Հրանտ Հակոբյան (փիլիսոփա)
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1927 Սարուխան, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 23, 2011 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1950) և Երևանի պետական համալսարան (1955) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1989) |
Երեխա(ներ) | Հրանուշ Հակոբյան և Կորյուն Հակոբյան |
Հրանտ Խաչատուրի Հակոբյան (դեկտեմբերի 17, 1927, Սարուխան, Հայաստան - նոյեմբերի 23, 2011, Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1989): ՀՀ վաստակավոր մանկավարժ (2010): Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «21-րդ դարի նշանավոր մտավորականներից» մեկը: Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր: Գավառի պատվավոր քաղաքացի[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին, Սարուխան գյուղում: 1946-1948 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի մանկավարժական տեխնիկումը: 1950 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժինը (էքստեռն): 1950-1954 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Բասարգեչարի շրջանի (այժմ` Վարդենիսի), ապա Կամոյի շրջանի Կարմիր գյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, այնուհետև նշանակվել Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար: 1944-1946 թվականներին աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1956 թվականին եղել է Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1962 թվականին՝ Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ: 1964-1985 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, 1985-2003 թվականներին՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ, 1993 թվականից՝ Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր: 2006 թվականից՝ ԳՊՀ խորհրդի նախագահ[2]:
Աշխատությունները վերաբերում են Րաֆֆու փիլիսոփայական հայացքների վերլուծությանը: Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը վերանայել է ուսումնական պլանները և ԵՊՀ-ում սկսումել են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան: Հրանտ Հակոբյանը գործուն մասնակցություն է ունեցել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի բացմանը և ֆակուլտետում շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է Կրոնագիտության ամբիոնը: Հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Հակոբյանը մահացել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին, Երևանում: Թաղված է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում[3]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվել է Հրանտ Հակոբյանի կիսանդրին և նրա անունով լսարան է անվանակոչվել[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ԽՍՀՄ աշխատանքի վետերան» մեդալ (1987):
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ:
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ:
- Մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ:
- Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի հուշամեդալ ( 2008):
- ՀՀ Նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում (2010):
- Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «21-րդ դարի նշանավոր մտավորականներից» մեկը:
- Գավառի պատվավոր քաղաքացի:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Րաֆֆու պայքարը ֆեոդալիզմի հոգևոր ճնշման դեմ, Երևան, 1967[5]:
- Актуальные задачи атеистического воспитания молодежи в свете решений XXVII сьезда КПСС и январьского (1987 г.) пленума ЦК КПСС, Закавказская научно-практическая конференция, т. л. (Под общ. ред. Г. Х. Акопяна).
- Հայ աթեիստական մտքի պատմությունից (Րաֆֆի), 1983, տիտղթ. (Հ. Հակոբյան)[6]:
- Հասարակական հոգեբանության փոփոխությունների արտացոլումը ժամանականկից հայ արձակում: Երևան: Գիտելիք, 1984[7]:
- Աթեիստական դաստիարակության մի քանի հարցեր: Երևան: Հայաստան, 1988[8]:
- Հայ հեղափոխական դեմոկրատների փիլիսոփայական հայացքները, Երևան, 1989[9]:
- Եղեռնի դատապարտումը Րաֆֆու երկերում, Երևան, 1999[10]:
- Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից, 2003, տիտղթ. (Հակոբյան Հրանտ)[11]:
- Քրիստոնեական բարոյականության առանձնահատկություններ, 2004, տիտղթ. (խմբ.՝ Հ. Խ. Հակոբյան)[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հրանտ Խաչատուրի Հակոբյան»։ www.kyavartv.am։ Վերցված է 2019-07-13
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 598:
- ↑ LLC Helix Consulting։ «Կյանքից հեռացավ պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2019-07-13
- ↑ «ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվեց Հրանտ Հակոբյանի կիսանդրին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-13
- ↑ Հակոբյան Հրանտ Խաչատուրի (1967)։ Րաֆֆու պայքարը ֆեոդալիզմի հոգևոր ճնշման դեմ։ Գիտությունը մասսաներին։ ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն։ Երևան: Ա. հ
- ↑ Հակոբյան Հրանտ Խաչատուրի (1983)։ Հայ աթեիստական մտքի պատմությունից (Րաֆֆի)։ Երևան: Հայաստան
- ↑ Հակոբյան Հրանտ Խաչատուրի (1984)։ Հարությունյան Էդվարդ Արզումանի, ed.։ Հասարակական հոգեբանության փոփոխությունների արտացոլումը ժամանականկից հայ արձակում։ Օգնություն դասախոսին։ ՀՍՍՀ "Գիտելիք" ընկերություն։ Երևան: Գիտելիք
- ↑ Հակոբյան Հրանտ Խաչատուրի (1988)։ Աթեիստական դաստիարակության մի քանի հարցեր։ Երևան: Հայաստան։ ISBN 9785540002608
- ↑ Հակոբյան Հրանտ Խաչատուրի (1989)։ Սարգսյան Սուրեն Արտավազդի, ed.։ Հայ հեղափոխական-դեմոկրատների փիլիսոփայական հայացքները: Րաֆֆի, Սվաճյան, Պարոնյան։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ
- ↑ Հակոբյան Հրանտ Խաչատուրի (1999)։ Դալլաքյան Ռ Հ, ed.։ Եղեռնի դատապարտումը Րաֆֆու երկերում։ Երևան: Եր. համալս. հրատ
- ↑ Հակոբյան Հրանտ Խաչատուրի (2003)։ Կատվալյան Վ, Ղաջոյան Հ, eds.։ Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808405257
- ↑ Ղազարյան Ֆլորա (2004)։ Հակոբյան Հրանտ Խաչատուրի, ed.։ Քրիստոնեական բարոյականության առանձնահատկություններ։ Երևան: Գիտություն։ ISBN 9785808005365
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Սարուխան (Գեղարքունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Հայ փիլիսոփաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- ՀՀ վաստակավոր մանկավարժներ