Jump to content

Հիրիկ սիբիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրիկ սիբիրյան
Հիրիկ սիբիրյան
Հիրիկ սիբիրյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Ենթացեղ Limniris
Տեսակ Հիրիկ սիբիրյան (I. sibirica)
Միջազգային անվանում
Iris sibirica

Հիրիկ սիբիրյան (լատին․՝ Iris sibirica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղազարդային, կոճղարմատովոր բույս է։ Ցողունն ունի 40-70 (100) սմ բարձրություն։ Տերևները նեղ գծային են, ցողունից կարճ։ Ծաղիկները 2-3 հատ են և գտնվում են ծաղկասլաքի գագաթում, խոշոր են, կապույտ 6-9 սմ տրամագծով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Վերին Ախուրյանի, Լոռու և Իջևանի ֆլորիստիկական շրջաններում։ Տարածված է նաև Կովկասում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, խոնավ մարգագետիններում, ճահճացած տեղերում, գետերի և լճերի մոտ, անտառներում։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Պոպուլյացիայի արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Գերարածեցման պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ հիշատակվում էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ սիբիրյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ սիբիրյան» հոդվածին։