմեին[11], Ճապոնական Շոտոկան կարատեի ասոցիացիան[12] և Կարատենոմիչի համաշխարհային ֆեդերացիան[13] համապատասխանաբար։
- 2007 թվականին անկախ է հայտարարվում Շոտոկան կարատեի միջազգային ֆեդերացիան, որի կենտրոնական գրասենյակը գտնվում էր ԱՄՆ-ում և ղեկավարվում էր Տերույուկի Օկազակիի կողմից, ով ուներ 10-րդ դան և ՃԿԱ ամենաբարձրաստիճան մարզիչներից մեկն էր։ Սակայն 2010 թվականին առնվազն երկու մարզիչներ կրկին միացել են ՃԿԱ-ին։
- 2009 թվականին Տակահասի Շունսուկեն առանձնացել է ՃԿԱ Ավստրալիայից և ստեղծել Ավստրալիայի Շոտոկան կարատե-դոյի ավանդական ֆեդերացիան։
- 2011 թվականին հայտնի է դարձել, որ 8-րդ դան Մասաո Կավասոեն վերադարձել է ՃԿԱ, սակայն նա շարունակել է մնալ ITKF գլխավոր մարզիչ։
Այս բաժանումների շնորհիվ ներկայում գոյություն ունի ՃԿԱ կարատե ոճ, որը զգալի չափով հավատարիմ է մնում ՃԿԱ ավանդույթներին, բայց դասավանդվում է պաշտոնապես ՃԿԱ հետ կապ չունեցող մարզիչների կողմից (որոնցից մի քանիսը եղել են ՃԿԱ նախկին մարզիչներ)։
Կենշուսեյ ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին ՃԿԱ-ն սկսում է մարզիչների պատրաստման ծրագիր Տոկիոյում՝ Յոցուայում տեղակայված հոնբու դոջոյում, որ կառուցվել էր 1955 թվականին։ Այդ ծրագիրը հաստատել էր Մասատոշի Նակայաման։ Այդ դասընթացը երկար տարիների ընթացքում ավարտել են համաշխարհային ճանաչում ունեցող կարատեկաներ։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ աղյուսակում ներկայացված են ՃԿԱ կենշուսեյ ծրագրի շրջանավարտները։ ՃԿԱ-ից դուրս եկած շրջանավարտների համար նշված է նրանց կարգը ներկա կազմակերպությունում։ Այդ կարգը կարող է ճանաչված չլինել ՃԿԱ կողմից։
Անուն | Ավարտման տարեթիվ | Կարգ | Պաշտոն |
---|---|---|---|
Միկամի Տակայուկի | 1957 | 9-րդ դան | USA JKA/AF Southern |
Տակաուրա Էիջի | 1957 | ||
Հիրոկազու Կանազավա | 1957 | 10-րդ դան | SKIF հիմնադիր |
Ցուշիմա Տոշիո | 1958 | ||
Յագուչի Յուտակա | 1958 | 9-րդ դան | ԱՄՆ ՇԿՄՖ լեռնային նահանգներ |
Օուչի Կյո | 1959 | ||
Սատո Մասակի | 1959 | ||
*Սաիտո Շիգերու | 1959 | ||
Ինաբա Միցուե | 1960 | ||
Կանո Մասահիկո | 1960 | ||
Վատանաբե Գունջի | 1960 | ||
*Օգատա Կյոջի | 1960 | ||
Կիսակա Կացուհարու | 1961 | ԱՄՆ | |
Նակայա Կեն | 1961 | ||
Օգավա Էիկո | 1961 | ||
Ուեկի Մասաակի | 1961 | 9-րդ դան(2011) | HQ Shihan Chief Instructor Worldwide |
Կեինոսուկե Էնոեդա | 1961 | 9-րդ դան | մահացել է 2003 թ. մարտի 29-ին |
*Միյազակի Սատոշի | 1961 | 8-րդ դան | մահացել է 1993 թ. մայիսի 31-ին |
*Մորի Օսամու | 1961 | ||
*Տակահաշի Յոշիմասա | 1961 | ||
*Մաջիմա Կենշիրո | 1962 | ||
Սակաի Ռյուսուկե | 1962 | 8-րդ դան | |
Ջիցուհարա Շոջի | 1963 | ||
Հիդեո Օչի | 1963 | 9-րդ դան | DJKB ("ՃԿԱ Գերմանիա") |
Տակահաշի Յասուոկի | 1963 | ||
Իտայա Միչիհիսա | 1963 | 6-րդ դան | Հարավային Ամերիկայի ՃԿԱ - "մահացել է 1972 թ." |
Աբե Կեյգո | 1965 | 9-րդ դան | Ճապոնիայի ՃՇԿՄ |
Օիշի Տակեշի | 1965 | ||
*Տաբատա Յուկիչի | 1965 | ||
Տակաշինա Շիգերու | 1966 | 8-րդ դան | USA JKA/WFA - մահացել է 2013 թ. սեպտեմբերի 3-ին |
Կավազոե Մասաո | 1967 | 8-րդ դան (նաև ITKF գլխավոր մարզիչ) | |
Հիգաշի Կունիո | 1967 | ||
Իիդա Նորիհիկո | 1967 | ||
Օկամոտո Հիդեկի | 1967 | 8-րդ դան | Եգիպտոս - "մահացել է 2009 թ." |
Տակահաշի Շունսուկե | 1967 | 8-րդ դան | Ավստրալիայի ՇԿԱՖ գլխավոր մարզիչ |
Յանո Կենջի | 1967 | ||
Օկուդա Տակետո | 1967 | 8-րդ դան | Բուտոկու-կան (Բրազիլիա) |
Բաբա Իսամու | 1970 | ||
Հորիե Տերուո | 1971 | ||
Նիշինո Շուհեի | 1971 | ||
*Հայակավա Նորիմասա | 1971 | ||
Կանեգաե Կենջի | 1972 | ||
Օսակա Յոշիհարու | 1972 | 8-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Սատո Տերուո | 1974 | ||
Մորի Տոշիհիրո | 1975 | ||
Իմուրա Տակենորի | 1977 | 7-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Կուրասակո Կենրո | 1977 | 7-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Մինորու Կավավադա | 1978 | 7-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Կոմակի Մասակի | 1978 | ||
Օմուրա Ֆուջիկիյո | 1978 | 7-րդ դան | ՃԿԱ Թաիլանդ |
Ֆուկամի Ակիրա | 1979 | ||
Կանեկո Տանեակի | 1979 | ||
Սակատա Մասաշի | 1979 | ||
Աբե Միվակո | 1980 | ||
Ցուչիի Տակայուկի | 1980 | ||
Յամամոտո Հիդեո | 1980 | ||
Օհտա Յոշինոբու | 7-րդ դան | ՃԿԱ Անգլիայի ղեկավար | |
Օգուրա Յասունորի | 1982 | 7-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Իմամուրա Տոմիո | 1983 | 7-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Կաշիվագի Նոբույուկի | 1984 | ||
Կոիկե Ցույոշի | 1984 | ||
Յոկոմիչի Մասաակի | 1984 | ||
Իզումիյա Սեիզո | 1986 | 6-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Շիինա Կացուտոշի | 1986 | 6-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Հանզակի Յասուո | 1987 | 6-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Նակամուրա Յոկո | 1987 | ||
Նակա Տացույա | 1989 | 7-րդ դան (2012) | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Նոդա Կենիչի | 1990 | ||
Տանիյամա Տակույա | 1990 | 6-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
*Իմաի Հիրոմիցու | 1991 | ||
Տակահաշի Սատոշի | 1992 | 5-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Կոբայաշի Կունիո | 1993 | 5-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Օգատա Կոջի | 1994 | 5-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Վալտեր Քրոքֆորդ | 1996 | 5-րդ դան | ՃԿԱ Կանադա |
Իկենագա Ացուշի | 1996 | ||
Հիրայամա Յուկո | 1998 | 6-րդ դան (as of 2012) | Կենտրոնական գրասենյակի քարտուղարություն |
Օկումա Կոիչիրո | 1998 | 6-րդ դան | կենտրոնական գրասենյակի մարզիչ |
Իվասավա Մայումի | 1998 | 3rd dan | Կենտրոնական գրասենյակի քարտուղարություն |
Արագակի Միսակո | 2003 | 3rd dan | Կենտրոնական գրասենյակի քարտուղարություն |
Ուբուկատա Կոջի | 2003 | ||
Յամադա Սատոմի | 2004 | ||
Նեմոտո Կեիսուկե | 2004 | ||
Օկուիե Սատոմի | 2004 | ||
Կուրիհարա Կազուակի | 2004 | ||
Շիմիզու Ռյոսուկե | 2004 | ||
Կումետա Ռիկի | 2008 |
Առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Գիչին Ֆունակոշին գրել է, թե կարատեում մրցակցություն չկա, Նակայամա Մասատոշիի ուսմունքը թույլ էր տալիս պարապմունքների նկատմամբ ցուցաբերել ավելի գիտական ու մրցակցային մոտեցում, և 1957 թվականին անցկացվել է Կարատեի առաջին համաճապոնական առաջնությունը, որը հետագայում դարձել է ամենամյա։
Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական կարատեի ասոցիացիան անցկացնում է բազմաթիվ միջազգային առաջնություններ, որոնցից հետևյալները եղել են ՃԿԱ աշխարհի առաջնություններ.
Տարեթիվ | Մրցություն | Անցկացման վայր |
---|---|---|
1975 | 1-ին ԱԿՄՖ աշխարհի առաջնություն | Լոս Անջելես, ԱՄՆ |
1977 | 2-րդ ԱԿՄՖ աշխարհի առաջնություն | Տոկիո, Ճապոնիա |
1980 | 3-րդ ԱԿՄՖ աշխարհի առաջնություն | Բրեմեն, Արևմտյան Գերմանիա |
1983 | 4-րդ ԱԿՄՖ աշխարհի առաջնություն | Կահիրե, Եգիպտոս |
1985 | 1-ին Շոտոգավաթ | Տոկիո, Ճապոնիա |
1987 | 2-րդ Շոտոգավաթ | Բրիսբեն, Ավստրալիա |
1990 | 3-րդ Շոտոգավաթ | Սանդերլանդ, Անգլիա |
1992 | 4-րդ Շոտոգավաթ | Տոկիո, Ճապոնիա |
1994 | 5-րդ Շոտոգավաթ | Ֆիլադելֆիա, ԱՄՆ |
1996 | 6-րդ Շոտոգավաթ | Օսակա, Ճապոնիա |
1998 | 7-րդ Շոտոգավաթ | Փարիզ, Ֆրանսիա |
2000 | 8-րդ Շոտոգավաթ | Տոկիո, Ճապոնիա |
2004 | 9-րդ Շոտոգավաթ | Տոկիո, Ճապոնիա |
2006 | Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 10-րդ առաջնություն | Սիդնեյ, Ավստրալիա |
2009 | Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 11-րդ առաջնություն - չեղարկված[14] | Նիհոն Բուդո-կան, Տոկիո, Ճապոնիա |
2011 | Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 12-րդ առաջնություն | Պատայա, Թաիլանդ |
2014 | Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 13-րդ առաջնություն | Նիհոն Բուդո-կան, Տոկիո, Ճապոնիա |
Տղամարդկանց կումիտե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Չեմպիոն | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ |
---|---|---|---|
1975[15] | Մասահիկո Տանակա | Տակաշի Օիշի | Բիլլի Հիգինս |
1977[15] | Մասահիկո Տանակա | Դե Միքելիս | Վիլրոդտ |
1980[15] | Տոշիհիրո Մորի | Դուսան Դաչիչ | Հոֆման |
1983[15] | Հիդեո Յամամոտո | Գուազարոնի | Սարիե |
1985[15] | Մինորու Կավավադա | Մասաակի Յոկոմիչի | Տակայուկի Ձուչիի/Մասաո Կագավա |
1987[15] | Տոմիո Իմամուրա | Ֆրենկ Բրենան | Ջորջ Բեսթ/Մարկո Բարոնե |
1990[15] | Մասաո Կագավա | Ռոնի Քրիստոֆեր | Ֆիլիպո Ալլատա / Ջենսեն |
1992[15] | Տոմիո Իմամուրա | Ֆրենկ Բրենան | Կունիո Կոբայաի / Տացույա Նակա |
1994[15] | Պավլո Պրոտոպապա | Ջանո Մուլոլո | Քոլին Սմիթ / Կացուտոշի Շիինա |
1996[15] | Դոն Շարպ | Տոշիհիտո Կոկուբուն | Կունիո Կոբայաշի / Տակույա Տանիյամա |
1998[15] | Տոշիհիտո Կոկուբուն | Կոջի Օգատա | Պիեռ Տոուջիպ / Ջանո Մուլոլո |
2000[15] | Տոշիհիտո Կոկուբուն | Յոհան Լագրան | Տակույա Տանիյամա / Կոջի Օգատա |
2004[16] | Կոջի Օգատա | Միրոսլավ Ֆեմիչ | Օհկումա Կոուիչիրո / Յոհան Լագրան |
2006[17] | Կոջի Օգատա | Մաչիդա Շինզո | Նեմոտո Կեիսուկե/ Օհկումա Կոուիչիրո |
2011[18] | Ռիկիյա Իիմուրա | Կոջի Չուբաչի | Նեմոտո Կեիսուկե / Անդրեյ Մազուրով |
2014[19] | Կոջի Չուբաչի | Ռիկիյա Իիմուրա | Նեմոտո Կեիսուկե / Սուպա Նյամպուենգփիտ |
Տղամարդկանց կատա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Չեմպիոն | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ |
---|---|---|---|
1975[15] | Յոշիհարու Օսակա | Ֆուգազա | Շտրաուֆ |
1977[15] | Յոշիհարու Օսակա | Միկիո Յահարա | Ֆուգազա |
1980[15] | Յոշիհարու Օսակա | Միկիո Յահարա | Կարամիցոս |
1983[15] | Յոշիհարու Օսակա | Միկիո Յահարա | Սաեդ Էլ Հերեմ |
1985[15] | Մինորու Կավավադա | Մասաո Կագավա | Ակիրա Ֆուկամի |
1987[15] | Տակենորի Իմուրա | Մասաո Կագավա | Օկազակի Հիրոյոշի |
1990[15] | Տոմոյուկի Աիհարա | Մասաո Կագավա | Ֆրանկ Բրենան |
1992[15] | Տոմոյուկի Աիհարա | Իմուրա Տակենորի | Յուջի Հաշիգուչի |
1994[15] | Իմուրա Տակենորի | Օկազակի Հիրոյոշի | Տոմոյուկի Աիհարա |
1996[15] | Իմուրա Տակենորի | Յուջի Հաշիգուչի | Տոմոյուկի Աիհարա |
1998[15] | Յուջի Հաշիգուչի | Սեիզո Իզումիյա | Տակույա Տանիյամա |
2000[15] | Տակույա Տանիյամա | Սեիզո Իզումիյա | Կացուտոշի Շիինա |
2004[16] | Կացուտոշի Շիինա | Տակույա Տանիյամա | Կոբայաշի Կունիո |
2006[17] | Կուրիհարա Կազուակի | Կոբայաշի Կունիո | Սաիտոհ Յուկի |
2011[18] | Կուրիհարա Կազուակի | Նաոտո Մարուոկա | Հիդեկի Հուկուհարա |
2014[19] | Կուրիհարա Հիդեմոտո | Դաիսուկե Ուեդա | Կուրիհարա Կազուակի |
Կանանց կումիտե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Չեմպիոն | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ |
---|---|---|---|
1975[15] | — | — | — |
1977[15] | — | — | — |
1980[15] | — | — | — |
1983[15] | — | — | — |
1985[15] | — | — | — |
1987[15] | — | — | — |
1990[15] | Յուկո Հասամա | ||
1992[15] | Յուկիկո Յոնեդա | Յոշիմի Նաոկո | Սակուրակո Սասակի / Կեիկո Կոնո |
1994[15] | Հիրոմի Հասամա | Մայումի Բաբա | Կիմիյո Նակամուրա / Դաուդ Նիլավատի |
1996[15] | Հիրոմի Հասամա | Մայումի Բաբա | Շոկո Սակուրագի / Յուկո Օկուդա |
1998[15] | Մայումի Բաբա | Կառոլին Քուանսում | Քոլետ Գլին / Հիրոմի Հասամա |
2000[15] | Հիրոմի Հասամա | Յուկո Օկուդա | Քրիստի Քովին/ Մայումի Բաբա |
2004[16] | Օկուիե Սատոմի | Տակահաշի Յուկո | Տատյանա Նիկոլիչ / Քրիստինա Զիգմունդ |
2006[17] | Յուկո Տակահաշի | Օկուդա Յուկո | Թրեյսի Փիրս/ Ստորմ Վեթլի |
2011[18] | Ասումի Իսիդուկա | Գլուսա Ակդագ | Ալլա Սերգեևա / Ժոզմաիրա Քիրոզ |
2014[19] | Տագուչի Սատոշիտամա | Մաի Շիինա | Յուկի Իտո / Պետրա Չիֆկովա |
Կանանց կատա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Չեմպիոն | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ |
---|---|---|---|
1975[15] | – | – | – |
1977[15] | Հիրոմի Կավաշիմա | Կեյի Հայակավա | R Senior |
1980[15] | Հիրոմի Կավաշիմա | Հիրոկո Մորիյա | Schweiber |
1983[15] | Հիրոկո Մորիյա | Յուկո Սակադա | Յոկո Նակամուրա |
1985[15] | Յոկո Նակամուրա | Կիկուե Յամամոտո | Յուրիկա Յոշիդա |
1987[15] | Յուկի Միմուրա | Յոկո Նակամուրա | Հիրոե Սեկիմորի |
1990[15] | Յուկի Միմուրա | Յոկո Նակամուրա | Մաիկա Ասանո |
1992[15] | Յոկո Նակամուրա | Միյո Գունջի | Միվա Ակիյամա |
1994[15] | Յոկո Նակամուրա | Օմպի Օմիտա | Հարունա Իկուտակե |
1996[15] | Յոկո Նակամուրա | Միյո Գունջի | Նակատա Տերումի |
1998[15] | Միյոկո Ֆուջիվարա | Միյո Գունջի | Կարին Փրինսլոո |
2000[15] | Նակատա Տերումի | Միյո Գունջի | Չիհարու Ազումա |
2004[16] | Նակատա Տերումի | Միսակո Արագակի | Օշիմա Նոզոմի |
2006[17] | Միսակո Արագակի | Նոզոմի Օշիմա | Շիրոտա Տակակի |
2011[18] | Նոզոմի Օշիմա | Միկի Նակամաչի | Սերինո Ֆուկասակու |
2014[19] | Միկի Նակամաչի | Տակագի Այանո | Հիկավա Նաո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Black Belt December 1986». Books.google.co.uk. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Cook, Harry (2001). Shotokan Karate: A Precise History. England: Cook.
- ↑ Evans, Jon. The Battle for Olympic Karate Recognition Արխիվացված 2008-10-11 Wayback Machine Black Belt, Feb 1988 (retrieved January 10, 2008)
- ↑ Evans, J. K. (1988): "The battle for Olympic Karate recognition: WUKO vs. IAKF." Black Belt, 26(2):54–58.
- ↑ Noble, Graham. Master Funakoshi's Karate Dragon Times (retrieved on January 8th, 2008).
- ↑ Hironishi, Genshin. The Darkest Moments of Karate-do Արխիվացված 2008-10-02 Wayback Machine Karate-do Shotokai Encyclopedia (retrieved January 10, 2008)
- ↑ Nakayama, Masatoshi (1997). Dynamic Karate. Japan: Kodansha International.
- ↑ Nakayama, Masatoshi (1997). Best Karate Vol 1 to Vol 11. Japan: Kodansha International.
- ↑ Nicol, Clive; Kanazawa, Hirokazu (2001). Moving Zen: One Man's Journey to the Heart of Karate (Bushido - The Way of the Warrior). Tokyo & New York: Kodansha International. ISBN 978-4-7700-2755-9.
- ↑ [1] Արխիվացված Դեկտեմբեր 7, 2007 Wayback Machine
- ↑ «菼AiJKSj». Jks.jp. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «JSKA - Japan Shotokan Karate Association». Jskjp.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «- KWF - Karatenomichi World Federation». Kwf.jp. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ [2] Արխիվացված Դեկտեմբեր 22, 2012 Wayback Machine
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 15,44 15,45 15,46 15,47 «JKA official website - Past International Tournaments» (PDF). Jka.or.jp. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 [3] Արխիվացված Մարտ 1, 2014 Wayback Machine
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 [4] Արխիվացված Սեպտեմբեր 27, 2013 Wayback Machine
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 [5] Արխիվացված Հունվար 12, 2012 Wayback Machine
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 «船越義珍杯 第13回 世界空手道選手権大会 結果». JKA 公益社団法人日本空手協会. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական կարատեի ասոցիացիա» հոդվածին։ |