Հերման Շտաուդինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Շտաուդինգեր
գերմ.՝ Hermann Staudinger
Ծնվել էմարտի 23, 1881(1881-03-23)[1][2][3][…]
Վորմս, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական միություն
Մահացել էսեպտեմբերի 8, 1965(1965-09-08)[4] (84 տարեկան)
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ֆրայբուրգի համալսարան, Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ստրասբուրգի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԴանիել Վորլանդեր
Եղել է գիտական ղեկավարԼեոպոլդ Ռուժիչկա
Հայտնի աշակերտներԼեոպոլդ Ռուժիչկա
Պարգևներ
Ամուսին(ներ)Մագդա Ստաուդինգեր և Dora Staudinger?
Երեխա(ներ)Hansjürgen Staudinger?
 Hermann Staudinger Վիքիպահեստում

Հերման Շտաուդինգեր (գերմ.՝ Hermann Staudinger, մարտի 23, 1881(1881-03-23)[1][2][3][…], Վորմս, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական միություն - սեպտեմբերի 8, 1965(1965-09-08)[4], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քիմիկոս (ԳՖՀ), բարձր մոլեկուլային միացությունների քիմիայի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Հալլեի և Մյունխենի համալսարաններում, Դարմշտադի բարձրագույն տեխնոլոգիական դպրոցում։ Եղել է Կարլսրուեի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1908-1912 թթ.), Ցյուրիխի ֆեդերալ դպրոցի (1912-1926 թթ.) և Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր (1926-1951 թթ.

1940—1956 թվականներին՝ Բարձրամոլեկուլային միացությունների քիմիայի պետական ինստիտուտի տնօրեն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բարձրամոլեկուլային միացությունների քիմիային։ Սինթեզել է առաջին կետենը՝ երկֆենիլկետենը (1905 թ.), ուսումնասիրել իզոպրենի, բուտադիենի, ալիֆատիկ երկազոմիացությունների ստացման եղանակները։ Առաջարկել է (1919 թ.) եռֆենիլֆոսֆինիմինի առկայությամբ կարբոնիլ խմբի թթվածնի ատոմը իմին խմբով փոխարինելու մեթոդ (Շտաուդինգերի ռեակցիա)։ Ապացուցել է, որ պոլիմերները բաղկացած են մեծ մոլեկուլներից՝ մակրոմոլեկուլներից (տերմինն առաջարկել է Շտաուդինգերը), որոնց ատոմներն իրար միացած են կովալենտ կապերով։ Առաջ է քաշել մակրոմոլեկուլների շղթայական կառուցվածքի տեսությունը, որը հետագայում լրացրեց ճյուղավորված մակրոմոլեկուլներ և եռաչափ պոլիմերային ցանց հասկացություններով։ Բացահայտել է պոլիմերի մոլեկուլային զանգվածի և նրա լուծույթի մածուցիկության կապը, մշակել մոլեկուլային զանգվածի որոշման, այժմ տարածված, մածուցիկաչափական մեթոդը։

1953 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Շտաուդինգեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 577