Հրեշտակի ընկերները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրեշտակի ընկերները
Angel's Friends
Տեսակհեռուստասերիալ
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն
ՍտեղծողՍիմոնա Ֆերրի
ԵրաժշտությունԴանիլո Բերնարդի, Ջուզեպպե Զանկա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Italy.svg Իտալիա
Լեզուիտալերեն
ՀեռուստաալիքDisney Channel և Italia 1
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ104
ՌեժիսորՕրլանդո Կորրադի
ՍցենարիստՖրանչեսկո Բալետտա, Ֆրանչեսկո Արլանչ
ԸնկերությունMondo TV? և Disney Television Animation
Պատկերի ձևաչափ16:9
angelsfriends.it

Հրեշտակի ընկերները (անգլ.՝ Angel’s Friends), մուլտսերիալ, ստեղծվել է Իտալիայում, գաղափարի հեղինակ՝ Սիմոնա Ֆերրի:

Սերիալի արտադրությունը սկսվել է 2009 թվականին «Mondo TV» իտալական մուլտիպլիկացիոն ընկերության ղեկավարությամբ: Նոր սյուժեի հիմք է դարձել «Play Press» հրատարակչության 2007 թվականի մարտից 2008 թվականի հունիս արձակված «Հրեշտակի ընկերները» կոմիքսը: Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 12 - ին Italia 1 ալիքով[1]:

Առաջին եթերաշրջանի հաջողությունը և քննադատների լավ կարծիքները դրդեցին աշխատել երկրորդ եթերաշրջանի վրա: 2011 թվականի սպրիլի 23-ին տեղի ունեցավ «Հրեշտակի ընկերները: Երազանքի և իրականության միջև» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան[2]: Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան պետք է կայանար 2012 թվականի աշնանը[3], սակայն ուշացման պատճառով այն տեղափոխվեց 2013 թվականի գարուն[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշտակների (Ռաֆ, Ուրի, Միկի, Քաղցր) և Սատանաների (Սուլֆուս, Կաբալե, Քաբրիա, Գաս) խմբերը իջել են երկիր, որպեսզի սկսեն իրենց ուսուցումը: Հրեշտակները պետք է սովորեն մարդկանց դրդել լավ արարքների և լինել իսկական պահապան հրեշտակներ, իսկ սատանաները՝ գայթակղել մարդկանց վատ արարքների և դառնալ սատանա - գայթակղիչ: Գոյություն ունի մի կանոն ԱԴՇԹ (իտալ.՝ V.E.T.O. - Vietato Esporsi, Toccare, Origliare nel fumetto; Vietato Esporsi, Toccare, Ostacolare nel cartone animato), որը արգելում է դիպչել, շոշափել թշնամուն: Սատանաները և հրեշտակները պայքարում են իրենց խնամարկյալների՝ Ոսկե դպրոցի մահկանացու սաների համար: Ո՞ վ կհաղթի բարու և չարի անվերջ պայքարում: Հրեշտակնե՞ րը: Սատանանե՞ րը: Գուցե ընկերությու՞ նը կամ … սե՞ րը:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆը հանդիսանում է հրեշտակների թիմի առաջնորդը: Նրա մազերը երկար են և լուսաշող՝ կարմիր մազափնջով, նրա աչքերը կապույտ են: Ոճը՝ սպորտային: Կրում է կապույտի բոլոր հնարավոր տոներով հագուստ, երբեմն սպիտակ և վարդագույն: Նրա թալիսմանը զատիկ Կոքսն է, որը հանգիստ վիճակում կերպարանափոխվում է և դառնում ճարմանդ Ռաֆի գոտու վրա:

Ռաֆը շատ հետաքրքրասեր, բարի և հոգատար աղջիկ - հրեշտակ է: Մեծամասամբ նա ռացիոնալ և շատ գործնական է, սակայն երբեմն կարող է երազկոտ թվալ: Շնորհիվ իր համառության և կամքի ուժի արագ կարողանում է դուրս գալ դժվար իրավիճակներից: Բայց հոգու խորքում լինելով ռոմանտիկ, հաճախ իր զգացմունքներով կիսվում է օրագրի հետ: Նրա հայտնի թշնամին Սուլֆուսն է: Սայկայն Ռաֆը հակակրանք չի տածում նրա հանդեպ, այլ հակառակը՝ նա սիրահարվում է Սուլֆուսին ծանոթության առաջին օրերից, ինչը, ցավոք սրտի, չի թույլատրվում հրեշտակների և սատանաների մեջ:

Երկար ժամանակ համարվում էր, որ նա մնացած հրեշտակների նման է: Սակայն իրականում Ռաֆը մահկանացու ալքիմիկ Մալակի և նրա կին Անջելի (ով անհայտ ճանապարհով դարձել է հրեշտակ) աղջիկն է: Այն պատճառով, որ նա կես մահկանացու է, կես անմահ նրա վզի վրա խալ կա:

Երկրորդ եթերաշրջանի վերջում Ռաֆը և Սուլֆուսը ասում են իրենց ուսուցիչներին, որ չեն ցանկանում գնալ Ոսկե համալսարան, քանի որ որոշել են անցնել կերպարանափոխության միջով և դառնալ մարդ, որպեսզի իրենց զգացմունքներին ազատություն տան:

Ուժեր

  • Արագ թևեր (Speed Fly) - թույլատրում է թռչել մեծ արագությամբ:
  • Քարե թևեր (Rock Fly) - թևերը Ռաֆի շուրջը ստեղծում են ամուր պաշտպանություն արտաքին ազդեցություններից:
  • Մտային թևեր (Think Fly) - հեռազգացության տարատեսակ, որը հնարավորություն է տալիս Ռաֆին մտքով շփվել այլ կերպարների հետ առանց նկատվելու:
  • Զանգային թևեր (Bell Fly) - Ռաֆին թույլ է տալիս ճշգրիտ հարվածել թշնամուն փոքր էներգետիկ ալիքով:
  • Բոց (Inflame) - Ռաֆը ստեղծում է կապույտ կրակե գնդեր, ձեռք է բերել Սուլֆուսից, նրա հետ համբուրվելուց հետո:

Սուլֆուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլֆուսը սատանաների թիմի առաջնորդն է: Նա նախընտրում է հագնվել բայքերական ոճով, հագնում է բաճկոններ և կաշվե տաբատներ, սիրում է կրել կարմիր, սև և մոխրագույն հագուստ: Մազերը մուգ - կապույտ են, համարյա սև և միշտ արձակված: Նրա աչքերը դեղին են, ձախ աչքի շուրջ աստղ կա: Սուլֆուսի թալիսմաը մարջանե օձ Վասլիլիկն է, որը հանգիստ վիճակում դառնում է նախշ տիրոջ նախաբազկին:

Սուլֆուսը հանդիսանում է տիպիկ սատանայական կերպար՝ սառն է, անգութ է իր թշնամիների դեմ, ինքնահավան է, փառամոլ և ոչինչից չի վախենում: Հաճախ դաժան է և տիրական: Նրա սատանայական էությունը միայն նրա հակառակորդ հրեշտակ Ռաֆը կարող է փոխել, ում հանդեպ ուժեղ զգացմունքներ է զգում, ինչը փոխադարձ է: Սուլֆուսը միշտ պատրաստ է պաշտպանել Ռաֆին և պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նա չվնասվի։ Նրա հոբբին մոտոցիկլներն են: Սուլֆուսին հաճախ կարելի է տեսնել բայքերի դերում և մոտոցիկլի վրա, ինչպես նաև առանց դրա: Իմպուլսիվ է, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ կարող է դժվարություններ ունենալ:

Երկրորդ եթերաշրջանի վերջում Ռաֆը և Սուլֆուսը ասում են իրենց ուսուցիչներին, որ չեն ցանկանում գնալ Ոսկե համալսարան, քանի որ որոշել են անցնել կերպարանափոխության միջով և դառնալ մարդ, որպեսզի իրենց զգացմունքներին ազատություն տան:

Ուժեր

  • Կրակե թևեր (Fire Fly) - թույլատրում են ստեղծել կրակե գնդեր:
  • Ուժի թևեր (Body Fly) - սուլֆուսին տալիս են ահռելի ֆիզիկական ուժ:
  • Մեծ թևեր (Macro Fly) - այս թևերով նա աճում է հսկայական չափերի:
  • Երկաթե թևեր (Iron Fly) - հնարավորություն են տալիս նետել թշնամու վրա սուր սեպեր: Այդ ընթացքում թևերը դառնում են երկաթե և նա դրանք կարող է օգտագործել որպես վահան:
  • Հարվածային թևեր (Blow Fly) - ունակությունը նման է Ուժի թևերին, սակայն թույլատրում է կենտրոնացված, դիպուկ հարվածներ կատարել։
  • Բուժող թևեր - Սոլֆուսին թույլ են բուժել ցանկացած վերք, ձեռք է բերել Ռաֆի հետ համբուրվելուց հետո:

Հեռարձակում այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրեշտակի ընկերները» արագ հաջողություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Մուլտֆիլմը հեռարձակվում է եվրոպական Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Բելառուսիա, Չեխիա, Հունաստան, Սլովակիա, Մոլդովա երկրներում, Լատինական Ամերիկայի Բրազիլիա, Մեքսիկա, Վելեսուելա և այլ երկրներում, ինչպես նաև Կանադայում, ԱՄՆ - ում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ճապոնիայում, ՀԱՀ - ում, Թայլանդում, Վիետնամում և Թունիսում:

2011 թվականի սեպտեմբերի տվյալներով մուլտսերիալի ցուցադրության լիցենզիա վաճառվել է 56 երկրի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]