Ձաձիկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձաձիկի
τζατζίκι
Հունական խոհանոց
Ծագում
ՏեսակՍոուս
Ենթատեսակդիպ, սոուս և կերակուր
Առաջացման երկիրԹուրքիա, , Իրան, Հունաստան, Հայաստան
Բաղադրամասեր
ՀիմնականՅոգուրտ, խոտաբույսերի շարք, վարունգ, սխտոր, աղ, ձիթապտղի յուղ և երբեմն կիտրոնի հյութ կամ քացախ
 Tzatziki Վիքիպահեստում

Ձաձիկի (հունարեն՝ τζατζίκι [dza'dziki]), սառը սոուս-նախուտեստ յոգուրտից, թարմ վարունգից և սխտորից, հունական խոհանոցի տիպիկ ուտեստ։ Ձաձիկիի պատրաստման համար օգտագործում են խիտ, մարլայով քամած յոգուրտ, առանց համային հավելումների (Հունաստանում և Թուրքիայում հիմնականում պատրաստված ոչխարի կամ այծի կաթից)։ Նրա մեջ լցնում են մի քանի պճեղ սխտոր, հետո քերիչով քերած վարունգ, ապա համեմում են աղով և պղպեղով և ավելացնում են մի փոքր ձիթապտղի ձեթ։ Երբեմն ավելացնում են նաև կիտրոնի հյութ, սամիթ, մաղադանոս կամ դաղձ։

Ձաձիկին սովորաբար համարվում է մեզեի բաղադրիչ մասը, օգտագործվում է որպես սոուս հացի կամ բանջարեղենների հետ։ Օգտագործվում է նաև մսային ուտեստների հետ, օրինակ՝ գիրոսի կամ սուվլակիի հետ, նաև տապակած ձկան հետ։

Ձաձիկի բառի արմատը ձաձ բառն է, և ամենայն հավանականությամբ կապված է Արևմտյան Ասիայի երկրների լեզուների մի շարք բառերի հետ։ Պարսկական ժաժ բառը (ژاژ) վերաբերվում է տարբեր դեղաբույսերի, որոնք օգտագործվում են խոհանոցում։ Քրդական ջաջ բառը կապված է քիմիոնի հետ, իսկ հայերեն դաղձը՝ անանուխի։ –Իկ վերջածանցը հայկական է։

Կիպրոսյան խոհանոցում ուտեստը անվանվում է տալատուրի (ttalattouri) և ի տարբերություն հունական բաղադրատոմսի, պարունակում է դաղձ և սխտորի ավելի քիչ քանակություն։ Մակեդոնական և բուլղարական խոհանոցներում անալոգը համարվում է տարատոր սառը սոուսը կամ նրա «չոր» տարբերակը՝ պատրաստված քամած յոգուրտից։ Պարսկական խոհանոցում ուտեստը անվանվում է mast-o-khiar: Ձաձիկին կարելի է նաև համեմատել հնդկական սուս ռաիտայի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձաձիկի» հոդվածին։