Հիդեո Կոձիմա
Հիդեո Կոձիմա ճապ.՝ 小島秀夫 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1963[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սետագայա, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | Metal Gear? և Death Stranding? |
Մասնագիտություն | video game designer, համակարգչային գիտնական, video game producer, սցենարիստ, գրող և Խաղի դիզայներ |
Աշխատավայր | Kojima Productions? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kojimaproductions.jp |
Ստորագրություն![]() | |
![]() |
Հիդեո Կոձիմա (ճապ.՝ 小島 秀夫, օգոստոսի 24, 1963[1], Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի խաղերի դիզայներ, պրոդյուսեր և համակարգչային խաղերի մշակման ղեկավար։ Կոձիման հայտնի է խաղերի ստեղծման հանդեպ ինքնատիպ հեղինակային մոտացմամաբ․ դեռ համակարգչային խաղերի ինդուստրիա մուտք գործելուց առաջ նա հետաքրքրվել է գրականությամբ և կինեմատոգրաֆիայով, իսկ ավելի ուշ նայել է խաղերի մշակմանը՝ որպես գեղարվեստական ստեղծագործության նոր միջոց։ Կոձիման շատ տարիների ընթացքում աշխատել է Konami Digital Entertainment ընկերությունում, այդ թվում՝ ղեկավարելով Kojima Productions ներքին ստուդիան, ինչպես նաև որոշ ժամանակ զբաղեցրել է Konami-ի փոխնախագահի պաշտոնը[6][7]։ 2015 թվականին՝ Konami-ից հեռանալուց հետո, Կոձիման վերստեղծել է Kojima Productions-ը, արդեն, որպես անկախ ստուդիա։
Կոձիման առավել հայտնի է որպես «Metal Gear» խաղային շարքի ստեղծող․ այս խաղի նրա գլխավորությամբ մշակված շարքը թողարկվել է ավելի քան մեկ չորրորդ դարի ընթացքում՝ մեծ ազդեցություն ունենալով ստելս-խաղերի և ամբողջությամբ համակարգչային խաղերի ինդուստրիայի վրա։ Բացի «Metal Gear»-ից Կոձիման մշակել է նաև «Snatcher» և «Policenauts» արկածային խաղերը և հանդես է եկել որպես մի շարք այլ խաղերի և շարքերի պրոդյուսեր, այդ թվում՝ «Zone of the Enders», «Boktai» և «Castlevania: Lords of Shadow»։ «Death Stranding»-ը դարձել է Կոձիմայի առաջին խաղը, որը մշակվել է Konami-ից դուրս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիդեո Կոձիման ծնվել է Տոկիոյում։ Երեք երեխաներից կրտսերն է[7][8]։ Կոձիմայի ընտանիքը հաճախ է տեղափոխվել տեղից-տեղ. նրա ծնողները Տոկյոից տեղափոխվել են Սիրասակի ծովափնյա քաղաքը[9], բայց ավելի ուշ, երբ Հիդեոն եղել է չորս տարեկան, տեղափոխվել են Օսակա, Կանսայ[8]։ Կոձիման հիշել է, որ կարոտում է վայրի բնությունն ու ծովը։ Դպրոցական տարիներին ոչ ոք Կոձիմային չի հսկել և չի վերցրել դպրոցից մինչև ծնողների վերադարձն աշխատանքից․ ծնողներն առավոտյան նրա վզից կախել են տան բանալիները, որպեսզի նա դասերից հետո կարողանա ինքնուրույն վերադառնալ տուն։ Կոձիմայի հիշողություններով՝ նա ատել է տանը մենակ եղած ժամերը և նույնիսկ ավելի մեծ հասակում՝ աշխատել է խուսափել նման իրավիճակներից։ Նա ասել է․ «Երբ ճանապարհորդության ժամանակ մնում եմ հյուրանոցում, մտնելով սենյակ՝ միանգամից միացնում եմ հեռուստացույցը, որպեսզի տիրապետեմ միայնակության զգացմանը»[9]։
Հիդեոի հայրը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը և Տոկիոյի ռմբակոծումը, չնայած նա չի ծառայել բանակում կամ նավատորմում և չի աջակցել Ճապոնիայի մասնակցությանը պատերազմում, բայց ափսոսել է այն բանի համար, որ չի կարողացել իր ներդրումն ունենալ հայրենիքը պաշտպանելու գործում։ Նրա պատմությունները պատերազմական տարիների մասին հսկայական ազդեցություն են ունեցել որդու վրա։ Չնայած Հիդեոյի հայրը երիտասարդ տարիքում ատել է ամերիկացիներին այնպես, ինչպես թշնամիներին, ժամանակի հետ նա սկսել է սիրել արևմտյան կինեմատոգրաֆիան և փոխանցել է այդ սերը որդուն[9]։ Ամեն երեկո Հիդեոն ընտանիքի հետ դիտել է ֆիլմեր և նրան թույլ չեն տվել միչև ֆիլմի ավարտը գնալ քնելու, երբ նա դարձել է ավելի մեծ, ծնողները սկսել են նրան գումար տալ՝ ինքնուրույն կինո գնալու համար, բայց միայն մեկ պայմանով, որ տուն վերադառնալով նա քննարկելու է ֆիլմի իմաստն ու ռեժիսուրան[8]։ Կոձիմայի խոսքերով՝ նրա ամենավաղ հիշողություններն այսպես, թե այնպես կապված են մահի հետ․ նա հազիվ է փրկվել գետում խեղդվելուց, նրան գրեթե վրաերթի է ենթարկել գնացքը, երբ նա անցել է երկաթգիծը[9]։ Հիդեոյի հայրը մահացել է, երբ նա եղել է ընդամենը 13 տարեկան[8]։
Մանուկ հասակում Կոձիման երազել է դառնալ տիեզերագնաց, հետո՝ դետեկտիվ կամ ոստիկան, ավելի ուշ՝ նկարիչ կամ նկարազարդող։ Այդ մտքերից նրան հետ է պահել ընտանեկան օրինակը․ նրա բարեկամներից մեկը եղել է նկարազարդող և հաճախ է ունեցել ֆինանսական դժվարություններ։ Հոր վաղաժամ մահը և ֆինանսական անկայուն վիճակը նույնպես ազդել են Կոձիմայի ընտրության վրա[9]։ Արդյունքում նա սկսել է գրել կարճ պատմվածքներ և փորձել է ուղարկել դրանք ճապոնական ամսագրերին, բայց ամբողջ ընթացքում ստացել է հրապարակման մերժումներ։ Նա հորինել է երկար վեպեր, որոնք կազմված են եղել ավելի քան 400 էջից այն ժամանակ, երբ ամսագրերի մեծամասնությունը հրապարակում էր պատմություններ, որոնց երկարությունը չէր գերազանցում 100 էջը[9]։ Դրանից հետո նա որոշել է զբաղվել ֆիլմերի նկարահանմամբ մի ընկերոջ հետ, որն ուներ 8 միլիմետրանոց տեսախցիկ[9]․ նա մի քանի այլ ընկերների համոզել է ամենամյա դպրոցական փառատոնին ներկայացնելու համար նկարահանել զոմբիների մասին ֆիլմ։ Մեկ այլ անգամ Կոձիմային և նրա ընկերներին հաջողվել է համոզել ծնողներին տալ իրենց գումար՝ դեպի Ճապոնիայի ափին գտնվող կղզի չորսօրյա ճամփորդության համար։ Կոձիման ցանկացել է նկարահանել ֆիլմ-ռոբինզոնադա դպրոցականների խմբի մասին, որը փորձում է կենդանի մնալ անմարդաբնակ կղզում։ Սակայն նկարահանումների փոխարեն ընկերները երեք օր քայլել են կղզով մեկ և լողացել ծովում, իսկ չորրորդ օրն արագորեն նկարահանել են փոքրիկ ժապավեն զոմբիների մասին՝ խաբեբաներ չթվալու համար։ Այնուամենայնիվ, Կոձիման այդպես էլ ցույց չի տվել նկարահանած «ֆիլմը» ծնողներին[8]։ Նրանք նաև ձևավորել են երաժշտական փոփ-խումբ, բայց դա ուղղակի «հոբբի է» եղել։ Կոձիմայի ընկերներն ամբողջությամբ չեն կիսել նրա սերը կինեմատոգրաֆիայի և ստեղծագործության հանդեպ՝ ավելի շատ զբաղվելով ուսմամբ[9]։ Հոր կենդանության ժամանակ պլանավորվել էր, որ դպրոցից հետո Կոձիման ընդունվելու է Տոկիոյի համալսարան, բայց ի վերջո նա մնացել է մոր հետ Օսակայում[10]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև համալսարան ընդունվելը Կոձիման հետաքրքրվել է խաղերով, նրան զարմացրել է Famicom խաղային բարձակի վրա խաղը պահպանելու հնարավորությունը․ քանի որ խաղացողը կարող էր դադարեցնել խաղային սեսիան և վերադառնալ նրան ավելի ուշ, հնարավորություն էր տալիս խաղերում ավելի բարդ պատմություն ստեղծելու համար, քան առաջ։ Կոձիման որոշել է թողնել ուսումը և խաղային ինդուստրիա մտնելու նրա որոշման վրա ազդել են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Super Mario Bros.-ը և հատկապես «Portopia Renzoku Satsujin Jiken»-ը (1983)՝ Յուջի Հորնիի կողմից ստեղծված դետեկտիվ քվեսթը[11]։ Համալսարանի չորրորդ կուրսում Կոձիման հայտարարել է համակուրսեցիներին և դասախոսներին, որ որոշել է թողնել ուսումը և զբաղվել տեսախաղերի մշակմամբ․ նրան պատասխանել են՝ ասելով «կանգ առ, մտածիր, թե ինչ ես անում» և անվանել են խելագար[12][13]։ Միակը, ով աջակցել է նրա որոշմանը, եղել է մայրը․ նա որդուն ասել է, որ նա կարող է զբաղվել այն ամենով, ինչով կցանկանա[8]։
1986 թվականին Կոձիման ընդունվել է Konami ընկերություն՝ զբաղեցնելով դիզայների պաշտոնը MSX տնային համագարգչի համար ծրագրեր մշակող բաժանմունքում[12]։ Նա ընտրել է հենց այս ընկերությունը, քանի որ նրա բաժնետոմսերը վաճառվում էին ֆոնդային բորսայում, ինչով այդ ժամանակ չէր կարող պարծենալ խաղային ինդուստրիայի ոչ մի այլ ճապոնական ընկերություն, նույնիսկ Nintendo-ը․ Կոձիմայի կարծիքով դա հեղինակության նշան էր[8]։
Առաջին խաղը, որի վրա աշխատել է Կոձիման՝ որպես մշակման ղեկավարի օգնական, եղել է «Penguin Adventure»-ը։ Նրա մշակած առաջին նախագիծը՝ «Lost Warld»-ը («war» (անգլ. թարգմանաբար՝ «պատերազմ») և «world» (անգլ. թարգմանաբար՝ «աշխարհ») բառերի համադրություն), չեղարկվել է Konami-ի կողմից։
Առաջին թողարկված նախագիծը եղել է MSX 2 համակարգչի համար «Metal Gear»-ը (համակարգիչը հայտնի է եղել հիմնականում Եվրոպայում և Ճապոնիայում, իսկ ԱՄՆ-ում խաղը թողարկվել է ավելի ուշ Nintendo Entertainment System-ի համար)։ «Metal Gear»-ն առանձնահատուկ է նրանով, որ աշխարհին ցույց է տվել stealth-action, որում ժամանակի մեծ մասը տրամադրված էր ոչ թե մենամարտելու, այլ թշնամուց թաքնվելու համար, իսկ զինված բախումները ծայրահեղ անշահաբեր էին խաղացողի համար։
1988 թվականին Կոձիման մասնակցել է կիբերպանկի տարրերով Snatcher արկածային խաղի մշակմանը։ Խաղացողը հանդես էր գալիս Հիլիան Սիդի՝ Նեո-Կոբե մեգապոլոիսի բնակչի կերպարով։ Խաղի ընթացքում նա պետք է իմանար ամբողջ ճշմարտությունն իր անցյալի մասին։ Չնայած քննադատությանը, նախագիծը հաջողվել է։
1990 թվականին, միայն Ճապոնիայում, թողարկվել է «Metal Gear 2: Solid Snake» խաղը MSX-ի համար։ Կոձիման չի փոխել խաղային ընթացքի բանաձևը՝ ավելի շատ ուշադրություն տրամադրելով խաղի սյուժեին։
1992 թվականին թողարկվել է «Snatcher» խաղի ռեմեյքը PC Engine-ի համար, որը ստացել է «Snatcher CD-ROMantic» անվանումը, իսկ 1994 թվականին՝ նուար ոճի «Policenauts» արկածային խաղը։ 1996 թվականին երկու նախագծերն էլ գործածվել են PlayStation-ով։
«Metal Gear Solid» խաղի շատ սպասված թողարկումը PS-ով Կոձիմային դարձրել է խաղային ինդուստրիայի աստղ։ Այդ նախագիծն առաջին անգամ MGS շարքում օգտագործել է 3D գրաֆիկա, այն ունեցել է լուրջ սյուժե և դուր է եկել խաղացողների մեծամասնությանը։
2000-ական թվականների սկզբին Կոձիման ցույց է տվել «Metal Gear Solid 2: Sons of Liberty» խաղի առաջին կադրերը՝ «Metal Gear Solid» խաղի ուղիղ շարունակությունը։ PlayStation 2-ի շնորհիվ խաղերը եղել են բավական իրանման, այնպես, ինչպես գրաֆիկան և անիմացիան։ Նախագիծն առաջացրել է նաև բացասական արձագանքներ՝ կապված հիմնականում Սոլիդ Սնեյկի (նախկին խաղի գլխավոր հերոսի) նորեկ Ռայդենով փոխարինման հետ, որին բաժին է հասել խաղի հսկայական երկրորդ էպիզոդը։
Մինչև «MGS2»-ի թողարկումը Կոձիման եղել է «Zone of the Enders»-ի պրոդյուսերը։ 2004 թվականին թողարկվել է «Metal Gear Solid» խաղի ռեմեյքը «Metal Gear Solid: The Twin Snakes» անվամբ՝ Nintendo-ի և GameCube-ի համար։ Խաղի համար նախատեսված տեսահոլովակների պրոդյուսերը եղել է հայտնի ասիացի ռեժիսոր Ռյուհեյ Կիտամուրան։
Kojima Productions[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի ապրիլի 1-ին Կոձիմայի թիմը ստացել է Kojima Productions սեփական ստուդիան, որը գոյության տասը տարիների ընթացքում, որպես Konami-ի ստորաբաժանում, թողարկել է Metal Gear շարքի մի շարք խաղեր, ինչպիսիք են Metal Gear Solid 3: Subsistence, Metal Gear Acid 2, Metal Gear Solid: Digital Graphic Novel, Metal Gear Solid: Portable Ops, Lunar Knights, Metal Gear Solid: Peace Walker, Metal Gear Rising: Revengeance, Metal Gear Solid: Snake Eater 3D խաղերը Nintendo 3DS հարթակի և Սոլիդ Սնեյքի մասին սագայի վերջնական մասը՝ Metal Gear Solid 4: Guns of the Patriots -ը, PlayStation 3 հարթակի համար։
Ի վերջո, թողարկվել է նաև շարքի հաջորդ մասը՝ Metal Gear Solid V: The Phantom Pain-ը, որը համատեղել է MGS-ի վերջին սերիաներից շատ բաներ։ Խաղը ստացել է բավականին բարձր գնահատական խաղերի քննադատների կողմից։
Միակ խաղը, որը ստուդիան պետք է թողարկեր ոչ Metal Gear-ի շրջանակներում, կարող էր դառնալ Silent Hills-ը՝ Նորման Ռիդուսի և Գիլյերմո դել Տորոյի մասնակցությամբ։
Ինչ-որ պահի Konami-ի և գեյմդիզայների միջև կոնֆլիկտ է ծագել։ Կոմպոզիտոր Ռիկ Մուրանական պատմել է[14] հնարավոր պատճառներից մեկի մասին՝ Հիդեո Կոձիման աշխատավարձ է ստացել ընկերությունում, չնայած խաղերի վաճառքին կամ որևէ այլ գործոնների։ Metal Gear խաղերը ստեղծվել են երկար ժամանակ, թողարկումները հետաձգվել են, իսկ Կոձիման ավելի շատ ռեսուրսներ է ծախսել, քան պլանավորվել է ի սկզբանե։ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին Կոձիման հեռացել է Konami-ից[15], իսկ Kojima Productions-ը լուծարվել է։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, Կոձիման Sony Computer Entertainment ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարել է Kojima Productions-ի վերաստեղծման, արդեն, որպես անկախ ստուդիա և PlayStation 4 խաղային կոնսոլիդացիայի համար բոլորովին նոր խաղ մշակելու մտադրության մասին[16]։ Death Stranding կոչվող խաղը հայտարարվել է E3 2016 ցուցահանդեսում[17]։
Հիդեոն DTF պորտալին տված հարցազրույցում ասել է, որ երազում է թռչել տիեզերք.
![]() |
Եվ առանձին խնդրանք Բայկոնուրին։ NASA-ն չի ցանկանում ինձ տիեզերք ուղարկել, գուցե Բայկոնուրից ինձ ուղարկեն։ Իմ երազանքն է թռչել տիեզերք։ Ես իսկապես հույս ունեմ ձեր աջակցության վրա[18]։ | ![]() |
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Newsweek-ը Կոձիմային ներառել է 2002 թվականի թոփ-10 լավագույն մարդկանց ցուցակում[19][20]։ 2008 թվականին Next-Gen ամսագիրը կանգնեցրել է նրան «Hot 100 Developers 2008» ցուցակի յոթերորդ հորիզոնականում[21]։ 2009 թվականին IGN-ն կանգնեցրել է նրան բոլոր ժամանակների լավագույն խաղ ստեղծողների ցուցակի վեցերորդ հորիզոնականում[22]։ MTV Game Awards 2008-ում Կոձիման արժանացել է խաղեր ձևավորողի առաջին Lifetime Achievement Award («կյանքի ձեռքբերումների համար») մրցանակին, իսկ 2009 թվականի Game Developers Conference խաղ մշակողների կոնֆերանսի ժամանակ՝ Lifetime Achievement Award մրցանակի[23][24]։ 2014 թվականին National Academy of Video Game Trade Reviewers (NAVGTR) ակադեմիան Metal Gear Solid V: Ground Zeroes խաղի համար Կոձիմային շնորհել է «Franchise Adventure» մրցանակը «Game» կատեգորիայում[25]։ 2015 թվականին Կոձիմային հրավիրել են The Game Awards ամենամյա մրցանակաբաշխությանը՝ «Metal Gear Solid V: The Phantom Pain» խաղի համար մրցանակ շնորհելու համար։ Սակայն Konami-ն խոչընդոտել է նրա ներկայությանը մրցանակաբաշխության ժամանակ[26]։
2016 թվականի փետրվարին Կոձիման ստացել է մրցանակ 19-րդ D.I.C.E. Awards ամենամյա մրցույթի ժամանակ[27]։ 2016 թվականի դեկտեմբերին Կոձիման կարողացել է մասնակցել The Game Awards-ին և ստացել է Industry «Icon Award» մրցանակը[28]։ 2017 թվականի հոկտեմբերի 12-ին Կոձիման բրազիլական Brasil Game Show խաղարկային շոուում ստացել է մրցանակ՝ կյանքի ձեռքբերումների համար[29]։
Կոձիմայի կոմպլեքսային տեսախաղեր ստեղծելու համապարփակ մոտեցումը, որը ներառում է երկու ոլորտների մեթոդների համադրում՝ խաղային և կինեմատոգրաֆիական, վաստակել է հարգանք։ Նման նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կինոախաղեր[30][31]։
Երկու անգամ հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում, առաջին անգամ 2008 թվականին՝ Metal Gear-ի ստեղծման համար, որն առաջին խաղն է, որը լիարժեքորեն օգտագործում է գեյմփլեյում ստելսը, և Metal Gear Solid 2: Sons Of Liberty-ում, որն ամենաշատ վաճառվող խաղն է Playstation 2-ի համար սթելս ժանրում, երկրորդը 2019 թվականին, որպես Twitter-ում և Instagram խաղերի հեղինակ[32]։
2019 թվականին Քյոլնի Film Festival Cologne կինոփառատոնում ստացել է Cologne Creative Award մրցանակը՝ ստեղծագործական և տեսալսողական ձևավորման գործում ներդրած ավանդի համար[33][34]։
«Հանճար»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսախոս հանդիսատեսը Կոձիմային հատուկ վերաբերմունքի է արժանացրել՝ ոչ առանց սարկազմի մասնաբաժնի նրան վերապահելով «հանճար» մականունը[35][36][37][38]։ Այս մականունն իսկական մեմ է դարձել Metal Gear Solid V: The Phantom Pain-ի թողարկումից հետո[39]։ Կատակների առիթը հեղինակի անվան մշտական հիշատակումն է եղել խաղի յուրաքանչյուր գլխում։ Դրանից հետո Հիդեոն դժգոհել է իր Instagram-ում ռուսալեզու մեկնաբանությունների առատությունից, որը նա չի հասկանում[40]։ Նրանց մեծ մասում հեղինակները կատակային ոճով նշել են գեյմդիզայների հերթական լուսանկարում հանճեղ այս կամ այն դրսևորումը։ Չի անցել առանց Վիկտոր Ցոյի հետ սարկաստիկ նույնացման[41][42]։ NTV հեռուստաալիքը նրան անվանել է «Սթիվ Ջոբս համակարգչային խաղերի աշխարհում»[43]։
2019 թվականի հոկտեմբերին նա այցելել է Ռուսաստան՝ Death Stranding խաղի թողարկմանը նվիրված պրոմո-արշավի շրջանակներում։ Այցի ընթացքում Կոձիման այցելել է «Խաղաշխարհ-2019» ցուցահանդես[44]։ Նա նաև մի շարք հարցազրույցներ է տվել տեղի լրագրողներին և հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը, որտեղ նրա հետ ասոցացվող մեմի մասին ասել է. «Նախ և առաջ և ինձ հանճար չեմ համարում, բայց եթե բոլորն ինձ այդպես են կոչում, ես կդառնամ այն»։ Ինչ վերաբերում է հանրային ակնկալիքներին և նախատեսվող խաղին, Կոզիման պատասխանել է. «Ես իսկապես զգում եմ որոշակի ճնշում, բայց եթե դա չկա, ինչպե՞ս ինչ-որ լավ բան անել։ Ինձ թվում է, որ բոլոր ստեղծողները, արտիստները զգում են այդ լարվածությունը և դրա շնորհիվ իրենց հաղթահարում են»։ Հարցին, թե ինքն ում է համարում հանճարեղ, Կոձիման պատասխանել է. «Իմ շուրջը շատ տաղանդավոր մարդիկ կան, և ինձ համար շատ դժվար է մեկին ընտրել, նրանք բոլորը յուրովի հանճարեղ են։ Հատկապես նրանք, ումից սովորել եմ և ոգեշնչվել։ Օրինակ՝ Տարկովսկին։ Շատ արվեստագետներ ամբողջ աշխարհում ազդեցություն են ունեցել իմ վրա։ Նրանք իմ համար հանճարներ են»[45]։
Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Խաղ | Համակարգ |
---|---|---|
1986 | Yumetairiku Adventure (Penguin Adventure) | MSX |
1986 | Lost Warld | MSX |
1987 | Metal Gear | MSX 2 |
1988 | Snatcher | NEC PC-8801mkII SR |
1988 | Snatcher | MSX 2 |
1990 | SD Snatcher | MSX 2 |
1991 | Metal Gear 2: Solid Snake | MSX 2 |
1992 | Snatcher Pilot Disc/Snatcher CD-ROMantic | NEC PC Engine |
1994 | Policenauts | NEC PC-9821 |
1995 | Policenauts | 3DO |
1995 | Policenauts Pilot Disc | 3DO |
1996 | Policenauts | PlayStation, Sega Saturn |
1996 | Policenauts Private Collection | PlayStation |
1997 | Nijiiro no Seisyun | PSX, Sega Saturn |
1998 | Irodori no Lovesong | PSX, Sega Saturn |
1998 | Metal Gear Solid | PlayStation |
2000 | Metal Gear Solid | PC |
1999 | D-2 | Dreamcast |
2000 | Metal Gear Solid Integral | PlayStation |
2000 | Metal Gear: Ghost Babel | Game Boy Color |
2001 | Zone of the Enders | PlayStation 2 |
2001 | Metal Gear Solid 2: Sons of Liberty | PlayStation 2 |
2002 | The Document of Metal Gear Solid 2 | PlayStation 2 |
2002 | Metal Gear Solid 2: Substance | PlayStation 2, Xbox |
2003 | Metal Gear Solid 2: Substance | PC |
2003 | Anubis: Zone of the Enders 2 | PlayStation 2 |
2003 | Bokura no Taiyō / Boktai: The Sun is in Your Hand | Game Boy Advance |
2004 | Metal Gear Solid: The Twin Snakes | Nintendo GameCube |
2004 | Zoku: Bokura no Taiyo (Boktai 2) | Game Boy Advance |
2004 | Metal Gear Solid 3: Snake Eater | PlayStation 2 |
2005 | Metal Gear Solid 3: Subsistence | PlayStation 2 |
2008 | Metal Gear Solid 4: Guns of the Patriots | PlayStation 3 |
2010 | Metal Gear Solid: Peace Walker | PlayStation Portable |
2010 | Castlevania: Lords of Shadow | PlayStation 3, Xbox 360, PC |
2011 | Metal Gear Solid HD Collection | PlayStation 3, Xbox 360 |
2012 | Zone Of The Enders HD Collection | PlayStation 3, Xbox 360 |
2012 | Metal Gear Solid: Snake Eater 3D | Nintendo 3DS |
2013 | Metal Gear Rising: Revengeance | PlayStation 3, Xbox 360, PC |
2014 | Metal Gear Solid V: Ground Zeroes | PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, PC |
2014 | P.T. | PlayStation 4 |
2015 | Metal Gear Solid V: The Phantom Pain | PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, PC |
2019 | Death Stranding | PlayStation 4, Microsoft Windows |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ https://gamemo.confidence-media.jp/495 (яп.)
- ↑ https://www.gamechoiceawards.com/archive/lifetime
- ↑ https://www.famitsu.com/news/202203/09253998.html
- ↑ https://awards.cesa.or.jp/2020/prize/year/04.html
- ↑ «Hideo Kojima becomes VP of Konami Digital Entertainment»։ 2011-03-30։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-01-ին։ Վերցված է 2011-03-30
- ↑ 7,0 7,1 «IGN: Hideo Kojima Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-16-ին։ Վերցված է 2008-03-12
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Parkin Simon։ «Hideo Kojima: video game drop-out – interview part 1»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2014-01-31
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Hideo Kojima Versus the Big Robots (mis) // EDGE Magazine. — 2004. — № 136. — С. 69—74.
Копия текста на сайте metalgearsolid.org: [1] - ↑ Parkin Simon (2015-12-17)։ «Hideo Kojima’s Mission Unlocked»։ The New Yorker (անգլերեն)։ Վերցված է 2019-10-23
- ↑ Greg Kasavin (2005-03-24)։ «"Everything is Possible": Inside the Minds of Gaming's Master Storytellers»։ GameSpot (անգլերեն)։ Վերցված է 2019-10-23
- ↑ 12,0 12,1 «ICONS: Hideo Kojima — Metal Gear Solid»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-09-ին։ Վերցված է 2008-03-13
- ↑ «G4TV Icons Hideo Kojima»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-07-ին։ Վերցված է 2008-03-13
- ↑ Joe Parlock (2015-07-27)։ «Big budget, or throwing money away?»։ www.destructoid.com
- ↑ Michael McWhertor (2015-12-15)։ «Report: Hideo Kojima has officially left Konami, forming new studio» (անգլերեն)։ Polygon։ Վերցված է 2017-02-24
- ↑ «Hideo Kojima confirms departure from Konami, forms new studio and partnership with Sony»։ Polygon։ Vox Media։ Վերցված է 2015-12-16
- ↑ Chloi Rad (2016-06-13)։ «E3 2016: Hideo Kojima Announces Death Stranding»։ IGN։ Վերցված է 2015-02-24
- ↑ ««Отправьте меня в космос с Байконура»: блиц-интервью с Хидео Кодзимой»։ dtf.ru։ DTF։ 2019-10-06։ Վերցված է 2019-10-11
- ↑ «Mr. Kojima, Konami Videogame Designer Was Selected One of Ten "Who's Next?" of NEWSWEEK»։ հունվարի 22, 2002։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 12, 2008-ին։ Վերցված է մարտի 31, 2008
- ↑ «Newsweek Names the Men and Women of 2002: 10 to Watch»։ դեկտեմբերի 23, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-09-ին։ Վերցված է մարտի 13, 2008
- ↑ «The Next-Gen Hot 100 Developers 2008»։ փետրվարի 19, 2008։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 9, 2008-ին։ Վերցված է մարտի 25, 2008
- ↑ IGN։ «IGN – 6. Hideo Kojima»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 2, 2010-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2009
- ↑ «Hideo Kojima Lifetime Achievement»։ նոյեմբերի 24, 2008։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 25, 2010-ին։ Վերցված է հունվարի 19, 2011
- ↑ «GDC 09: Kojima To Receive Lifetime Achievement Award»։ փետրվարի 17, 2009։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 21, 2009-ին։ Վերցված է հունիսի 2, 2009
- ↑ «NAVGTR Awards (2014)»։ National Academy of Video Game Trade Reviewers։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-22-ին։ Վերցված է 2019-07-08
- ↑ «Konami stop Hideo Kojima attending The Game Awards»։ BBC։ դեկտեմբերի 4, 2015։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 16, 2016-ին
- ↑ DICE2016 Archived April 23, 2016, at the Wayback Machine., Academy of Interactive Arts & Sciences
- ↑ Campbell Colin (դեկտեմբերի 1, 2016)։ «Kojima takes Game Awards stage in triumph»։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 2, 2016
- ↑ KojiPro2015_EN (November 6, 2017)։ «Hideo Kojima's lifetime achievement...» (Թվիթ)։ Արխիվացված է օրիգինալից February 22, 2018-ին։ Վերցված է December 8, 2017
- ↑ Кто такой Хидэо Кодзима и почему он гений
- ↑ Почему Хидэо Кодзима — гений?
- ↑ Георгий Киракосян (2019-11-11)։ «Хидео Кодзима снова попал в «Книгу рекордов Гиннеса»»։ igromania.ru։ Игромания։ Վերցված է 2019-11-11
- ↑ «COLOGNE CREATIVE AWARD»։ filmfestival.cologne (անգլերեն)։ Официальный сайт Film Festival Cologne։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-18-ին։ Վերցված է 2019-03-18
- ↑ «Хидэо Кодзима получил награду за творчество "Cologne Creative Award"»։ playground.ru։ PlayGround.ru։ 2019-10-18։ Վերցված է 2019-10-18
- ↑ Никита Казимиров (2019-07-15)։ «Обзор книги «Кодзима — гений». Шутка зашла слишком далеко?»։ kanobu.ru։ Канобу։ Վերցված է 2019-10-11
- ↑ Евгений Миркин (2019-04-24)։ «Книга Терри Вулфа о жизни и творчестве Хидео Кодзимы получила название «Кодзима — гений»»։ 3dnews.ru։ 3DNews Daily Digital Digest։ Վերցված է 2019-10-11
- ↑ Егор Аргунов (2019-08-31)։ «Восемь друзей гения: кто помогал Кодзиме в разработке игр»։ dtf.ru։ DTF։ Վերցված է 2019-10-11
- ↑ Антон Самитов (2019-10-07)։ «Хидео Кодзима произнёс на русском языке фразу «Кодзима — гений» на интервью для VKLive»։ dtf.ru։ DTF։ Վերցված է 2019-10-11
- ↑ «Россияне атаковали японского дизайнера и объявили его гением»։ Lenta.ru։ 31 января 2018։ Վերցված է 2019-10-05
- ↑ «"Кодзима - гений". Разработчик видеоигр удивлен вниманием к нему русских в Instagram»։ tass.ru։ ТАСС։ 2019-10-04։ Վերցված է 2019-10-11
- ↑ «Россияне атаковали японского дизайнера и объявили его гением»։ lenta.ru։ Վերցված է 2020-05-24
- ↑ Елена Милая (2019-07-23)։ «Кодзима стал фанатом Цоя и удивил российских фанатов»։ gamebomb.ru։ Վերցված է 2019-10-11
- ↑ «Гений мира компьютерных игр Хидэо Кодзима прокатился в московском метро»։ ntv.ru։ НТВ։ 2019-10-04։ Վերցված է 2019-10-11
- ↑ Ольга Семеникина (2019-10-06)։ «Миккельсен с Кодзимой, Эндрю Скотт, клип Lumen по Бэтмену. Comic Con Russia и «Игромир» 2019. День 3»։ kanobu.ru։ Канобу։ Վերցված է 2019-10-11
- ↑ «[[Вечерний Ургант]]. 1167 выпуск» (ռուսերեն)։ «Первый канал»։ 2019-10-03։ Վերցված է 2019-10-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական բլոգ(ճապոներեն)
|