Հիդեո Օչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդեո Օչի
Ծնվել էփետրվարի 29, 1940 (84 տարեկան)
Ճապոնիա Սայձյո, Ճապոնիա
Բնագիր անունճապ.՝ 越智 秀男
ԱպրելավայրԳերմանիա Բոտրոպ, Գերմանիա
Երկիր Ճապոնիա
Ազգությունճապոնացի
ՏիրույթՇոտոկան Կարատե
Ոճկատա, կումիտե
Դաս9-րդ դան
ՀամալսարանՏակուշոկու համալսարան
Կայքkarate-ochi.de

Հիդեո Օչի (ճապ.՝ 越智 秀男, փետրվարի 29, 1940(1940-02-29), Saijō, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա), կարատեի ճապոնացի վարպետ, 9-րդ դան[1], Ճապոնական կարատեի ասոցիացիայի (ՃԿԱ) աշխարհի նախկին չեմպիոն կումիտե և կատա ոճերում։ Եղել է Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչ (Եվրոպայի առաջնություններ 1971, 1972 և 1975) և ՃԿԱ Եվրոպայի հրահանգիչ։ 1997 թվականին արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդեո Օչին ծնվել է 1940 թվականի փետրվարի 29-ին Ճապոնիայի Սայձյո քաղաքում։ Շոտոկան կարատեով զբաղվել սկսել է 14 տարեկան հասակում[2]։

Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Հիդեո Օչին ընդունվել է Տոկիոյի Տակուշոկու համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ սովորելու տարիներին եղել է համալսարանի կարատեի թիմի անդամ[3] և ավարտելիս արդեն ունեցել է 2-րդ դան[4]։ Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է շինարարական ընկերության գրասենյակում որպես կրտսեր մենեջեր[5]։ Մրցումներում հաջողություն ունենալով՝ Հիդեո Օչին հետագայում դառնում է ՃԿԱ մարզիչ։ Նա անցնում է բոլոր թեստերն ու 1964 թվականին դառնում ՃԿԱ հոնբու դոջոյի մարզիչ (գլխավոր վարչության մարզադահլիճ) Տոկիոյում[6]։

Հետագա տարիներին նա մի քանի անգամ դառնում է Ճապոնիայի չեմպիոն։ 1966 թվականից մինչև 1969 թվականը կատա ու կումիտե ոճերում տարած իր հաղթանակների շնորհիվ[7] նա արժանացել է «Մեծ չեմպիոնի» կոչման։

Հիդեո Օչին 1965-1969 թվականներին մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և մեծ հաջողությունների է հասել Ճապոնիայի ՃԿԱ բաց առաջնություններում։ Առավել հաջողությամբ է հանդես եկել կատա և կումիտե ոճերում՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր.

  • 1965 թվական – կատա՝ 2-րդ տեղ, կումիտե՝ 3-րդ տեղ
  • 1966 թվական – կատա՝ 1-ին տեղ, կումիտե՝ 1-ին տեղ (բացարձակ չեմպիոն)
  • 1967 թվական – կատա՝ 2-րդ տեղ, կումիտե՝ 1-ին տեղ (բացարձակ չեմպիոն)
  • 1968 թվական – կատա՝ 3-րդ տեղ, կումիտե՝ 2-րդ տեղ
  • 1969 թվական – կատա՝ 1-ին տեղ, կումիտե՝ 3-րդ տեղ (բացարձակ չեմպիոն)

Այսպիսով՝ հինգ տարվա ընթացքում նա երեք անգամ դարձել է Ճապոնիայի բացարձակ չեմպիոն[8]։

1970 թվականին Հիդեո Օչին Մասատոշի Նակայամայի կողմից ուղարկվել է Գերմանիայի՝ փոխարինելու JKA Գերմանիայի գլխավոր մարզիչ Հիրոկազու Կանազավային[9]։ Նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը երեք անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում։ 1977 թվականին հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Լոս Անջելեսում անցկացվող աշխարհի առաջնությունում։ 1976 թվականի Հիդեո Օչին Ճապոնիայում իր արձակուրդի ժամանակ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Օսակային և առաջին տեղն է զբաղեցրել Ճապոնիայի առաջնությունում։ Ակտիվ ելույթները դադարեցրել է 39 տարեկան հասակում, ինչից հետո սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ[10]։

1993 թվականին Հիդեո Օչին հիմնադրել է Ճապոնական կարատեի ասոցիացիայի Գերմանիայի մասնաճյուղը՝ DJKB (Deutscher JKA-Karate Bund)[11]:

1997 թվականին Հիդեո Օչին ստացել է 8-րդ դան[12], իսկ 2016 թվականին՝ 9-րդ դան։

Օչին փոխարինել է Կեինոսուկե Էնոեդային որպես ՃԿԱ Եվրոպայի գլխավոր հրահանգիչ։ Նա հրավիրվում է մասնակցելու նաև կարատեի հետ կապված միջազգային բազմաթիվ միջոցառումների, որոնցից է ISKF վարպետների ճամբարը, որն ամեն տարի անցկացվում է Ֆիլադելֆիայում։

2017 թվականի մայիսի 5-6-ին Հիդեո Օչին այցելել է Հայաստան՝ մասնակցելու «Ջեյ-Քեյ-Էյ Արմենիա» շոտոկան կարատեի ֆեդերացիայի» հիմնադրմանը (վերամիավորմանը) նվիրված միջոցառմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sensei Hideo Ochi Chiefinstructor DJKB (9. Dan)(չաշխատող հղում)
  2. «Born in 1940 Ochi-Shihan started Karate-Training at the age of 14». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  3. «At the university he pursued a karate under leading Shihan Masatoshi Nakayama, who was a professor at the University». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  4. Хидео Очи – живая легенда каратэ Хидео Очи – живая легенда каратэ
  5. Հիդեո Օչիի կենսագրությունը (ռուս.)
  6. «A former graduate of the JKA's Instructor Program in 1964 he began teaching at the JKA Honbu dojo on a regular basis after passing his final examination». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  7. «Since 1957 the All-Japan Championships have tested the very best in the JKA. Over the years Sensei Ochi, has achieved the premier tournament record». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
  8. ШИХАН ХИДЕО ОЧИ: ЧЕМПИОН, ТРЕНЕР, УЧИТЕЛЬ, НАСЛЕДНИК И ПРОДОЛЖАТЕЛЬ ВЕЛИКИХ ТРАДИЦИЙ ШОТОКАНА
  9. «Chief-Instructor Ochi-Shihan is living as karate-teacher in Germany since the (year) 1970». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  10. Хидэо Очи (Hideo Ochi) 8 DAN.
  11. «DJKB was founded in 1993 to assist Ochi-Shihan to bring back the values of traditional karate to Germany». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  12. Hideo Ochi

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fritz Wendland: Ochi - Ein japanisches Paar (in German). Niedersachsen-Druck, Wolfsburg 2011, ISBN 978-3-87327-043-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդեո Օչի» հոդվածին։