Ձեռագիր MS 7117
Ձեռագիր MS 7117 | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Անհայտ |
Ծաղկող | Թովմա Մեծոփեցի |
Տարեթիվ | 1442 |
Վայր | Վան, Արևմտյան Հայաստան |
Համար | MS 7117 |
Լեզու | հայերեն, հունարեն, լատիներեն, սիրիերեն, վրացերեն և ղպտիերեն |
Ժողովածու | Մատենադարան |
Ձեռագիր MS 7117 (անգլ.՝ Matenadaran MS 7117), Մատենադարանում պահվող ձեռագիր է, որը կազմված է ջատագովական տեքստերից, ինչպես նաև հայերեն, հունարեն, լատիներեն, սիրիերեն, վրացերեն, ղպտիերեն և աղվաներեն այբուբենների գրերի ձեռագիր օրինակներից[1]։ Հայտնի է նրանով, որ ներառում է հայերեն տառերով տառադարձված քրդերեն գրված հին ձեռագրերի մեծ մասը[2]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրվել է մոտավորապես 1442 թվականին Արճեշ քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուրբ Աստվածածին վանքում,Մեծոպավանքի դպրոցում։ Գրվել է Կիրակոս Վիրապ (1441-1443) հայոց կաթողիկոսի կողմից, Ղրիմից բերված ձեռագրի օրինակի հիման վրա Թովմա Մեծոփեցու խնդրանքով[3]։
Աղվանական գրի բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղվանական գիրը ձեռագրում հայտնաբերել է Իլիա Աբուլաձեն 1937 թվականի սեպտեմբերի 28[4]։ Մեկ այլ վրացի լեզվաբան՝ Ակակի Շանիձեն, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարեց և եկավ այն եզրակացության, որ գիրը շատ նման է ուտիերենի հնչյունաբանությանը[5]։ Այս ցուցակի մեկ այլ օրինակ լույս է տեսել 1956 թվականին, և մանրամասները հրապարակեց Հ. Քուրդյանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Macler, F.; Fundação Calouste Gulbenkian (1964). Revue des études arméniennes. Imprimerie nationale, P. Geuthner. էջ 428. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ The Caucasian Albanian palimpsests of Mt. Sinai. Gippert, Jost. Turnhout: Brepols. 2008–2010. էջեր xix. ISBN 978-2-503-53116-8. OCLC 319126785.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Matevosyan, Artashes (1997). Մեծոփավանքի գրչության կենտրոնը [The scriptorium of Mecop‘avank in 12-15th centuries] (PDF). Echmiadzin. էջ 111.
- ↑ «Armazi Project: Georgian Academy of Sciences (Kekelidze Institute of Manuscripts): Zaza Aleksidze, Breakthrough (English version)». titus.fkidg1.uni-frankfurt.de. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Шанидзе, Акаки; Абуладзе, И (1938). Новооткрытый алфавит кавказских Албанцев и его значение для науки [The Newly Discovered Alphabet of the Caucasian Albanians and Its Significance for Science] (ռուսերեն). Тбилиси: Издательство грузинского филиала Академии Наук СССР. OCLC 921408972.
- ↑ Kurdian, H. (1956). «The Newly Discovered Alphabet of the Caucasian Albanians». Journal of the Royal Asiatic Society (անգլերեն). 88 (1–2): 81–83. doi:10.1017/S0035869X00114492. ISSN 1474-0591.