Jump to content

Հրանտ Հակոբյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1927(1927-12-17)[1] Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 23, 2011(2011-11-23)[1] (83 տարեկան) Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1950) և Երևանի պետական համալսարան (1955)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1989)
Երեխա(ներ)Հրանուշ Հակոբյան և Կորյուն Հակոբյան

Հրանտ Խաչատուրի Հակոբյան (դեկտեմբերի 17, 1927(1927-12-17)[1], Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2011(2011-11-23)[1], Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1989)։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2010)։ Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «21-րդ դարի նշանավոր մտավորականներից» մեկը։ Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր։ Գավառի պատվավոր քաղաքացի[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին, Սարուխան գյուղում։ 1946-1948 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի մանկավարժական տեխնիկումը։ 1950 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժինը (էքստեռն)։ 1950-1954 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Բասարգեչարի շրջանի (այժմ` Վարդենիսի), ապա Կամոյի շրջանի Կարմիր գյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, այնուհետև նշանակվել Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար։ 1944-1946 թվականներին աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ 1956 թվականին եղել է Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1962 թվականին՝ Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1964-1985 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, 1985-2003 թվականներին՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ, 1993 թվականից՝ Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր։ 2006 թվականից՝ ԳՊՀ խորհրդի նախագահ[3]։

Աշխատությունները վերաբերում են Րաֆֆու փիլիսոփայական հայացքների վերլուծությանը։ Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը վերանայել է ուսումնական պլանները և ԵՊՀ-ում սկսումել են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան։ Հրանտ Հակոբյանը գործուն մասնակցություն է ունեցել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի բացմանը և ֆակուլտետում շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է Կրոնագիտության ամբիոնը։ Հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների։

Հրանտ Հակոբյանն առաջնորցվել է «Գործն է անմահ» կարգախոսով[4]։

Հրանտ Հակոբյանը մահացել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին, Երևանում։ Թաղված է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում[5]։

2018 թվականին Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվել է Հրանտ Հակոբյանի կիսանդրին և նրա անունով լսարան է անվանակոչվել[6]։

  • «ԽՍՀՄ աշխատանքի վետերան» մեդալ (1987)։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ։
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ։
  • Մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ։
  • Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի հուշամեդալ ( 2008)։
  • ՀՀ Նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում (2010)։
  • Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «21-րդ դարի նշանավոր մտավորականներից» մեկը։
  • Գավառի պատվավոր քաղաքացի։
  • Րաֆֆու պայքարը ֆեոդալիզմի հոգևոր ճնշման դեմ, Երևան, 1967[7]։
  • Актуальные задачи атеистического воспитания молодежи в свете решений XXVII сьезда КПСС и январьского (1987 г.) пленума ЦК КПСС, Закавказская научно-практическая конференция, т. л. (Под общ. ред. Г. Х. Акопяна).
  • Հայ աթեիստական մտքի պատմությունից (Րաֆֆի), 1983, տիտղթ. (Հ. Հակոբյան)[8]։
  • Հասարակական հոգեբանության փոփոխությունների արտացոլումը ժամանականկից հայ արձակում։ Երևան։ Գիտելիք, 1984[9]։
  • Աթեիստական դաստիարակության մի քանի հարցեր։ Երևան։ Հայաստան, 1988[10]։
  • Հայ հեղափոխական դեմոկրատների փիլիսոփայական հայացքները, Երևան, 1989[11]։
  • Եղեռնի դատապարտումը Րաֆֆու երկերում, Երևան, 1999[12]։
  • Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից, 2003, տիտղթ. (Հակոբյան Հրանտ)[13]։
  • Քրիստոնեական բարոյականության առանձնահատկություններ, 2004, տիտղթ. (խմբ.՝ Հ. Խ. Հակոբյան)[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=6820
  2. «Հրանտ Խաչատուրի Հակոբյան». www.kyavartv.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 598։
  4. «ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ․ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ». www.gsu.am. 17.12.2021. Վերցված է 18.12.2021-ին.(չաշխատող հղում)
  5. LLC, Helix Consulting. «Կյանքից հեռացավ պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  6. «ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվեց Հրանտ Հակոբյանի կիսանդրին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  7. Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (1967). Րաֆֆու պայքարը ֆեոդալիզմի հոգևոր ճնշման դեմ. Գիտությունը մասսաներին. ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն. Երևան: Ա. հ.
  8. Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (1983). Հայ աթեիստական մտքի պատմությունից (Րաֆֆի). Երևան: Հայաստան.
  9. Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (1984). Հարությունյան, Էդվարդ Արզումանի (ed.). Հասարակական հոգեբանության փոփոխությունների արտացոլումը ժամանականկից հայ արձակում. Օգնություն դասախոսին. ՀՍՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Գիտելիք.
  10. Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (1988). Աթեիստական դաստիարակության մի քանի հարցեր. Երևան: Հայաստան. ISBN 9785540002608.
  11. Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (1989). Սարգսյան, Սուրեն Արտավազդի (ed.). Հայ հեղափոխական-դեմոկրատների փիլիսոփայական հայացքները։ Րաֆֆի, Սվաճյան, Պարոնյան. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.
  12. Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (1999). Դալլաքյան, Ռ Հ (ed.). Եղեռնի դատապարտումը Րաֆֆու երկերում. Երևան: Եր. համալս. հրատ.
  13. Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (2003). Կատվալյան, Վ; Ղաջոյան, Հ (eds.). Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 9785808405257.
  14. Ղազարյան, Ֆլորա (2004). Հակոբյան, Հրանտ Խաչատուրի (ed.). Քրիստոնեական բարոյականության առանձնահատկություններ. Երևան: Գիտություն. ISBN 9785808005365.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Հակոբյան (փիլիսոփա)» հոդվածին։