Հիդեո Կոձիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդեո Կոձիմա
ճապ.՝ 小島秀夫
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1963(1963-08-24)[1] (60 տարեկան)
ԾննդավայրSoshigaya, Սետագայա, Տոկիո, Ճապոնիա[2]
Քաղաքացիություն Ճապոնիա
ԵրկերMetal Gear? և Death Stranding?
Մասնագիտությունvideo game designer, համակարգչային գիտնական, համակարգչային խաղերի պրոդյուսեր, սցենարիստ, գրող, Խաղի դիզայներ և հեղինակային կինո
ԱշխատավայրKojima Productions?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkojimaproductions.jp
Ստորագրություն
Изображение автографа
 Hideo Kojima Վիքիպահեստում

Հիդեո Կոձիմա (ճապ.՝ 小島 秀夫, օգոստոսի 24, 1963(1963-08-24)[1], Soshigaya, Սետագայա, Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի խաղերի դիզայներ, պրոդյուսեր և համակարգչային խաղերի մշակման ղեկավար։ Կոձիման հայտնի է խաղերի ստեղծման հանդեպ ինքնատիպ հեղինակային մոտացմամաբ․ դեռ համակարգչային խաղերի ինդուստրիա մուտք գործելուց առաջ նա հետաքրքրվել է գրականությամբ և կինեմատոգրաֆիայով, իսկ ավելի ուշ նայել է խաղերի մշակմանը՝ որպես գեղարվեստական ստեղծագործության նոր միջոց։ Կոձիման շատ տարիների ընթացքում աշխատել է Konami Digital Entertainment ընկերությունում, այդ թվում՝ ղեկավարելով Kojima Productions ներքին ստուդիան, ինչպես նաև որոշ ժամանակ զբաղեցրել է Konami-ի փոխնախագահի պաշտոնը[7][8]։ 2015 թվականին՝ Konami-ից հեռանալուց հետո, Կոձիման վերստեղծել է Kojima Productions-ը, արդեն, որպես անկախ ստուդիա։

Կոձիման առավել հայտնի է որպես «Metal Gear» խաղային շարքի ստեղծող․ այս խաղի նրա գլխավորությամբ մշակված շարքը թողարկվել է ավելի քան մեկ չորրորդ դարի ընթացքում՝ մեծ ազդեցություն ունենալով ստելս-խաղերի և ամբողջությամբ համակարգչային խաղերի ինդուստրիայի վրա։ Բացի «Metal Gear»-ից Կոձիման մշակել է նաև «Snatcher» և «Policenauts» արկածային խաղերը և հանդես է եկել որպես մի շարք այլ խաղերի և շարքերի պրոդյուսեր, այդ թվում՝ «Zone of the Enders», «Boktai» և «Castlevania: Lords of Shadow»։ «Death Stranding»-ը դարձել է Կոձիմայի առաջին խաղը, որը մշակվել է Konami-ից դուրս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդեո Կոձիման ծնվել է Տոկիոյում։ Երեք երեխաներից կրտսերն է[8][9]։ Կոձիմայի ընտանիքը հաճախ է տեղափոխվել տեղից-տեղ. նրա ծնողները Տոկյոից տեղափոխվել են Սիրասակի ծովափնյա քաղաքը[10], բայց ավելի ուշ, երբ Հիդեոն եղել է չորս տարեկան, տեղափոխվել են Օսակա, Կանսայ[9]։ Կոձիման հիշել է, որ կարոտում է վայրի բնությունն ու ծովը։ Դպրոցական տարիներին ոչ ոք Կոձիմային չի հսկել և չի վերցրել դպրոցից մինչև ծնողների վերադարձն աշխատանքից․ ծնողներն առավոտյան նրա վզից կախել են տան բանալիները, որպեսզի նա դասերից հետո կարողանա ինքնուրույն վերադառնալ տուն։ Կոձիմայի հիշողություններով՝ նա ատել է տանը մենակ եղած ժամերը և նույնիսկ ավելի մեծ հասակում՝ աշխատել է խուսափել նման իրավիճակներից։ Նա ասել է․ «Երբ ճանապարհորդության ժամանակ մնում եմ հյուրանոցում, մտնելով սենյակ՝ միանգամից միացնում եմ հեռուստացույցը, որպեսզի տիրապետեմ միայնակության զգացմանը»[10]։

Հիդեոի հայրը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը և Տոկիոյի ռմբակոծումը, չնայած նա չի ծառայել բանակում կամ նավատորմում և չի աջակցել Ճապոնիայի մասնակցությանը պատերազմում, բայց ափսոսել է այն բանի համար, որ չի կարողացել իր ներդրումն ունենալ հայրենիքը պաշտպանելու գործում։ Նրա պատմությունները պատերազմական տարիների մասին հսկայական ազդեցություն են ունեցել որդու վրա։ Չնայած Հիդեոյի հայրը երիտասարդ տարիքում ատել է ամերիկացիներին այնպես, ինչպես թշնամիներին, ժամանակի հետ նա սկսել է սիրել արևմտյան կինեմատոգրաֆիան և փոխանցել է այդ սերը որդուն[10]։ Ամեն երեկո Հիդեոն ընտանիքի հետ դիտել է ֆիլմեր և նրան թույլ չեն տվել միչև ֆիլմի ավարտը գնալ քնելու, երբ նա դարձել է ավելի մեծ, ծնողները սկսել են նրան գումար տալ՝ ինքնուրույն կինո գնալու համար, բայց միայն մեկ պայմանով, որ տուն վերադառնալով նա քննարկելու է ֆիլմի իմաստն ու ռեժիսուրան[9]։ Կոձիմայի խոսքերով՝ նրա ամենավաղ հիշողություններն այսպես, թե այնպես կապված են մահի հետ․ նա հազիվ է փրկվել գետում խեղդվելուց, նրան գրեթե վրաերթի է ենթարկել գնացքը, երբ նա անցել է երկաթգիծը[10]։ Հիդեոյի հայրը մահացել է, երբ նա եղել է ընդամենը 13 տարեկան[9]։

Մանուկ հասակում Կոձիման երազել է դառնալ տիեզերագնաց, հետո՝ դետեկտիվ կամ ոստիկան, ավելի ուշ՝ նկարիչ կամ նկարազարդող։ Այդ մտքերից նրան հետ է պահել ընտանեկան օրինակը․ նրա բարեկամներից մեկը եղել է նկարազարդող և հաճախ է ունեցել ֆինանսական դժվարություններ։ Հոր վաղաժամ մահը և ֆինանսական անկայուն վիճակը նույնպես ազդել են Կոձիմայի ընտրության վրա[10]։ Արդյունքում նա սկսել է գրել կարճ պատմվածքներ և փորձել է ուղարկել դրանք ճապոնական ամսագրերին, բայց ամբողջ ընթացքում ստացել է հրապարակման մերժումներ։ Նա հորինել է երկար վեպեր, որոնք կազմված են եղել ավելի քան 400 էջից այն ժամանակ, երբ ամսագրերի մեծամասնությունը հրապարակում էր պատմություններ, որոնց երկարությունը չէր գերազանցում 100 էջը[10]։ Դրանից հետո նա որոշել է զբաղվել ֆիլմերի նկարահանմամբ մի ընկերոջ հետ, որն ուներ 8 միլիմետրանոց տեսախցիկ[10]․ նա մի քանի այլ ընկերների համոզել է ամենամյա դպրոցական փառատոնին ներկայացնելու համար նկարահանել զոմբիների մասին ֆիլմ։ Մեկ այլ անգամ Կոձիմային և նրա ընկերներին հաջողվել է համոզել ծնողներին տալ իրենց գումար՝ դեպի Ճապոնիայի ափին գտնվող կղզի չորսօրյա ճամփորդության համար։ Կոձիման ցանկացել է նկարահանել ֆիլմ-ռոբինզոնադա դպրոցականների խմբի մասին, որը փորձում է կենդանի մնալ անմարդաբնակ կղզում։ Սակայն նկարահանումների փոխարեն ընկերները երեք օր քայլել են կղզով մեկ և լողացել ծովում, իսկ չորրորդ օրն արագորեն նկարահանել են փոքրիկ ժապավեն զոմբիների մասին՝ խաբեբաներ չթվալու համար։ Այնուամենայնիվ, Կոձիման այդպես էլ ցույց չի տվել նկարահանած «ֆիլմը» ծնողներին[9]։ Նրանք նաև ձևավորել են երաժշտական փոփ-խումբ, բայց դա ուղղակի «հոբբի է» եղել։ Կոձիմայի ընկերներն ամբողջությամբ չեն կիսել նրա սերը կինեմատոգրաֆիայի և ստեղծագործության հանդեպ՝ ավելի շատ զբաղվելով ուսմամբ[10]։ Հոր կենդանության ժամանակ պլանավորվել էր, որ դպրոցից հետո Կոձիման ընդունվելու է Տոկիոյի համալսարան, բայց ի վերջո նա մնացել է մոր հետ Օսակայում[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև համալսարան ընդունվելը Կոձիման հետաքրքրվել է խաղերով, նրան զարմացրել է Famicom խաղային բարձակի վրա խաղը պահպանելու հնարավորությունը․ քանի որ խաղացողը կարող էր դադարեցնել խաղային սեսիան և վերադառնալ նրան ավելի ուշ, հնարավորություն էր տալիս խաղերում ավելի բարդ պատմություն ստեղծելու համար, քան առաջ։ Կոձիման որոշել է թողնել ուսումը և խաղային ինդուստրիա մտնելու նրա որոշման վրա ազդել են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Super Mario Bros.-ը և հատկապես «Portopia Renzoku Satsujin Jiken»-ը (1983)՝ Յուջի Հորնիի կողմից ստեղծված դետեկտիվ քվեսթը[12]։ Համալսարանի չորրորդ կուրսում Կոձիման հայտարարել է համակուրսեցիներին և դասախոսներին, որ որոշել է թողնել ուսումը և զբաղվել տեսախաղերի մշակմամբ․ նրան պատասխանել են՝ ասելով «կանգ առ, մտածիր, թե ինչ ես անում» և անվանել են խելագար[13][14]։ Միակը, ով աջակցել է նրա որոշմանը, եղել է մայրը․ նա որդուն ասել է, որ նա կարող է զբաղվել այն ամենով, ինչով կցանկանա[9]։

1986 թվականին Կոձիման ընդունվել է Konami ընկերություն՝ զբաղեցնելով դիզայների պաշտոնը MSX տնային համագարգչի համար ծրագրեր մշակող բաժանմունքում[13]։ Նա ընտրել է հենց այս ընկերությունը, քանի որ նրա բաժնետոմսերը վաճառվում էին ֆոնդային բորսայում, ինչով այդ ժամանակ չէր կարող պարծենալ խաղային ինդուստրիայի ոչ մի այլ ճապոնական ընկերություն, նույնիսկ Nintendo-ը․ Կոձիմայի կարծիքով դա հեղինակության նշան էր[9]։

Առաջին խաղը, որի վրա աշխատել է Կոձիման՝ որպես մշակման ղեկավարի օգնական, եղել է «Penguin Adventure»-ը։ Նրա մշակած առաջին նախագիծը՝ «Lost Warld»-ը («war» (անգլ. թարգմանաբար՝ «պատերազմ») և «world» (անգլ. թարգմանաբար՝ «աշխարհ») բառերի համադրություն), չեղարկվել է Konami-ի կողմից։

Առաջին թողարկված նախագիծը եղել է MSX 2 համակարգչի համար «Metal Gear»-ը (համակարգիչը հայտնի է եղել հիմնականում Եվրոպայում և Ճապոնիայում, իսկ ԱՄՆ-ում խաղը թողարկվել է ավելի ուշ Nintendo Entertainment System-ի համար)։ «Metal Gear»-ն առանձնահատուկ է նրանով, որ աշխարհին ցույց է տվել stealth-action, որում ժամանակի մեծ մասը տրամադրված էր ոչ թե մենամարտելու, այլ թշնամուց թաքնվելու համար, իսկ զինված բախումները ծայրահեղ անշահաբեր էին խաղացողի համար։

1988 թվականին Կոձիման մասնակցել է կիբերպանկի տարրերով Snatcher արկածային խաղի մշակմանը։ Խաղացողը հանդես էր գալիս Հիլիան Սիդի՝ Նեո-Կոբե մեգապոլոիսի բնակչի կերպարով։ Խաղի ընթացքում նա պետք է իմանար ամբողջ ճշմարտությունն իր անցյալի մասին։ Չնայած քննադատությանը, նախագիծը հաջողվել է։

1990 թվականին, միայն Ճապոնիայում, թողարկվել է «Metal Gear 2: Solid Snake» խաղը MSX-ի համար։ Կոձիման չի փոխել խաղային ընթացքի բանաձևը՝ ավելի շատ ուշադրություն տրամադրելով խաղի սյուժեին։

1992 թվականին թողարկվել է «Snatcher» խաղի ռեմեյքը PC Engine-ի համար, որը ստացել է «Snatcher CD-ROMantic» անվանումը, իսկ 1994 թվականին՝ նուար ոճի «Policenauts» արկածային խաղը։ 1996 թվականին երկու նախագծերն էլ գործածվել են PlayStation-ով։

«Metal Gear Solid» խաղի շատ սպասված թողարկումը PS-ով Կոձիմային դարձրել է խաղային ինդուստրիայի աստղ։ Այդ նախագիծն առաջին անգամ MGS շարքում օգտագործել է 3D գրաֆիկա, այն ունեցել է լուրջ սյուժե և դուր է եկել խաղացողների մեծամասնությանը։

2000-ական թվականների սկզբին Կոձիման ցույց է տվել «Metal Gear Solid 2: Sons of Liberty» խաղի առաջին կադրերը՝ «Metal Gear Solid» խաղի ուղիղ շարունակությունը։ PlayStation 2-ի շնորհիվ խաղերը եղել են բավական իրանման, այնպես, ինչպես գրաֆիկան և անիմացիան։ Նախագիծն առաջացրել է նաև բացասական արձագանքներ՝ կապված հիմնականում Սոլիդ Սնեյկի (նախկին խաղի գլխավոր հերոսի) նորեկ Ռայդենով փոխարինման հետ, որին բաժին է հասել խաղի հսկայական երկրորդ էպիզոդը։

Մինչև «MGS2»-ի թողարկումը Կոձիման եղել է «Zone of the Enders»-ի պրոդյուսերը։ 2004 թվականին թողարկվել է «Metal Gear Solid» խաղի ռեմեյքը «Metal Gear Solid: The Twin Snakes» անվամբ՝ Nintendo-ի և GameCube-ի համար։ Խաղի համար նախատեսված տեսահոլովակների պրոդյուսերը եղել է հայտնի ասիացի ռեժիսոր Ռյուհեյ Կիտամուրան։

Kojima Productions[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի ապրիլի 1-ին Կոձիմայի թիմը ստացել է Kojima Productions սեփական ստուդիան, որը գոյության տասը տարիների ընթացքում, որպես Konami-ի ստորաբաժանում, թողարկել է Metal Gear շարքի մի շարք խաղեր, ինչպիսիք են Metal Gear Solid 3: Subsistence, Metal Gear Acid 2, Metal Gear Solid: Digital Graphic Novel, Metal Gear Solid: Portable Ops, Lunar Knights, Metal Gear Solid: Peace Walker, Metal Gear Rising: Revengeance, Metal Gear Solid: Snake Eater 3D խաղերը Nintendo 3DS հարթակի և Սոլիդ Սնեյքի մասին սագայի վերջնական մասը՝ Metal Gear Solid 4: Guns of the Patriots -ը, PlayStation 3 հարթակի համար։

Ի վերջո, թողարկվել է նաև շարքի հաջորդ մասը՝ Metal Gear Solid V: The Phantom Pain-ը, որը համատեղել է MGS-ի վերջին սերիաներից շատ բաներ։ Խաղը ստացել է բավականին բարձր գնահատական խաղերի քննադատների կողմից։

Միակ խաղը, որը ստուդիան պետք է թողարկեր ոչ Metal Gear-ի շրջանակներում, կարող էր դառնալ Silent Hills-ը՝ Նորման Ռիդուսի և Գիլյերմո դել Տորոյի մասնակցությամբ։

Ինչ-որ պահի Konami-ի և գեյմդիզայների միջև կոնֆլիկտ է ծագել։ Կոմպոզիտոր Ռիկ Մուրանական պատմել է[15] հնարավոր պատճառներից մեկի մասին՝ Հիդեո Կոձիման աշխատավարձ է ստացել ընկերությունում, չնայած խաղերի վաճառքին կամ որևէ այլ գործոնների։ Metal Gear խաղերը ստեղծվել են երկար ժամանակ, թողարկումները հետաձգվել են, իսկ Կոձիման ավելի շատ ռեսուրսներ է ծախսել, քան պլանավորվել է ի սկզբանե։ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին Կոձիման հեռացել է Konami-ից[16], իսկ Kojima Productions-ը լուծարվել է։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, Կոձիման Sony Computer Entertainment ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարել է Kojima Productions-ի վերաստեղծման, արդեն, որպես անկախ ստուդիա և PlayStation 4 խաղային կոնսոլիդացիայի համար բոլորովին նոր խաղ մշակելու մտադրության մասին[17]։ Death Stranding կոչվող խաղը հայտարարվել է E3 2016 ցուցահանդեսում[18]։

Հիդեոն DTF պորտալին տված հարցազրույցում ասել է, որ երազում է թռչել տիեզերք.

Եվ առանձին խնդրանք Բայկոնուրին։ NASA-ն չի ցանկանում ինձ տիեզերք ուղարկել, գուցե Բայկոնուրից ինձ ուղարկեն։ Իմ երազանքն է թռչել տիեզերք։ Ես իսկապես հույս ունեմ ձեր աջակցության վրա[19]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Newsweek-ը Կոձիմային ներառել է 2002 թվականի թոփ-10 լավագույն մարդկանց ցուցակում[20][21]։ 2008 թվականին Next-Gen ամսագիրը կանգնեցրել է նրան «Hot 100 Developers 2008» ցուցակի յոթերորդ հորիզոնականում[22]։ 2009 թվականին IGN-ն կանգնեցրել է նրան բոլոր ժամանակների լավագույն խաղ ստեղծողների ցուցակի վեցերորդ հորիզոնականում[23]։ MTV Game Awards 2008-ում Կոձիման արժանացել է խաղեր ձևավորողի առաջին Lifetime Achievement Award («կյանքի ձեռքբերումների համար») մրցանակին, իսկ 2009 թվականի Game Developers Conference խաղ մշակողների կոնֆերանսի ժամանակ՝ Lifetime Achievement Award մրցանակի[24][25]։ 2014 թվականին National Academy of Video Game Trade Reviewers (NAVGTR) ակադեմիան Metal Gear Solid V: Ground Zeroes խաղի համար Կոձիմային շնորհել է «Franchise Adventure» մրցանակը «Game» կատեգորիայում[26]։ 2015 թվականին Կոձիմային հրավիրել են The Game Awards ամենամյա մրցանակաբաշխությանը՝ «Metal Gear Solid V: The Phantom Pain» խաղի համար մրցանակ շնորհելու համար։ Սակայն Konami-ն խոչընդոտել է նրա ներկայությանը մրցանակաբաշխության ժամանակ[27]։

2016 թվականի փետրվարին Կոձիման ստացել է մրցանակ 19-րդ D.I.C.E. Awards ամենամյա մրցույթի ժամանակ[28]։ 2016 թվականի դեկտեմբերին Կոձիման կարողացել է մասնակցել The Game Awards-ին և ստացել է Industry «Icon Award» մրցանակը[29]։ 2017 թվականի հոկտեմբերի 12-ին Կոձիման բրազիլական Brasil Game Show խաղարկային շոուում ստացել է մրցանակ՝ կյանքի ձեռքբերումների համար[30]։

Կոձիմայի կոմպլեքսային տեսախաղեր ստեղծելու համապարփակ մոտեցումը, որը ներառում է երկու ոլորտների մեթոդների համադրում՝ խաղային և կինեմատոգրաֆիական, վաստակել է հարգանք։ Նման նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կինոախաղեր[31][32]։

Երկու անգամ հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում, առաջին անգամ 2008 թվականին՝ Metal Gear-ի ստեղծման համար, որն առաջին խաղն է, որը լիարժեքորեն օգտագործում է գեյմփլեյում ստելսը, և Metal Gear Solid 2: Sons Of Liberty-ում, որն ամենաշատ վաճառվող խաղն է Playstation 2-ի համար սթելս ժանրում, երկրորդը 2019 թվականին, որպես Twitter-ում և Instagram խաղերի հեղինակ[33]։

2019 թվականին Քյոլնի Film Festival Cologne կինոփառատոնում ստացել է Cologne Creative Award մրցանակը՝ ստեղծագործական և տեսալսողական ձևավորման գործում ներդրած ավանդի համար[34][35]։

«Հանճար»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսախոս հանդիսատեսը Կոձիմային հատուկ վերաբերմունքի է արժանացրել՝ ոչ առանց սարկազմի մասնաբաժնի նրան վերապահելով «հանճար» մականունը[36][37][38][39]։ Այս մականունն իսկական մեմ է դարձել Metal Gear Solid V: The Phantom Pain-ի թողարկումից հետո[40]։ Կատակների առիթը հեղինակի անվան մշտական հիշատակումն է եղել խաղի յուրաքանչյուր գլխում։ Դրանից հետո Հիդեոն դժգոհել է իր Instagram-ում ռուսալեզու մեկնաբանությունների առատությունից, որը նա չի հասկանում[41]։ Նրանց մեծ մասում հեղինակները կատակային ոճով նշել են գեյմդիզայների հերթական լուսանկարում հանճեղ այս կամ այն դրսևորումը։ Չի անցել առանց Վիկտոր Ցոյի հետ սարկաստիկ նույնացման[42][43]։ NTV հեռուստաալիքը նրան անվանել է «Սթիվ Ջոբս համակարգչային խաղերի աշխարհում»[44]։

2019 թվականի հոկտեմբերին նա այցելել է Ռուսաստան՝ Death Stranding խաղի թողարկմանը նվիրված պրոմո-արշավի շրջանակներում։ Այցի ընթացքում Կոձիման այցելել է «Խաղաշխարհ-2019» ցուցահանդես[45]։ Նա նաև մի շարք հարցազրույցներ է տվել տեղի լրագրողներին և հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը, որտեղ նրա հետ ասոցացվող մեմի մասին ասել է. «Նախ և առաջ և ինձ հանճար չեմ համարում, բայց եթե բոլորն ինձ այդպես են կոչում, ես կդառնամ այն»։ Ինչ վերաբերում է հանրային ակնկալիքներին և նախատեսվող խաղին, Կոզիման պատասխանել է. «Ես իսկապես զգում եմ որոշակի ճնշում, բայց եթե դա չկա, ինչպե՞ս ինչ-որ լավ բան անել։ Ինձ թվում է, որ բոլոր ստեղծողները, արտիստները զգում են այդ լարվածությունը և դրա շնորհիվ իրենց հաղթահարում են»։ Հարցին, թե ինքն ում է համարում հանճարեղ, Կոձիման պատասխանել է. «Իմ շուրջը շատ տաղանդավոր մարդիկ կան, և ինձ համար շատ դժվար է մեկին ընտրել, նրանք բոլորը յուրովի հանճարեղ են։ Հատկապես նրանք, ումից սովորել եմ և ոգեշնչվել։ Օրինակ՝ Տարկովսկին։ Շատ արվեստագետներ ամբողջ աշխարհում ազդեցություն են ունեցել իմ վրա։ Նրանք իմ համար հանճարներ են»[46]։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Խաղ Համակարգ
1986 Yumetairiku Adventure (Penguin Adventure) MSX
1986 Lost Warld MSX
1987 Metal Gear MSX 2
1988 Snatcher NEC PC-8801mkII SR
1988 Snatcher MSX 2
1990 SD Snatcher MSX 2
1991 Metal Gear 2: Solid Snake MSX 2
1992 Snatcher Pilot Disc/Snatcher CD-ROMantic NEC PC Engine
1994 Policenauts NEC PC-9821
1995 Policenauts 3DO
1995 Policenauts Pilot Disc 3DO
1996 Policenauts PlayStation, Sega Saturn
1996 Policenauts Private Collection PlayStation
1997 Nijiiro no Seisyun PSX, Sega Saturn
1998 Irodori no Lovesong PSX, Sega Saturn
1998 Metal Gear Solid PlayStation
2000 Metal Gear Solid PC
1999 D-2 Dreamcast
2000 Metal Gear Solid Integral PlayStation
2000 Metal Gear: Ghost Babel Game Boy Color
2001 Zone of the Enders PlayStation 2
2001 Metal Gear Solid 2: Sons of Liberty PlayStation 2
2002 The Document of Metal Gear Solid 2 PlayStation 2
2002 Metal Gear Solid 2: Substance PlayStation 2, Xbox
2003 Metal Gear Solid 2: Substance PC
2003 Anubis: Zone of the Enders 2 PlayStation 2
2003 Bokura no Taiyō / Boktai: The Sun is in Your Hand Game Boy Advance
2004 Metal Gear Solid: The Twin Snakes Nintendo GameCube
2004 Zoku: Bokura no Taiyo (Boktai 2) Game Boy Advance
2004 Metal Gear Solid 3: Snake Eater PlayStation 2
2005 Metal Gear Solid 3: Subsistence PlayStation 2
2008 Metal Gear Solid 4: Guns of the Patriots PlayStation 3
2010 Metal Gear Solid: Peace Walker PlayStation Portable
2010 Castlevania: Lords of Shadow PlayStation 3, Xbox 360, PC
2011 Metal Gear Solid HD Collection PlayStation 3, Xbox 360
2012 Zone Of The Enders HD Collection PlayStation 3, Xbox 360
2012 Metal Gear Solid: Snake Eater 3D Nintendo 3DS
2013 Metal Gear Rising: Revengeance PlayStation 3, Xbox 360, PC
2014 Metal Gear Solid V: Ground Zeroes PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, PC
2014 P.T. PlayStation 4
2015 Metal Gear Solid V: The Phantom Pain PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, PC
2019 Death Stranding PlayStation 4, Microsoft Windows

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 小島秀夫 The Creative Gene: How Books, Movies, and Music Inspired the Creator of Death Stranding and Metal Gear Solid (яп.)ビズメディア, 2021.
  3. https://gamemo.confidence-media.jp/495 (яп.)
  4. https://www.gamechoiceawards.com/archive/lifetime
  5. https://www.famitsu.com/news/202203/09253998.html
  6. https://awards.cesa.or.jp/2020/prize/year/04.html
  7. «Hideo Kojima becomes VP of Konami Digital Entertainment». 2011 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  8. 8,0 8,1 «IGN: Hideo Kojima Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Parkin, Simon. «Hideo Kojima: video game drop-out – interview part 1». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Hideo Kojima Versus the Big Robots (mis) // EDGE Magazine. — 2004. — № 136. — С. 69—74.
    Копия текста на сайте metalgearsolid.org: [1]
  11. Parkin, Simon (2015 թ․ դեկտեմբերի 17). «Hideo Kojima's Mission Unlocked». The New Yorker (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  12. Greg Kasavin (2005 թ․ մարտի 24). «"Everything is Possible": Inside the Minds of Gaming's Master Storytellers». GameSpot (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  13. 13,0 13,1 «ICONS: Hideo Kojima — Metal Gear Solid». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.
  14. «G4TV Icons Hideo Kojima». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.
  15. Joe Parlock (2015 թ․ հուլիսի 27). «Big budget, or throwing money away?». www.destructoid.com.
  16. Michael McWhertor (2015 թ․ դեկտեմբերի 15). «Report: Hideo Kojima has officially left Konami, forming new studio» (անգլերեն). Polygon. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  17. «Hideo Kojima confirms departure from Konami, forms new studio and partnership with Sony». Polygon. Vox Media. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. Chloi Rad (2016 թ․ հունիսի 13). «E3 2016: Hideo Kojima Announces Death Stranding». IGN. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  19. ««Отправьте меня в космос с Байконура»: блиц-интервью с Хидео Кодзимой». dtf.ru. DTF. 2019 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  20. «Mr. Kojima, Konami Videogame Designer Was Selected One of Ten "Who's Next?" of NEWSWEEK». 2002 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
  21. «Newsweek Names the Men and Women of 2002: 10 to Watch». 2001 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.
  22. «The Next-Gen Hot 100 Developers 2008». 2008 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.
  23. IGN. «IGN – 6. Hideo Kojima». IGN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
  24. «Hideo Kojima Lifetime Achievement». 2008 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  25. «GDC 09: Kojima To Receive Lifetime Achievement Award». 2009 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  26. «NAVGTR Awards (2014)». National Academy of Video Game Trade Reviewers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  27. «Konami stop Hideo Kojima attending The Game Awards». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին.
  28. DICE2016 Արխիվացված Ապրիլ 23, 2016 Wayback Machine, Academy of Interactive Arts & Sciences
  29. Campbell, Colin (2016 թ․ դեկտեմբերի 1). «Kojima takes Game Awards stage in triumph». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  30. @KojiPro2015_EN (November 6, 2017). «Hideo Kojima's lifetime achievement...» (Թվիթ). Արխիվացված է օրիգինալից February 22, 2018-ին. Վերցված է December 8, 2017-ին – via Թվիթթեր.
  31. Кто такой Хидэо Кодзима и почему он гений
  32. Почему Хидэо Кодзима — гений?
  33. Георгий Киракосян (2019 թ․ նոյեմբերի 11). «Хидео Кодзима снова попал в «Книгу рекордов Гиннеса»». igromania.ru. Игромания. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  34. «COLOGNE CREATIVE AWARD». filmfestival.cologne (անգլերեն). Официальный сайт Film Festival Cologne. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  35. «Хидэо Кодзима получил награду за творчество "Cologne Creative Award"». playground.ru. PlayGround.ru. 2019 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  36. Никита Казимиров (2019 թ․ հուլիսի 15). «Обзор книги «Кодзима — гений». Шутка зашла слишком далеко?». kanobu.ru. Канобу. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  37. Евгений Миркин (2019 թ․ ապրիլի 24). «Книга Терри Вулфа о жизни и творчестве Хидео Кодзимы получила название «Кодзима — гений»». 3dnews.ru. 3DNews Daily Digital Digest. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  38. Егор Аргунов (2019 թ․ օգոստոսի 31). «Восемь друзей гения: кто помогал Кодзиме в разработке игр». dtf.ru. DTF. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  39. Антон Самитов (2019 թ․ հոկտեմբերի 7). «Хидео Кодзима произнёс на русском языке фразу «Кодзима — гений» на интервью для VKLive». dtf.ru. DTF. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  40. «Россияне атаковали японского дизайнера и объявили его гением». Lenta.ru. 31 января 2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  41. «"Кодзима - гений". Разработчик видеоигр удивлен вниманием к нему русских в Instagram». tass.ru. ТАСС. 2019 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  42. «Россияне атаковали японского дизайнера и объявили его гением». lenta.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  43. Елена Милая (2019 թ․ հուլիսի 23). «Кодзима стал фанатом Цоя и удивил российских фанатов». gamebomb.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  44. «Гений мира компьютерных игр Хидэо Кодзима прокатился в московском метро». ntv.ru. НТВ. 2019 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  45. Ольга Семеникина (2019 թ․ հոկտեմբերի 6). «Миккельсен с Кодзимой, Эндрю Скотт, клип Lumen по Бэтмену. Comic Con Russia и «Игромир» 2019. День 3». kanobu.ru. Канобу. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  46. «[[Вечерний Ургант]]. 1167 выпуск» (ռուսերեն). «Первый канал». 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդեո Կոձիմա» հոդվածին։