Jump to content

Հրեշտակի ընկերները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշտակի ընկերները
Angel's Friends
Տեսակհեռուստասերիալ
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն
ՍտեղծողՍիմոնա Ֆերրի
ԵրաժշտությունԴանիլո Բերնարդի, Ջուզեպպե Զանկա
Երկիր Իտալիա
Լեզուիտալերեն
ՀեռուստաալիքDisney Channel և Italia 1
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ104
ՌեժիսորՕրլանդո Կորրադի
ՍցենարիստՖրանչեսկո Բալետտա, Ֆրանչեսկո Արլանչ
ԸնկերությունMondo TV? և Disney Television Animation
Պատկերի ձևաչափ16:9
Էկրաններին է
մարտի 27, 2010[1]
Սերիայի տևողություն13 րոպե
angelsfriends.it

Հրեշտակի ընկերները (անգլ.՝ Angel’s Friends), մուլտսերիալ, ստեղծվել է Իտալիայում, գաղափարի հեղինակ՝ Սիմոնա Ֆերրի։

Սերիալի արտադրությունը սկսվել է 2009 թվականին «Mondo TV» իտալական մուլտիպլիկացիոն ընկերության ղեկավարությամբ։ Նոր սյուժեի հիմք է դարձել «Play Press» հրատարակչության 2007 թվականի մարտից 2008 թվականի հունիս արձակված «Հրեշտակի ընկերները» կոմիքսը։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 12 - ին Italia 1 ալիքով[2]։

Առաջին եթերաշրջանի հաջողությունը և քննադատների լավ կարծիքները դրդեցին աշխատել երկրորդ եթերաշրջանի վրա։ 2011 թվականի սպրիլի 23-ին տեղի ունեցավ «Հրեշտակի ընկերները։ Երազանքի և իրականության միջև» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան[3]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան պետք է կայանար 2012 թվականի աշնանը[4], սակայն ուշացման պատճառով այն տեղափոխվեց 2013 թվականի գարուն[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշտակների (Ռաֆ, Ուրի, Միկի, Քաղցր) և Սատանաների (Սուլֆուս, Կաբալե, Քաբրիա, Գաս) խմբերը իջել են երկիր, որպեսզի սկսեն իրենց ուսուցումը։ Հրեշտակները պետք է սովորեն մարդկանց դրդել լավ արարքների և լինել իսկական պահապան հրեշտակներ, իսկ սատանաները՝ գայթակղել մարդկանց վատ արարքների և դառնալ սատանա - գայթակղիչ։ Գոյություն ունի մի կանոն ԱԴՇԹ (իտալ.՝ V.E.T.O. - Vietato Esporsi, Toccare, Origliare nel fumetto; Vietato Esporsi, Toccare, Ostacolare nel cartone animato), որը արգելում է դիպչել, շոշափել թշնամուն։ Սատանաները և հրեշտակները պայքարում են իրենց խնամարկյալների՝ Ոսկե դպրոցի մահկանացու սաների համար։ Ո՞ վ կհաղթի բարու և չարի անվերջ պայքարում։ Հրեշտակնե՞ րը։ Սատանանե՞ րը։ Գուցե ընկերությու՞ նը կամ … սե՞ րը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆը հանդիսանում է հրեշտակների թիմի առաջնորդը։ Նրա մազերը երկար են և լուսաշող՝ կարմիր մազափնջով, նրա աչքերը կապույտ են։ Ոճը՝ սպորտային։ Կրում է կապույտի բոլոր հնարավոր տոներով հագուստ, երբեմն սպիտակ և վարդագույն։ Նրա թալիսմանը զատիկ Կոքսն է, որը հանգիստ վիճակում կերպարանափոխվում է և դառնում ճարմանդ Ռաֆի գոտու վրա։

Ռաֆը շատ հետաքրքրասեր, բարի և հոգատար աղջիկ - հրեշտակ է։ Մեծ մասամբ նա ռացիոնալ և շատ գործնական է, սակայն երբեմն կարող է երազկոտ թվալ։ Շնորհիվ իր համառության և կամքի ուժի արագ կարողանում է դուրս գալ դժվար իրավիճակներից։ Բայց հոգու խորքում լինելով ռոմանտիկ, հաճախ իր զգացմունքներով կիսվում է օրագրի հետ։ Նրա հայտնի թշնամին Սուլֆուսն է։ Սայկայն Ռաֆը հակակրանք չի տածում նրա հանդեպ, այլ հակառակը՝ նա սիրահարվում է Սուլֆուսին ծանոթության առաջին օրերից, ինչը, ցավոք սրտի, չի թույլատրվում հրեշտակների և սատանաների մեջ։

Երկար ժամանակ համարվում էր, որ նա մնացած հրեշտակների նման է։ Սակայն իրականում Ռաֆը մահկանացու ալքիմիկ Մալակի և նրա կին Անջելի (ով անհայտ ճանապարհով դարձել է հրեշտակ) աղջիկն է։ Այն պատճառով, որ նա կես մահկանացու է, կես անմահ նրա վզի վրա խալ կա։

Երկրորդ եթերաշրջանի վերջում Ռաֆը և Սուլֆուսը ասում են իրենց ուսուցիչներին, որ չեն ցանկանում գնալ Ոսկե համալսարան, քանի որ որոշել են անցնել կերպարանափոխության միջով և դառնալ մարդ, որպեսզի իրենց զգացմունքներին ազատություն տան։

Ուժեր

  • Արագ թևեր (Speed Fly) - թույլատրում է թռչել մեծ արագությամբ։
  • Քարե թևեր (Rock Fly) - թևերը Ռաֆի շուրջը ստեղծում են ամուր պաշտպանություն արտաքին ազդեցություններից։
  • Մտային թևեր (Think Fly) - հեռազգացության տարատեսակ, որը հնարավորություն է տալիս Ռաֆին մտքով շփվել այլ կերպարների հետ առանց նկատվելու։
  • Զանգային թևեր (Bell Fly) - Ռաֆին թույլ է տալիս ճշգրիտ հարվածել թշնամուն փոքր էներգետիկ ալիքով։
  • Բոց (Inflame) - Ռաֆը ստեղծում է կապույտ կրակե գնդեր, ձեռք է բերել Սուլֆուսից, նրա հետ համբուրվելուց հետո։

Սուլֆուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլֆուսը սատանաների թիմի առաջնորդն է։ Նա նախընտրում է հագնվել բայքերական ոճով, հագնում է բաճկոններ և կաշվե տաբատներ, սիրում է կրել կարմիր, սև և մոխրագույն հագուստ։ Մազերը մուգ - կապույտ են, համարյա սև և միշտ արձակված։ Նրա աչքերը դեղին են, ձախ աչքի շուրջ աստղ կա։ Սուլֆուսի թալիսմաը մարջանե օձ Վասլիլիկն է, որը հանգիստ վիճակում դառնում է նախշ տիրոջ նախաբազկին։

Սուլֆուսը հանդիսանում է տիպիկ սատանայական կերպար՝ սառն է, անգութ է իր թշնամիների դեմ, ինքնահավան է, փառամոլ և ոչինչից չի վախենում։ Հաճախ դաժան է և տիրական։ Նրա սատանայական էությունը միայն նրա հակառակորդ հրեշտակ Ռաֆը կարող է փոխել, ում հանդեպ ուժեղ զգացմունքներ է զգում, ինչը փոխադարձ է։ Սուլֆուսը միշտ պատրաստ է պաշտպանել Ռաֆին և պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նա չվնասվի։ Նրա հոբբին մոտոցիկլներն են։ Սուլֆուսին հաճախ կարելի է տեսնել բայքերի դերում և մոտոցիկլի վրա, ինչպես նաև առանց դրա։ Իմպուլսիվ է, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ կարող է դժվարություններ ունենալ։

Երկրորդ եթերաշրջանի վերջում Ռաֆը և Սուլֆուսը ասում են իրենց ուսուցիչներին, որ չեն ցանկանում գնալ Ոսկե համալսարան, քանի որ որոշել են անցնել կերպարանափոխության միջով և դառնալ մարդ, որպեսզի իրենց զգացմունքներին ազատություն տան։

Ուժեր

  • Կրակե թևեր (Fire Fly) - թույլատրում են ստեղծել կրակե գնդեր։
  • Ուժի թևեր (Body Fly) - սուլֆուսին տալիս են ահռելի ֆիզիկական ուժ։
  • Մեծ թևեր (Macro Fly) - այս թևերով նա աճում է հսկայական չափերի։
  • Երկաթե թևեր (Iron Fly) - հնարավորություն են տալիս նետել թշնամու վրա սուր սեպեր։ Այդ ընթացքում թևերը դառնում են երկաթե և նա դրանք կարող է օգտագործել որպես վահան։
  • Հարվածային թևեր (Blow Fly) - ունակությունը նման է Ուժի թևերին, սակայն թույլատրում է կենտրոնացված, դիպուկ հարվածներ կատարել։
  • Բուժող թևեր - Սոլֆուսին թույլ են բուժել ցանկացած վերք, ձեռք է բերել Ռաֆի հետ համբուրվելուց հետո։

Հեռարձակում այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրեշտակի ընկերները» արագ հաջողություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում։ Մուլտֆիլմը հեռարձակվում է եվրոպական Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Բելառուսիա, Չեխիա, Հունաստան, Սլովակիա, Մոլդովա երկրներում, Լատինական Ամերիկայի Բրազիլիա, Մեքսիկա, Վելեսուելա և այլ երկրներում, ինչպես նաև Կանադայում, ԱՄՆ - ում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ճապոնիայում, ՀԱՀ - ում, Թայլանդում, Վիետնամում և Թունիսում։

2011 թվականի սեպտեմբերի տվյալներով մուլտսերիալի ցուցադրության լիցենզիա վաճառվել է 56 երկրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Angel's_Friends
  2. http://www.tvblog.it/post/16064/angels-friends-in-onda-dal-12-ottobre-su-italia1
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  4. http://finanza.repubblica.it/News_Dettaglio.aspx?code=641&dt=2011-01-12&src=TLB
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.